Դարձվոր (մարդագայլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Vasnetsov Frog Princess.jpg
Գորտ-Արքայադուստր, նկարիչ` Վիկտոր Վասնեցով
1918 թվական
Ենթատեսակառասպելական էակ
Shapeshifting Վիքիպահեստում
Ի.Ա. Բիլիբին . «Վոլգա» էպոսի պատկերազարդումը, 1904թ.
Յան Վիլդենս. Կանանց վերափոխումը՝ կաչաղակի

Դարձվոր (մարդագայլ) (ռուս.՝ оборотень), առասպելական արարած, որն ընդունակ է կախարդանքի միջոցով, ժամանակավորապես փոխել իր կերպարանքը՝ մարդուց վերափոխվելով ուրիշ արարածի, բույսի, առարկայի, կամ՝ հակառակը[1][2]: Եվրոպական բանահյուսությունում առավել բնորոշ է՝ մարդ-գայլ մեկնաբանությունը[3][4][5]:

Առասպելներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու վերափոխումը՝ կենդանու, շատ տարածված սյուժե է աշխարհի տարբեր ժողովուրդների առասպելներում: Այսպես, «Իգորի ճակատամարտի մասին ասքում» նկարագրվում է Վսեսլավ Պոլոցկիի կողմից Նովգորոդի գրավումը և Նեմիգայի ճակատամարտը: Վսեսլավը ներկայացվում է որպես՝ կախարդ և դարձվոր: Իսկ հյուսիսամերիկյան հնդկացիների էթնիկ մշակույթում տոտեմ կենդանու փոխակերպումը համարվում էր նախնիների հոգու հետ ձուլվելու ցուցանիշ: Ռուս բանահյուսությունում Հրեղեն օձը կարող էր փոխակերպվել՝ գեղեցիկ երիտասարդի և այդ տեսքով այցելել կանանց, իսկ Անմահ Կաշչեյը կարողանում էր ընդունել տարբեր արարածների կերպարներ:

Ի տարբերություն արևմտյան երկրների հավատալիքների, «ռուս» դարձվորը կարող է վերափոխվել ոչ միայն կենդանու, այլև՝ փայտի, խոտի, քարի: Նախքան փոխակերպումը միշտ հարվածում է գետնին: Հյուսիսում դարձվորին հաճախ կոչում էին՝ կիկիմորա: Դարձվորի հատկանիշներ վերագրում էին՝ տան ոգուն, վհուկին[6]:

Ըստ սլավոնական առասպելաբանության, դարձվորը դա՝ կախարդի կողմից գայլի վերածված մարդն է: Այդ պատճառով նա պահպանում է իր մարդ տեսակին պատկանեու մասին գիտակցումը, միայն արտաքնապես նման է գազանի:

Բրեմ Սթոքերի «Դրակուլա» գեղարվեստական ստեղծագործությունում վամպիրը նույնպես համարվում է դարձվոր . կոմսը հանդես է գալիս մի քանի կերպարանքով՝ ծերունի, երիտասարդ գեղեցիկ մարդ, հսկայական չղջիկ, մեծ սև շուն:

Դարձվորները լինում են երկու տեսակ՝ նրանք, ովքեր վերափոխվում են գազանի իրենց կամքով (կախարդական ծեսերի օգնությամբ) և նրանք, ովքեր հիվանդ են լիկանտրոպիայով՝ կենդանիների վերափոխվելու հիվանդությամբ: Նրանք միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջինները կարող են վերափոխվել կենդանու ցանկացած ժամանակ, դրա հետ մեկտեղ՝ չկորցնելով բանականությունը, իսկ մյուսները՝ միայն գիշերը (մեծամասամբ՝ լիալուսնի ժամանակ), անկախ իրենց կամքից, դրա հետ մեկտեղ մարդկային էությունը մղվում է շատ խորը, ազատություն տալով՝ կենդանական սկզբին: Մարդը չի հիշում, թե լինելով կենդանու կերպարնքով, ինչեր է արել:

Ենթադրվում էր, որ դարձվորին կարելի է սպանել՝ նրան հասցնելով մահացու վերքեր: Օրինակ՝ խոցել սիրտը կամ գլխատել: Վերքերը, որոնք հասցվում էին դարձվորին գազանի կերպարանքով, մնում էր նաև նրա մարդկային մարմնի վրա: Այդպիսով կարելի էր նաև բացահայտել դարձվորին . եթե կենդանուն հասցրած վերքը հետո հայտնվում էր մարդու մոտ, ապա այդ մարդը դարձվոր էր:

Կերպարի սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձվորի ֆոլկլորային կերպարը կարող է կապված լինել հոգեկան խանգարման հետ (կլինիկական լիկանտրոպիա), որի ժամանակ մարդն իրեն համարում է ինչ-որ կենդանի, օրինակ՝ գայլ[7][8]: Դարձվորների վերաբերյալ առաջին հայտնի նկարագրությունը տվել է հույն բժիշկ Մարսել Սիդետեսը (II դար):

Ֆեոդոր Եվտիխիև . « մարդ-շուն »(1880-ականների դիմանկար)

Մյուս գենետիկական շեղումը՝ «բնածին հիպերտրիխոզն» է, որի հետևանքով առաջանում է մազերի մեծ աճ դեմքին և իրանի վերին հատվածում: Հիպերտրիխոզի առաջին փաստացի նկարագրումը իրականացվել է Գվադալախարայի համալսարանի խմբի կողմից՝ Խոսե Մարիա Կանտուի գլխավորությամբ, մի մեքսիակական ընտանիքում՝ 1984 թվականին: Պատմականորեն, այս շեղումով ծնվածներն ընդունվում էին աշխատանքի կրկեսում, որտեղ զվարճացնում էին հասարակությանը որպես՝ «մարդագայլ» կամ «մարդակապիկ»[9]:

Մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձվորների թեման առկա է տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ[10][11], հայտնի է գրականության և կինոյի ասպարեզում[12]: Դարձվորի ժամանակակից կերպարի շատ հատկանիշներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ կծելու միջոցով վարակը և արծաթե փամփուշտների հանդեպ խոցելիությունը առաջացել են միայն XX դարում՝ շնորհիվ կինեմատոգրաֆիայի:

Դարձվորների առավել հայտնի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիկանտրոպ - դարձվոր, որն ընդունում է գայլի կերպար:
  • Բերսերկ - սկանդինավյան էպոսում՝ ռազմիկ, ով կատաղած է ինչպես՝ գայլ և ուժեղ ինչպես՝ արջը (կան կասկածներ այն մասին, որ սկանդինավները իսկապես կապում էին բերսերկներին դարձվորների հետ)[13]:
  • Կիցունէ - ճապոնական դիցաբանությունում՝ դարձվոր-աղվես:
  • Տանուկի - ջրարջանման շուն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оборачивать ; Оборотень // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  2. Максимов, 1903.
  3. Неклюдов, 1987—1988.
  4. Werwolf / N. W. Thomas, J. F. McLennan // Encyclopædia Britannica. — 11th ed. — 1911. — Vol. 28. — P. 524.
  5. Stewart C. T. The origin of the werewolf superstition. — Columbia: University of Missouri, 1909. — P. 30 (282). — (The University of Missouri Studies. Social science series, vol. 2, no. 3)
  6. Даль В. И. Оборотень // О поверьях, суеверьях и предрассудках русского народа.
  7. Metzger, N. Battling Demons with Medical Authority: Werewolves, Physicians and Rationalization // History of Psychiatry (англ.)русск.. — 2013. — № 24. — С. 341—355.
  8. Ликантропия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  9. Роджер Хайфилд, «Гарри Поттер» и наука: Настоящее волшебство, Екатеринбург: У-Фактория, 2006, С. 247—252, 262.
  10. Неклюдов, 1998.
  11. Оборотни в туниках (рус.). Газета.Ru. Архивировано 19 июля 2013 года.
  12. Попов М. Бестиарий. Оборотни и вервольфы // Мир фантастики. — № 8; апрель 2004. Архивировано 19 июля 2013 года.
  13. Елифёрова М. В. Были ли берсерки оборотнями? Критическое рассмотрение источников // Оборотни и оборотничество: стратегии описания и интерпретации. Материалы международной конференции (Москва, РАНХиГС, 11-12 декабря 2015) / Отв. ред. и сост. Д. И. Антонов. — М.: Дело, 2015. — С. 80. — 156 с


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]