Բակեու, Բաքեու (ռումիներեն՝ Bacău), քաղաք Ռումինիայում, համանուն գավառի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է ▼136 102 մարդ (դեկտեմբերի 1, 2021)։ Զարգացած է նավթի, անտառամշակման, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Բակեուում հայերը հիշվում են 19-րդ դարից։ 1858-ին քաղաքում եղել է 60 հայ ընտանիք, 1935-ին՝ 50, իսկ 1948-ին՝ ընդամենը 100 հայ։ Նրանք ունեին եկեղեցի, դպրոց, զբաղվում էին առևտրով ու արհեստներով։ 1926-ին Բակեուում հիմնվել է 1915-ի Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օժանդակող կազմակերպության մասնաճյուղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 241)։