Դրակուլա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դրակուլա (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Դրակուլա
Dracula
Dracula1st.jpeg
Հեղինակ Բրեմ Սթոքեր
Տեսակ գիրք
Ժանր գոթական վեպ, նամակավեպ, vampire novel և invasion literature
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Abraham Van Helsing, Count Dracula, Jonathan Harker, Mina Harker, Lucy Westenra, Arthur Holmwood, John Seward, Quincey Morris, Renfield և Brides of Dracula
Նկարագրում է Whitby, Տրանսիլվանիա և Լոնդոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Constable & Robinson
Հրատարակման տարեթիվ մայիսի 26, 1897
Dracula Վիքիպահեստում

Դրակուլա (անգլ.՝ Dracula), իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի վեպը[1] ։ Առաջին անգամ հրատարակվել է 1897 թ.։ Գլխավոր հերոսն է ազնվական վամպիր կոմս Դրակուլան։

Թեև Սթոքերը առաջին գրողը չէր, որը դարձրել էր վամպիրին իր ստեղծագործության հերոս, վեպը ունեցել է բացառիկ ազդեցություն վամպիրական առասպելի ձևավորման և տարածման վրա՝ մատուցելով գրականության մեջ վամպիրի առավել ամբողջական նկարագրությունը մինչև XX դարը։ XX և XXI դդ. վամպիրներին նվիրված մեծ թվով գրքերն ու ֆիլմերը իրենց գոյությամբ մեծ չափով պարտական են «Դրակուլա» վեպին։ Վեպը գրված է նամակագրական ձևաչափով մի շարք օրագրերից և նամակներից վերցրած, երբեմն համալրվում է նաև լրագրողական թերթերից վերցված։ Վեպում օգտագործվել է Ջոնաթան Հարքերի, Մինա Հարքերի, Աբրահամ Վան Հելսինգի և Ռենֆիելդի օրագրեից վերցված հատվածներ։

Նախքան վեպը գրելը Բրեմը յոթ տարի ուսումնասիրել է Եվրոպական ժողովրդական բանահյուսությունները և պատմությունները արնախումների մասին։ 1890 թվականի գարնանը Բրեմը սկսում է իր աշխատանքը, ստեղծելով կերպարներ որոնք պետք է գործեին վեպում։

Գիրքը պատմում է այն մասին որ իրավաբան Ջոնաթան Հարքերը ուղևորվում է Դրակուլայի ամրոց, որպեսզի կազմի Կոմսի սեփականության փաստաթղթերը, սակայն ընկնում է ծուղակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. First published as a hardcover in 1897 by Archibald Constable and Co. See http://www.bramstoker.org/novels.html Bibliography of Stoker's novels at Bram Stoker Online.