Բայա Մարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բայա Մարե
Դրոշ Զինանշան
Logo ZMBM.jpg ROU MM Baia Mare CoA.png

Rivulus Dominarum.jpg
Կոորդինատներ: 47°39′35″ հս․ լ. 23°34′55″ ավ. ե. / 47.65972° հս․. լ. 23.58194° ավ. ե. / 47.65972; 23.58194
Երկիր Ռումինիա Ռումինիա
Հիմնադրված է 1329 թ.
Մակերես 236±1 կմ²
ԲԾՄ 228±1 մետր
Բնակչություն 123 738 մարդ (հոկտեմբերի 31, 2011)[1]
Ժամային գոտի Eastern European Summer Time
Հեռախոսային կոդ 262
Փոստային ինդեքսներ 430011–430435
Ավտոմոբիլային կոդ MM
Պաշտոնական կայք baiamare.ro
##Բայա Մարե (Ռումինիա)
Red pog.png

Բայա Մարե (ռում.՝ Baia Mare), քաղաք Ռումինիայի հյուսիս-արևմուտքում, Մարամուրեշ գավառի վարչական կենտրոնը։ 96,9 հազար բնակչություն (1971 թվական)։ Գունավոր մետաղների արդյունահանման շրջանի կենտրոն է։ Ունի ծծմբաթթվի արտադրության՛, լեռնահանքային սարքավորումների, սննդի, կար փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Բայաս Մարեում պահպանվել են գոթական ոճի ճարտարապետական հուշարձաններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի զարգացումը սկսել է Սեսար գետի միջին հոսքի վրա: Բրոնզե դարի ժամանակ այստեղ ապրել են թրակիացիներ: Ավելի ուշ Բայա Մարեն մտել է դակերի թագավորության կազմի մեջ: Այդ շրջանը հայտնի էր ոսկու և արծաթի հանքավայրերի շնորհիվ: Գրավոր փաստաթղթերում Բայա Մարեն առաջին անգամ հիշատակվում է Կառլ 1-ինի կողմից՝ Rivulus Dominarum անվամբ: Ավելի ուշ՝ 1347 թվականին Լյուդովիկոս 1-ինը նկարագրում է այն որպես խոշոր քաղաք զարգացած հանքաարդյունաբերությամբ: 1411 թվականին Բայա Մարեն և նրա շրջակայքը, այդ թվում հանքերը, Սիգիզմունդ 1-ինի կողմից փոխանցվել ! Հունյադի ընտանիքին, որպես սեփականություն: Այդ հողերը Յանոշ Հունյադին ստացավ կայսերը թուրքերի դեմ պատերազմում օգնելու համար:

1703 թվականին Պինտյա Խիզախին հաջողվեց կարճ ժամանակով ազատել քաղաքը Սրբազան Հռոմեական կայսրությունից: Դրանից հետո Պինտյան համարվում է Բայա Մարեի նշանավոր գործիչներից մեկը: 19-րդ դարի վերջին քաղաքում ապրում էին տաղանդավոր նկարիչներ՝ Շիմոն Հոլոշին, Իշտվան Ռետին, Կարոյ Ֆերենցին: Նրանք հունգարացի և ռումինացի ուսանողների շարքերում էին, ովքեր կրթություն էին ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում: 1896 թվականին նրանք որոշել են բնակություն հաստատել Բայա Մարեում, որպեսզի միասին աշխատեն: Ընկերությունը, որը ստեղծվել է այդ նկարիչների կողմից, ճանաչում ստացավ և ազդեցություն գործեց 20-րդ դարի հունգարական արվեստի զարգացման վրա: Նրանց աշխատանքները ցուցադրվում են Հունգարիայի ազգային պատկերասրահում՝ Բուդապեշտում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]