Շտեֆան Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շտեֆան Մեծ
Դիմանկար
Ծնվել է1433[1]
ԾննդավայրBorzești, Onești, Bacău County, Ռումինիա
Մահացել էհուլիսի 2, 1504
Մահվան վայրՍուչավա, Մոլդովական իշխանություն
ԳերեզմանPutna Monastery
ՔաղաքացիությունFlag of Moldavia.svg Մոլդովական իշխանություն
Ազգությունռումինացի[2]
Մայրենի լեզուռումիներեն[3]
Կրոնուղղափառություն
ԱմուսինMaria of Mangup?, Maria Voichița? և Evdochia of Kiev?
Ծնողներհայր՝ Բոգդան II
Զբաղեցրած պաշտոններlord of Moldavia?
ԵրեխաներՊետրու IV Ռարեշ, Elena?, Bogdan III the One-Eyed? և Alexandru of Moldavia?
Ștefan III cel Mare Վիքիպահեստում

Շտեֆան III Մեծ (1433[1], Borzești, Onești, Bacău County, Ռումինիա - հուլիսի 2, 1504, Սուչավա, Մոլդովական իշխանություն), Մոլդովայի հոսպոդար (1457 թվականից)։ Հետևողականորեն անց է կացրել կենտրոնական իշխանությունն ամրապնդելու քաղաքականություն։ Հենվել է մանր ազնվականության և հողատեր գյուղացիության վրա, հովանավորել է առևտուրը, արհեստները, ամրապնդել է բանակը, կառուցել բերդեր։ Ազգային անկախության համար մղել է բազում պատերազմներ։ 1467 թվականին հաղթել է Մոլդովա ներխուժած Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի բանակին։ 1475 թվականին ջախջախել է թուրքական բանակը Վասլույի մոտ, սակայն 1476 թվականի մարտերում պարտվել է։ Չստանալով օգնություն եվրոպական երկրներից՝ Շտեֆան Մեծը հաշտություն է կնքել, վերսկսել հարկ վճարել Թուրքիային։ Լեհաստանի դեմ երկարատև պատերազմը ավարտվել է 1497 թվականին, Շտեֆան Մեծի հաղթանակով, որին նպաստել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը։ Շտեֆան Մեծը հովանավորել է հայերի մուտքը Մոլդովա, նրանց շնորհել արտոնություններ (առևտրական և այլն)։ Մոլդովայում գրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում և կամենիցյան տարեգրությունում Շտեֆան Մեծը հիշվում է դրվատանքով։ Մոլդավ ժողովուրդը շատ ավանդություններ ու երգեր է պահպանել Շտեֆան Մեծի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 http://www.usv.ro/index.php/ro/17/%C5%9Etefan%20cel%20Mare/123/2
  2. http://dspace-v.bcucluj.ro/bitstream/123456789/48230/1/Pop%2BIoan%2BAurel-Relations%2Bbetween%2BStephen%2Bthe%2BGreat%2Band%2BTransylvania-2007.pdf
  3. https://adevarul.ro/moldova/actualitate/Stefan-mare-vorbea-limba-moldoveneasca-boierii-puteanu-cacareaza-1_5541ac58cfbe376e35b2b21b/index.html