Վասլույ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վասլույ | |||
ռում.՝ Vaslui | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Առաջին հիշատակում | 1435 | ||
Մակերես | 68±1 կմ² | ||
ԲԾՄ | 170±1 մետր | ||
Բնակչություն | ▼55 407 մարդ (հոկտեմբերի 31, 2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային ինդեքսներ | 730006–730242 | ||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||
Պաշտոնական կայք | primariavs.ro | ||
| |||
Վասլույ (Vaslui), Ռումինիայի համանուն գավառի կենտրոնը։ 50 հազար բնակչություն (1981)։ 1475 թվականին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծը Վասլույի մոտ ջախջախել է Սուլեյման փաշայի 120 հազարանոց թուրք, բանակը։ Մոլդովայի իշխանության առաջին հայկական գաղթավայրերից մեկը եղել է Վասլույ (հայերն անվանել են վասլով)։ 1418 թվականին Լեհաստանից Մոլդովա գաղթած հայերի (3 հազար ընտանիք) որոշ մասը հաստատվել է Վասլույում՝ ստվարացնելով գաղթավայրը։ Զբաղվելով սանտրով և արհեստագործությամբ՝ հայերը նպաստել են վասլույի տնտեսության զարգացմանը։ Վասլույի մոտ հիշատակվում են Արմենեշտ գյուղը, Պլատոուլ Արմենիլորը (Հայկական սարահարթ), Յազուլ Արմենիլորը (Հայկական լիճ) տեղանունները։ Հայերը տարբեր ժամանակներում կառուցել են երեք եկեղեցի (չեն պահպանվել)։ Ճիզվիտ քարոզիչ Մարկուս Բանդինին վկայում է, որ 1648 թվականին Վասլույն ունեցել է 100 տուն հայ բնակիչ։ 1672 թվականին գաղթավայրը նոսրացել է՝ կապված Մոլդովայից Տրանսիլվանիա հայերի խոշոր գաղթի հետ։ Սակայն վկայություններ կան, որ 18-րդ դարի հայերի քանակը կրկին աճել է Վասլույում։ Նրանք ունեցել են քաղաքային ինքնավարություն, քաղաքապեւո (1701 թվականին հիշվում է Բոգդան կամ Աստվածատուր քաղաքապետը), ծերերի խորհուրդ և դատարան։ Հավանաբար Վասլոիյի հայկական գաղթավայրը գոյատևել է մինչև 19-րդ դարի սկիզբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 294)։ ![]() |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |