Մատյաշ Հունյադի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատյաշ Հունյադի | |
|---|---|
| Ծնվել է՝ | փետրվարի 24, 1443[1] կամ փետրվարի 23, 1443[2] |
| Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն |
| Մահացել է՝ | ապրիլի 6, 1490 (47 տարեկան) կամ ապրիլի 7, 1490[2] (47 տարեկան) բնական մահով |
| Վախճանի վայր | Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
| Երկիր | |
| Տոհմ | Հունյադի |
| Հայր | Յանոշ Հունյադի |
| Մայր | Էրժբեթ Սիլյադի |
| Երեխաներ | Յանոշ Կորվին և Ն. Հունյադի |
| Ստորագրություն | |
Մատյաշ I Կորվին (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, փետրվարի 24, 1443[1] կամ փետրվարի 23, 1443[2], Կլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն - ապրիլի 6, 1490 կամ ապրիլի 7, 1490[2], Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), Հունգարիայի թագավոր (1458 թ. հունվարի 24-ից -1490 թթ.) Հունյադի տոհմից։ Յանոշ Հունյադիի որդին։ Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ Վերածննդի գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։
«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն՝ Matthias Corvinus, սլովակերեն՝ Matej Korvín, չեխերեն՝ Matyáš Korvín, ռումիներեն՝ Matei Corvin, սերբոխորվաթերեն՝ Matija Korvin։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Elekes L. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Olomouc City Library regional database (չեխերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատյաշ Հունյադի» հոդվածին։ |
| ||||||||||||||||