Սիբիու
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Սիբիու | |||
| Sibiu | |||
| |||
| 45°48′0″N 24°9′0″E / 45.80000°N 24.15000°E | |||
| Երկիր | |||
| Ժուդեց | Սիբիու | ||
| Համայնք | Սիբիու | ||
| Պրիմար | Աստրիդ Ֆոդոր | ||
| Հիմնադրված է | 1191[1] թ. | ||
| Առաջին հիշատակում | 1191 | ||
| Այլ անվանումներ | գերմ.՝ Hermannstadt | ||
| Մակերես | 121±0,01 կմ² | ||
| ԲԾՄ | 434 մետր | ||
| Բնակչություն | ▼134 308 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
| Փոստային դասիչ | 550003–550550[2] | ||
| Պաշտոնական կայք | sibiu.ro | ||
|
| |||
Սիբիու (ռումիներեն՝ Sibiu [siˈbiw], Հերմանշտադտ գերմ.՝ Hermannstadt, Նադսեբեն հունգ.՝ Nagyszeben, սերբ․՝ Сибињ), քաղաք Ռումինիայում, Տրանսիլվանիա տարածաշրջանում։ Սիբիու ժուդեցի վարչական կենտրոնն է։
Սիբիուն Ռումինիայի մշակութային և կրոնական կարևորագույն կենտրոններից մեկն է, ինչպես նաև երկրի կենտրոնական ճանապարհային հանգույցը։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը տրանսիլվանական սաքսոնների կենտրոնն էր։ 2007 թվականին (Լյուքսեմբուրգի հետ միասին) ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիուն առաջին անգամ հիշատակվում է 1191 թվականին՝ Ցելեստինոս III պապի օրոք Հռոմեական կուրիայի թողարկած փաստաթղթերում։
14-րդ դարում քաղաքը դարձել է առևտրական կարևոր կենտրոն։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո, Սիբիուն մտավ Ռումինիայի կազմ, սակայն քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը մինչև 1941 թվականը, նախկինի պես, կազմում էին գերմանացիները։ 1950-ականների սկզբից և մինչ 1990-ականները էթնիկ գերմանացիների մեծ մասը գաղթել է Գերմանիա։
2000-2014 թվականներին քաղաքապետը Կլաուս Յոհաննեսն էր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր ▼134 308 մարդ (դեկտեմբերի 1, 2021)։ Բնակչության թվաքանակով քաղաքը 15-րդ հորիզոնականում է։
- Էթնիկ կազմ․
- ռումինացիներ — 95,90 %
- հունգարացիներ — 1,55 %
- գերմանացիներ — 1,08 %
| Ընդհանուր քանակ[4] | Ազգային կազմ | |||
|---|---|---|---|---|
| Տարի | Սիբիուի բնակչություն |
ռումինացիներ | հունգարացիներ | գերմանացիներ |
| 1850 | 12,765 | 2,089 | 977 | 8,790 |
| 1880 | 19,446 | 2,810 | 2,065 | 14,327 |
| 1890 | 21,465 | 4,581 | 3,199 | 13,148 |
| 1900 | 29,577 | 7,106 | 5,747 | 16,141 |
| 1910 | 33,489 | 8,824 | 7,252 | 16,832 |
| 1920 | 32,748 | 8,553 | 4,291 | 18,218 |
| 1930 | 49,345 | 19,006 | 6,782 | 22,045 |
| 1941 | 63,765 | 33,829 | 4,262 | 23,574 |
| 1948 | 60,602 | 37,371 | 5,060 | 16,359 |
| 1956 | 90,475 | 60,526 | 4,772 | 24,636 |
| 1966 | 109,515 | 78,548 | 5,124 | 25,387 |
| 1977 | 151,005 | 119,507 | 5,111 | 25,403 |
| 1992 | 169,610 | 158,863 | 4,163 | 5,605 |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիբիուն քույր-քաղաք է հետևյալ քաղաքների հետ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ghinea D. România Geografică (ռումիներեն)
- ↑ Coduri poștale Sibiu
- ↑ «Sibiu — Hermannstadt: Capitala Culturala Europeana 2007». Արխիվացված է օրիգինալից 2004-08-30-ին. Վերցված է 2017-12-28-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 6 (օգնություն) - ↑ Varga E. Árpád. Statistici etnice şi confesionale pentru Transilvania Արխիվացված 2007-10-22 Wayback Machine
- ↑ https://www.klagenfurt.at/die-stadt/international/partnerstaedte/sibiu-hermannstadt-rumaenien.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիբիուի պաշտոնական կայքը (անգլերեն), (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիու» հոդվածին։ |
| ||||||||||
| |||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 357)։ |
