Jump to content

Տուլչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
municipiu?, county seat in Romania?, սահմանամերձ քաղաք և նավահանգստային քաղաք
Տուլչա
ռումիներեն՝ Tulcea
Զինանշան

45°10′39″N 28°48′13″E / 45.17750°N 28.80361°E / 45.17750; 28.80361
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՀամայնքՏուլչա
Հիմնադրված է1506[1] թ.
Մակերես199,94±0,01 կմ²
ԲԾՄ30±1 մետր
Բնակչություն▼65 624 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2]
Փոստային դասիչ820002–820249
Ավտոմոբիլային կոդTL
Պաշտոնական կայքprimaria-tulcea.ro
Տուլչա (Ռումինիա)##
Տուլչա (Ռումինիա)

Տուլչա, (Tulcea), Թուլչա, Ռումինիայի Դոբրուջա նահանգի Տուլչա ժուդեցի վարչական կենտրոնը, նավահանգիստ Դանուբի գետաբերանում։ 65,6 հզ բնակիչ (2021)։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը, կավահողի արտադրությունը։ Ունի նավաշինարան։

Ռումինիայի հայկական գաղթավայրերից է։ Հայերը Տուլչայում հաստատվել են 15-17-րդ դարերում։ Նրանք զբաղվել են առևտրով և արհեստագործությամբ։ Ունեցել են ընտրովի թաղային խորհուրդ։ 1830 թվականին հայերը կառուցել են մատուռ, իսկ 1882 թվականին դրա տեղում հիմնադրել Ս․ Գրիգոր Լուսավորիչ ելնի Վիրապից եկեղեցին (ճարտարապետ Հակոբ Բալյանի նախագծով)։ Տուլչայում գործել են հայկական դպրոց և ծաղկոց, ընդօրինակվել են ձեռագրեր։ «Գալացից առժամանակ տեղափոխված «Անի» տպարանը 1917-1921 թվականներին Տուլչայում հրատարակել է հայկական գրքեր։ 1881 թվականին Տուլչայի հայկական համայնքն ունեցել է 400, 1925 թվականին՝ 190, 1933 թվականին՝ 100 բնակիչ։ Ներկայումս հայերի քանակը Տուլչայում չի անցնում մի քանի տասնյակից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուլչա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 118)։