Օրադյա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրադյա | |||||
ռումիներեն՝ Oradea | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ժուդեց | Բիհոր | ||||
Պրիմար | Ilie Bolojan | ||||
Հիմնադրված է | 1113 թ. | ||||
Այլ անվանումներ | Օրադյա-Մարե | ||||
Մակերես | 111,2 կմ² | ||||
ԲԾՄ | 142 մ | ||||
Բնակչություն | 205077[1] մարդ (2007) | ||||
Խտություն | 1844 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0259 և 0359 | ||||
Փոստային ինդեքսներ | 410001–410609 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BH | ||||
Պաշտոնական կայք | oradea.ro | ||||
| |||||
Օրադյա (ռումիներեն՝ Oradea, հունգ.՝ Nagyvárad, գերմ.՝ Großwardein), քաղաք Կրիշանայում (Ռումինիա)։ Համաձայն 2002 թվականի մարդահամարի, բնակչությունը կազմում է մոտ 206,000 մարդ (տասնմեկերորդ տեղը երկրում):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիշանա շրջանի կենտրոնը, Բիհորի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքը գտնվում է Հունգարիայի սահմանի մոտ, Միջինդանուբյան դաշտավայրում, Կրիշլ-Ռեփիդ գետի հովտում (ռում. Crişul Repede, հունգ. Sebes-Körös — Шебеш-Кёрёш)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Օրադիան հիշատակվել է լատիներեն Վարադինում անվանումով (լատ. Varadinum))՝ 1113 թվականին: Օրադիի ամրոցը, որի ավերակները գոյատևել են մինչ օրս, 1241 թվականին առաջին անգամ հիշատակվել է մոնղոլ-թաթարների պաշտպանության նախապատրաստման կապակցությամբ: Սակայն XVI դարում բնակավայրը վերածվեց քաղաքի:
1700-ական թվականներին Վիենային ճարտարագետ Ֆրանց Անտոն Հիլբրանդտը նախագծեց քաղաքի շենքերը բարոկկո ոճով: 1752 թվականից քաղաքում կառուցվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ տաճարը, Եպիսկոպոսի պալատը, Քրիսի (Muzeul Ţurii Crişurilor) թանգարանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը ազատագրվել է՝ 1944 թվականի հոկտեմբերի 12-ին, Դեբրեքենում գործող 2-րդ զինված ուժերի զորքերի կողմից:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրադյանը վաղուց եղել է Ռումինիայի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը, հիմնականում հունգարական սահմանի մոտ գտնվելու պատճառով, քաղաքը դարձել է Արևմտյան Եվրոպայի դարպասը:
Գործազրկության մակարդակը քաղաքում կազմում է մոտ 6%, ինչը մի փոքր ավելի ցածր է քան Ռումինիայի ցուցանիշը, բայց ավելի բարձր է քան Բիհոր թաղամասի ցուցանիշը(2%): Օրադյան ներկայումս Բիհորի նահանգում արտադրում է արդյունաբերական արտադրանքի մոտ 63%-ը, որը կազմում է շրջանի բնակչության մոտ 34,5%-ը: Հիմնական արդյունաբերության ճյուղերն են կահույքի, տեքստիլ, կոշկեղենի և սննդի արդյունաբերությունները:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա երեք տրամվայի և մի քանի ավտոբուսային երթուղիներ: Երեք երկաթուղային կայարան:
Էթնիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1910: 69 000 (ռումինացիներ՝ 5,6 %, հունգարացիներ՝: 91,1 %)
- 1920: 72 000 (ռումինացիներ՝ 5%, հունգարացիներ՝ 92%)
- 1930: 90 000 (ռումինացիներ՝ 25%, հունգարացիներ՝ 67%)
- 1966: 122 634 (ռումինացիներ՝ 46%, հունգարացիներ՝ 52%)
- 1977: 170 531 (ռումինացիներ՝ 53%, հունգարացիներ՝ 45%)
- 1992: 222 741 (ռումինացիներ՝ 64%, հունգարացիներ՝ 34%)
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հնագույն թաղամասերը հիմնականում կառուցվել են ավստրո-հունգարական կայսրության դարաշրջանում` բարոկկո ոճով: Քաղաքի ծայրամասերի շենքերը կառուցվել են կոմունիզմի ժամանակներին:
2002 թվականին վերականգնվել են բազմաթիվ պատմական շենքեր:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեբրեցեն, Հունգարիա
Կոսլադա, Իսպանիա
Կոշիցե, Սլովակիա
Մանտովա, Իտալիա
Սեյրա, Ֆրանսիա
Գիվաթաիմ, Իզրաել
Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա[2]
Լինչոպինգ, Շվեդիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Oradea Վիքիպահեստում |
---|
- Туристический гид Оради Archived 2007-02-22 at the Wayback Machine.(ռում.)
- Webcam (view from the City Hall Tower)
- Путешествие в Румынию Archived 2004-11-03 at the Wayback Machine..
![]() |
Օրադյա Վիքիպահեստում |
---|
Oradea travel guide from Wikivoyage
- Oradea Town Hall
|
|