Գալաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Գալաց
ռում.՝ Galaţi
Զինանշան
ROU GL Galati CoA.png

Grand Hotel, azi Primaria Municipiului Galati.jpgCasa Lambrinidi.jpg

Monumentul Eroilor cazuti intre anii 1916-1918, aflat langa gara din Galati, Romania.JPGGalati Precista Church.jpgGalaţi Museum Casa Cuza Voda March 2001.jpg
Jewish Synagogue, Galati, Galatz, Romania in the winter.JPGUgal.rectorat20090613.jpg
Կոորդինատներ: 45°25′24″ հս․ լ. 28°02′33″ ավ. ե. / 45.42333° հս․. լ. 28.04250° ավ. ե. / 45.42333; 28.04250
Երկիր Ռումինիա Ռումինիա
Ժուդեց Գալաց
Հիմնադրված է 1445 թ.
Առաջին հիշատակում 1445
Մակերես 241,5 կմ²
ԲԾՄ մոտ 50 մ
Բնակչություն 249 432 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 02 36
Փոստային ինդեքս 800xxx
Փոստային ինդեքսներ 800001–800702
Պաշտոնական կայք primaria.galati.ro
##Գալաց (Ռումինիա)
Red pog.png

Գալաց (ռում.՝ Galaţi), (հունարեն Գալազիոն (հուն․՝ Γαλαζιον) «երկնագույն» բառից, ինչպես այն անվանել են Բյուզանդիայում), քաղաք և նավահանգիստ Ռումինիայի արևելքում, Դանուբի գետաբերանին, Գալացի ժուդեցի վարչական կենտրոնը[1][2]: 2005 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 331,4 հազար, 2011 թվականի տվյալներով՝ 249,432 հազար[3]: Քաղաքը հայտնի է 18-րդ դարից: Այստեղ են գտնվում երկրի ամենամեծ մետաղագործական գործարանը, զարգացած են նավաշինությունը, նավային սարքավորումների արտադրությունը, քիմիական, տեքստիլ, կահույքի արդյունաբերությունը:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ռումինիայի արևելքում, կոորդինատներն են՝ 45°27'հս.լ. և 28°02'ավ. ե.[4]: Տեղակայված է Դանուբ գետի ձախ ափին՝ Սիրետ (արևմուտքում) և Պրուտ (արևելքում) գետերի սահմանագծին. զբաղեցնում է 246,4 կմ² տարածք: Գտնվում է Սև ծովից 80 կմ հեռավորության վրա[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալացի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1445 թվականին:

Գալաց քաղաքի համայնապատկեր

1769 թվականի նոյեմբերին Գալաց քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճակատամարտ՝ ռուսական բանակի և թուրքերի միջև: 1789-1791 թվականներին Գալացը գրավված է եղել ռուսական բանակի կողմից[5][6]:

1821 թվականի փետրվարի 21-ին Գալացում ռուս նախկին մայոր Վասիլիս Կարավիասի ղեկավարությամբ, 150 հույներ իրականացրին իրենց առաջին մարտը թուրքերի դեմ: Քաղաքի հերոսկան պաշտպանությունից հետո Աֆանասիոս Կարպենիսիոտիսի գլխավորությամբ հույներին հաջողվեց ճեղքել թուրքերի շրջափակման օղակը: Բայց թուրքերը սպանեցին բնակչությանը և այրեցին քաղաքը[6]:

19-րդ դարի սկզբին Գալացը դարձավ Հունաստանի՝ թուրքերի դեմ մղվող ազատագրական պատերազմի (1821-1829) թատերաբեմ[6]:

Հույների ներկայությունը Գալացում, հատկապես նավագնացության մեջ, նշանակալի է եղել նաև 19-րդ դարի երկրորդ կեսին: Այդ մասնակցությունը զգալի չափով կապված էր Գալացի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունենալու հետ, որը չեղարկվել է միայն 1883 թվականին[7]:

«Սուրբ Նիկոլասի» ուղղափառ եկեղեցին Գալացում

1859 թվականին Գալացը վատ համբավ ձեռք բերեց այստեղ տեղի ունեցած հրեական ջարդերի պատճառով: Հրեաներին սպանության մեջ կեղծ մեղադրանքից հետո, այդ երևակայական հանցագործության 15 գլխավոր մեղավորները ձերբակալվեցին, սինագոգը, բոլոր հրեական տները ավերվեցին և որոշ հրեաներ սպանվեցին: Միայն երրորդ օրը, օտարերկրյա հյուպատեսների (հատկապես ֆրանսիացի) միջամտության շնորհիվ ջարդերը կանգնեցվեցին:

1867 թվականին հրեաներին վտարելու ժամանակ նրանցից մի քանիսը ջրահեղձ եղան ռումինական սահմանային պահակախմբի մեղքով, երբ հրեաները Գալացից տեղափոխվում էին Թուրքիա: Ռումինիայի կառավարությունը, զգուշանալով հրեական հասարակության զայրույթից, պաշտոնական հոդված հրատարակեց, որում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը գցում էր թուրքերի վրա, ովքեր չէին ցանկանում հրեաներին ափ թողնել: Բայց Յասիում գտնվող եվրոպացի հյուպատոսները, 1867 թվականի հուլիսի 15-ին կոլեկտիվ նամակով «իրենց պարտքը համարեցին բողոքել բարբարոսական այդ ակտի դեմ, որի պատասխանատվությունը Գալացի պրեֆեկտի և բարձրագույն ղեկավարության ուսերին է»: Առաջացած հասարակական արձագանքի ֆոնին Բրատիանոյի իշխանությունը հարկադրված էր հրաժարական տալ, այն բանից հետո երբ անգլիական պառլամենտում սկսեցին պահանջել հրեաների հալածնքների դեմ վճռական քայլեր ձեռնարկել[8]:

Քաղաքի՝ Հունաստանի հետ ունեցած այսպիսի նշանակալի պատմական կապով պայմանավորված, Հունաստանի մայրաքաղաք Աթենքի շրջաններից մեկը կոչվել է Գալաց:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալացը խոնավ ցամաքային կլիմա ունի (ըստ Կյոպենի դասակարգման)՝ արտահայտված 4 եղանակներով: Աչքի է ընկնում օդի ջերմաստիճանի սեզոնային մեծ տատանումներով, շոգ (կամ տաք) ամառներով (35 °C (95 °F)) և ցուրտ ձմեռներով (−10 °C (14 °F)): Ամսական տեղումների միջին քանակը 28-68.6 մմ է:

Գալաց, Ռումինիա (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.3
(63.1)
22.4
(72.3)
27.8
(82)
31.8
(89.2)
36.2
(97.2)
37.8
(100)
40.5
(104.9)
40.4
(104.7)
35.7
(96.3)
33.5
(92.3)
25.6
(78.1)
20.0
(68)
40.5
(104.9)
Միջին բարձր °C (°F) 1.1
(34)
3.0
(37.4)
8.9
(48)
16.6
(61.9)
22.3
(72.1)
25.9
(78.6)
27.9
(82.2)
27.5
(81.5)
23.5
(74.3)
16.9
(62.4)
9.4
(48.9)
3.4
(38.1)
15.5
(59.9)
Միջին օրական °C (°F) −2.5
(27.5)
−0.6
(30.9)
4.0
(39.2)
10.8
(51.4)
16.6
(61.9)
20.2
(68.4)
22.0
(71.6)
21.4
(70.5)
17.2
(63)
11.1
(52)
5.3
(41.5)
0.2
(32.4)
10.5
(50.9)
Միջին ցածր °C (°F) −5.3
(22.5)
−3.5
(25.7)
0.2
(32.4)
6.0
(42.8)
11.2
(52.2)
14.6
(58.3)
16.2
(61.2)
15.8
(60.4)
12.0
(53.6)
6.6
(43.9)
2.1
(35.8)
−2.4
(27.7)
6.1
(43)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.5
(−15.7)
−28.6
(−19.5)
−17.2
(1)
−5.2
(22.6)
−0.1
(31.8)
3.8
(38.8)
7.3
(45.1)
6.2
(43.2)
−1.5
(29.3)
−6.8
(19.8)
−17.4
(0.7)
−20.7
(−5.3)
−28.6
(−19.5)
Տեղումներ մմ (դյույմ) 29
(1.14)
32
(1.26)
27
(1.06)
38
(1.5)
51
(2.01)
68
(2.68)
46
(1.81)
46
(1.81)
42
(1.65)
27
(1.06)
36
(1.42)
35
(1.38)
477
(18.78)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 9.0
(3.54)
7.9
(3.11)
6.4
(2.52)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
10.4
(4.09)
7.0
(2.76)
40.7
(16.02)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5 6 5 6 7 8 6 5 4 4 5 5 66
% խոնավություն 87 85 81 75 73 73 72 72 74 79 87 89 79
Միջին ամսական արևային ժամ 77.0 87.2 142.0 193.7 255.0 286.9 306.3 296.9 233.7 187.1 86.0 64.7 2216,5
Աղբյուր #1: NOAA,[9] Deutscher Wetterdienst (humidity, 1973–1992)[10]
Աղբյուր #2: Romanian National Statistic Institute (extremes 1901–2000)[11]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալացի մետաղագործական գործարան

Քաղաքում է տեղակայված երկրի ամենամեծ մետաղագործական գործարանը (ռում.՝ Mittal Steel): Մինչև 2001 թվականը գործարանը պետության սեփականությունն է եղել: Քաղաքում է գտնվում նաև ամենամեծ նավաշինարանը: Դրան նպաստում է քաղաքի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը. սևծովյան ափին մոտ լինելը:

Գալացում է տեղակայված նաև երկրի՝ Մոլդովայի հետ սահմանակետը:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Port Galați website. Վերցված է 2012-07-08
  2. Union of Romanian Inland Ports website. Վերցված է 2012-07-08
  3. «Population at 20 October 2011» (Romanian)։ INSSE։ 5 July 2013։ Վերցված է 5 July 2013 (չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «The coat of arms of Galati:»։ Վերցված է 2013-08-25 
  5. «Галац»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. 6,0 6,1 6,2 Галац // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб, 1911—1915.
  7. Paul Păltânea, Istoria orașului Galați, Editura Porto-Franco, Galați, 1995
  8. «Галац»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 
  9. «Galați Climate Normals 1961-1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է March 21, 2015 
  10. «Klimatafel von Galatz (Galati) / Donau, Moldau (Bessarabien) / Rumänien»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է November 23, 2016 
  11. «AIR TEMPERATURE (monthly and yearly absolute maximum and absolute minimum)»։ Romanian Statistical Yearbook: Geography, Meteorology, and Environment։ Romanian National Statistic Institute։ 2007։ Վերցված է March 21, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]