Բրաշով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաշով (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրաշով | |||||
ռումիներեն՝ Brașov | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Համայնք | Բրաշով[1] | ||||
Հիմնադրված է | 1234 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1234 | ||||
Մակերես | 267±1 կմ² | ||||
ԲԾՄ | 600±1 մետր | ||||
Բնակչություն | ▼237 589 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||||
Ժամային գոտի | EEDT? | ||||
Հեռախոսային կոդ | 0268 | ||||
Փոստային դասիչ | 500001–500670[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | BV | ||||
Պաշտոնական կայք | brasovcity.ro | ||||
| |||||
Բրաշով (UK: /bræˈʃɒv/, US: /brɑːˈʃɔːv, -ɔːf/[3][4][5], ; լատին․՝ Corona; գերմ.՝ Kronstadt; Transylvanian Saxon։ Kruhnen; հունգ.՝ Brassó), քաղաք Ռումինիայում, Բրաշով մարզի վարչական կենտրոնը։
Ռումինիայի 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 253,200 մարդ, որով դառնում է Ռումինիայում բնակչության խտությամբ 7-րդ քաղաքը։ Շրջակա գյուղերի հետ միասին բնակչությունը՝ 382,896 մարդ է[6]։
Բրաշովը Ռումինայի գրեթե կենտրոնում է 166 կմ հեռավորության վրա է մայրաքաղաք Բուխարեստից, և 380 կմ Սև ծովից։ Շրջապատված է Հարավային Կարպատներով, մասն է պատմական Տրանսիլվանիայի։
Քաղաքը հայտնի է նրանով, որ ժամանակին եղել է Բուրզենլանդի Սաքսոնական Տրանսիլվանիայի (Ցարա Բարսեյ) վարչական կենտրոնը, և Արևելքը -Արևմուտքին կապող կարևոր ճանապարհ։ Այստեղ է ստեղծվել Ռումինիայի պետական հիմնը։
Անվան ծագումնաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորոնա, Կրոնշտադ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Բալաշ Օրբանի, Կորոնան լատիներեն է, նշանակում է «թագ», և առաջին անգամ հիշատակվել է Նինիվենսիսի կատալոգներում 1235 թվականին[7]։ Պալ Բինդերը կարծում է, որ դա անդրադարձն է Սբ. Կատերինայի եկեղեցու։ Ուրիշները ենթադրում են, որ անունը գալիս է քաղաքի զինանշանից, որը իրենից ներկայացնում էր Կրոնշդատ «Թագի քաղաք»։ Քաղաքի երկու անունները ՝ Կրոնշդատ և Կորոնա համաժամանակյա օգտագործվել են Միջնադարում, Միջին լատիներեն Բրասսովիայի հետ միասին։
Բրասսովիա, Բրասսո, Բրաշով ևն։
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Դրագոշ Մոլդովանուի Բրաշով անունը գալիս է Բարսա գետի անունից (արտասանվում է նաև Բըրսա ձևով), որը սլավոնները փոփխելով վերածում են Բարսայի, իսկ հետագայում Բրասովի և վերջնական՝ Բրաշով[8]։ Պալ Բինդերի համոզմամբ ժամանակակից ռումիներեն և հունգարերեն Բրասսո Brassó ([ˈbrɒʃʃoː]), գալիս է թուրքերեն barasu -«սպիտակ ջուր»-ից որին ավելացվել է սլավոնական վերջածանց «ով»-ը[9]։ Այլ տարբերակներից է հին սլավոներեն Բրասան[10][11]։ Առաջին հիշատակված տարբերակը Terra Saxonum de Barasu (Սաքսոնների երկիր Բարաս), թվագրվում է 1252 թվականով, հեղինակը Հունգարիայի թագավոր Բելա IV-ն է[7]։ Որոշ պատմաբանների վկայությունների համաձայն Կորոնան քաղաք-ամրոցի անունն է, մինչդեռ Բրասսոն վերաբերում է մարզին, իսկ մյուսները նշում են, որ երկու անուններն էլ կարող են վերաբերել ինչպես քաղաքին այնպես էլ մարզին։
Ստեֆանոպոլիս, Օրաշուլ Ստալին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ պատմական անվանումը Ստեֆանոպոլիսն է, որը գալիս է «Ստեֆանոս»[12] ՝ թագ և «պոլիս» քաղաք բառերից։
1950-ից 1960 թվականներին, երբ Ռումինիայում կոմունիստական կուսակցությունն էր իշխում, քաղաքը կոչվեց Օրաշուլ Ստալին (Ստալինի քաղաք), Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի անունով[13]։
Աշխարհագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովը ունի խոնավ մայրցամաքային կլիմա (Köppen climate classification։ Dfb).
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային գործունեության ամենավաղ հիշատակումները Բրաշովի տարածքում թվագրվում է Նեոլիթով (9500 Ք.ա)։ 19-րդ դարում տարածքում աշխատող հնագետները հայտնաբերել են մի քանի հնագիտական կենտրոններ Բրաշովում՝ Վալե Կետացիի, Պիետրելե լուի Սոլոմոն, Սպրենգի, Տիմպա, Սելուլ Մելցիլոր և Նուա։ Առաջին երեքը նմանություն ունեն Դակիայի ցիտադելների հետ։ Վերջին երկուսը թվագրվում են Բրոնզի դարով ունեն Schneckenberg («Խխունջների բլոր» Վաղ Բրոնզի դար)[14] և Նոա («Նոր» Ուշ Բրոնզի դար)[15]։
Տրանսիլվանիայի Սաքսոնները կարևոր դեր խաղացին Բրաշովի զարգացման գործում, նրանք հրավիրված էին հունգարացի թագավորների կողմից քաղքը զարգացնելու, հանքեր փորելու և Տրանսիլվանիան բերրի դարձնելու համար, մշակելու 1141-1300մմ բարձրության վրա եղած հողերը։ Բնակիչները հիմանակնում գալիս էին Ռինելանդից, Ֆլանդերս և Մոսել շրջաններից ինչպես նաև Թյուրինգիայից, Բավարիայից, Վալոնիայից նաև Ֆրանսիայից։
1211 թվականին Էնդրյու II Հունգարացու հրամանով Տևտոնական իշխանները ամրանում են Բուրզենլանդը, պաշտպանելու համար Հունգարիայի թագավորությունը։ Բրաշով գյուղի կենտրոնում նրանք կառուցում են Կրոնշդատը «Թագի քաղաքը»[16] ։Չնայած խաչակիրները լքել էին տարախքը 1225 թվականին, բայց գաղութարարները, որոնց նրանք բնակեցրել էին այստեղ, շարունակեցին ապրել Բրաշովում, այդ մասին վկայություններ ենք ստանում հետևյալ հնագիտական կենտրոններից՝
- Կորոնա, Սև Եկեղեցու շրջակայքում (Biserica Neagră);
- Մարտինսբերգ, Cetățuia բլուրից արևելք
- Բարտոլոմա, Սփրենգի բլուրից արևելք։
Բրաշովում բնակվող գերմանացիները հիմանակում զբաղվում էին առևտրով։ Քաղաքի դիրքը թույլ էր տալիս կապող օղակ լինել Օսմանյան կայսրության և Արևմտյան Եվրոպայի միջև, որպես այդպիսին կիրառվում էին հարկեր, որոնք վճարելուց հետո Սաքսոն առևտրականները ձեռք բերեցին մեծ հռչակ ու քաղաքական ազդեցություն։ Նրանք մեծ դեր ունեցան քաղաքի ճարտարապետական դեմքի վրա։ Քաղաքի ամրոցապատումը իրականացվեց համապատասխան միջնադարյան եվրոպական մշակույթի։ Քաղաքի միջնաբերդի դեռևս կանգուն հատվածները ՅՈՒՆԵՍԿՕ-յի ֆոնդում են, այլ կոթողների հետ միասին։ Դեռևս գոյություն ունեն քաղաքի երկու մուտքերը Poarta Ecaterinei-Եկատիրինյան դարպասներ (կամ Katharinentor), և Poarta Șchei - Շչեի դարպասներ (կամWaisenhausgässertor)։ Քաղաքի կենտրոնում հայտնի է նախկինում քաղաքապետերին պատկանող կառույցը (Casa Sfatului- Խորուրդների տուն), որը շրջախատված է հրապարակով (piața), որտեղ կարող ենք գտնել Բրաշովի ամենահին շենքերից մեկը՝ Hirscher Haus- Եղնիկների տունը։ Այստեղ է նաև Սև եկեղեցին (Biserica Neagră), որը համարվում է Հարավարելյան Եվրոպայում կառուցված Գոթական ոճով ամենամեծ եկեղեցին։1689 թվականին տեղի ունեցած հզոր հրդեհը ոչնչացնում է քաղաքի ամրությունների մեծ մասը, որը վերականգնելը պահանջում է մի քանի տասնամյակ։
Բացի գերմանացի սաքսոններից ովքեր բնակվում էին քաղաքի միջնաբերդում և հյուսիսային արվարձաններում, Բրաշովում բնակվում էին նաև մեծ թվով ռումիններ և բուլղարացիներ, կար նաև սակավաթիվ հունգար բնակչություն։ Շչեիում Ռումինական դպրոցի և եկեղեղցու մշակութային և հոգևոր կարևորությունը ընկած էր Մոլդավիայի և Վալախիայի սեփականատերերի, ինչպես նաև Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու հսկայածավալ նվիրատվությունների վրա։ 17-19-րդ դարեերում Շչեի ռումինացիները պայքար էին մղում իրենց ազգային, քաղաքական և մշակութային իրավունքների համար, այդ պայքարում նրանք ստանում էին այլ շրջանների ռումինացիների աջակցությունը, ինչպես նաև հույն առևտրականների։ 1838 թվականին նրանք հիմնում են առաջին ռումիներեն թերթը Gazeta Transilvaniei - Տրանսիլվանիայի թերթ և Ռումինիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Școlile Centrale Greco-Ortodoxe («Հույն ուղղափառ կենտրոնական դպրոցը», ներկայում՝ Անդրեյ Շագունայի անունով)։ Սրբազան Հռոմեական Կայսր և Տրանսիլվանիայի սուվերեն Յոզեֆ II-ը ռումինացիներին շնորհում է քաղաքացիություն 18-րդ դարի հետագա տասնամյակների ընթացքում։
1850 թվականին քաղաքում բնակվում էին 21,782 բնակիչներ որոնցից 8,874 (40.7%) գերմանացիներ, 8,727 (40%) ռումինացիներ, 2,939 (13.4%) հունգարացիներ.[17] 1910 թվականին բնակվում էին 41,056 մարդ, որոնցից 10,841 (26.4%) գերմանացիներ, 11,786 (2, 8.7%) ռումինացիներ, 17,831 (43.4%) հունգարներ։ [17]
1916 թվականին օգոստոսի 29-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռումինական բանակը օկուպացնում են Բրաշովը։ Ռումինական զորքերը մտնում են քաղաք մոտավորապես ժամը 17։00-ին և երթ կազմակերպում քաղաքի հրապարակում։ Ռումինացիների իշխանությունը քաղաքի նկատմամբ շարունակվում է մինչև հոկտեմբերի վերջ, երբ Կենտրոնական ուժերը Բրասսոյի ճակատամարտում (1916 թվականի հոկտեմբերի 7-9) հաղթանակ են տանում[18]։ Ռումինացիների կարճատև օկուպացիայի ընթացքում քաղաքի գլուխ կանգնած էր Գեորգե Բաիուլեսկուն։ Նրա ղեկավարումը սկսվեց օգոստոսի 29-ից, երբ ռումինացիները օկուպացրել էին քաղաքը, մինչև հոլտեմբերի 8-ը՝ Բրաշովի ճակատամարտը։ Հոկտեմբերի 9-ին ճակատամարտի վերջում նախկին քաղաքագլուխը (Կարլ Էռնստ Շնելը) վերադարձվեց իր պաշտոնին[19]։
1918 թվականին Ալբա Յուլիայի Միավորման հռչակագրից հետո, ընդունվեց Տրանսիլվանիայի Ռումինացիների ներկայացուցչություն, որը օժանդակություն էր ստանում Տրանսիլվանիայի Սաքսոնների ներկայացուցիչների կողմից, վերջիններս քվեարկեցին Ռումինիային միավորվելու օգտին, ինչպես նաև հայտարարում են իրենց օժանդակությունը նորանկախ Ռումինային։ Միջպատերազմյան շրջանը ծաղկման և տնտեսական զարգացման շրջան էր, որը ընդգրկեց նաև Բրաշովի սաքսոններին։ Երկրորդ Հմաաշխարհային պատերազմի ընթացքում շատ էթնիկ գերմանացիներ բռնի տեղահանվեցին Խորհրդային Միություն։ Նրանց մեծամասնությունը արտագաղթեց Արևմտյան Գերմանիա, այն բանից հետո երբ Ռումինիան դարձավ դեմոկրատական երկիր։
Բրաշովի առաջին հրեական համայնքը հիմնվել է 1828 թվականին և միավորվել Նեոլոգ ասոցիացիային 1868 թվականին։ Ուղղափառ հրեաները ստեղծել էին իրենց կրոնական կազմակերպությունը 1877 թվականին։ Նոելոգի սինագոգը, որը տեղավորում էր 800 մարդու, կառուցվել է 1899-1905 թվականներին։ Միջպատերազմյան շրջանում համայնքները բաժանվում են տարբեր ինստիտուտների բայց միավորվում են 1940 թվականին բացված նոր դպրոցի շուրջ։ Սիոնիստական կազմակերպությունները ի հայտ են գալիս դեռևս 1920 թվականին։ Մինչև 1930 թվականը հրեաների թիվը 2564 էր, որը բնակչության 4% էր կազմում։ 1940 թվականի ամռանը Ազգային լեգիոնային հանրապետության շրջանում, անտիսեմիստ Այրոն Գարդը ազգայնացրեց բոլոր հրեական ինստիտուտները և փակել տվեց այն խանութների մեծամասնությունը, որոնք պատկանում էին հրեաներին։ 1941 թվականին հրեաները հարկադիր ուղարկվում են աշխատավորական գումարտակներ։ Նրանք, ովքեր բնակվում էին հարավային Տրանսիլվանիայում կենտրոնացել էին Բրաշովում, մնացած 200 փախստականները եկել էին Փլոիեշտից։ 1942 թվականի օգոստոսին 850 հրեաներ 18-50 տարեկան բռնի ուղարկվում են աշատավորական գումարտակներ Բրաշովում, մինչ մյուսները ուղարկվում են Պրեդյալ և Բրան։ 1943 թվականի գարնանը 250 երիտասարդներ ուղարկվում են Սուրաիայի ճամբարներ կառուցելու համար ամրություններ։ 1944 թվականի օգոստոսին Ռումինական հեղաշրջումից հետո, ածխատավորական գումարտակները 250-ից հասցվեցին 300-ի և մեծ թվով հրեաներ ձեռք բերեցին ազատությունը։ 1945-1946 թվականներին հրեա բնակչությունը նվազեց հասնելով 3500-ի[20]։
Տրանսիլվանիայի մի շարք այլ քաղաքների նմանությամբ Բրաշովը նույնպես հայտնի էր իր հունգար բնակչությամբ։
Կոմունիստական կուսակցության կառավարման շրջանում արդյունաբերական զարգացումը մեծ թափ ստացավ։ Նիկոլաե Չաուշեսկու կառավարման ընթացքում Բրաշովում 1987 թվականին գործադուլեր էին սկսվել, որոնք կոպիտ կերպով ճնշվեցին կառավարության կողմից, ինչի արդյունքում մեծ թվով աշխատավորներ ձերբակալվեցին։
Տնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովի արդյունաբերական զարգացումը սկսվում է մինչպատերազմյան շրջանում, այստեղ էր ինքնաթիռների արտադրության ամենամեծ գործարաններից մեկը(IAR Brașov), որը արտադրում էր Ռումինիայի առաջին ռազմական ինքնաթիռները Երկրորդ Համաշխարհայի պատերազմի տարիներին։ 1944 թվականի սեպտեմբերի 12-ին ԽՍՀՄ-ի հետ զինադադար կնքելուց հետո գործարանը սկսեց բեռնատարների արտադրություն իսկ 1945 թվականի հոկտեմբերից հետո նաև գյուղատնտեսական տրակտորների։ IAR 22 -ը առաջին ռումինական անիվավոր տրակտորն է։ 1948 թվականին ընկերությունը վերանվանվեց Uzina Tractorul Brașov որը ավելի հայտնի է «Բրաշովի Ունիվերսալ Տրակտոր» անունով։
Արդյունաբերականացումը արագացվեց Խորհրդային դարաշրջանում, շեշտը հիմնական դրվում էր ծանր արդյունաբերության վրա, ինչը երկրի տարբեր շրջաններից մեծ թվով աշխատողների էր գրավում դեպի Բրաշով։ Ծանր արդյունաբերությունը դեռևս զարգանում է, ներառյալ Ռոմանը, որը արտադրում է MAN AG բեռնատարները ինչպես նաև տեղական օգտագործման համար բեռնատարներ և պահեստամասեր։ Չնայած վերջին տարիներին արտադրական բազան նվազել է, Բրաշովը դեռ շարունակում է մնալ արտադրական կարևոր կենտրոն։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովի ընդհանուր բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 253,200 մարդ։ Էթնիկ բաժանումը հետևյալն է
Brașov has a total population of 253,200 (2011 census). Its ethnic composition includes։
- ռումինացիներ։ 208,019 (91.3%)
- հունգարներ։ 16,172 (7.1%)
- գերմանացիներ (Տրանսիլվանիայի սաքսոններ)։ 1,079 (0.5%)
- գնչուներ։ 916 (0.4%)
- այլ էթնիկ խմբեր։ 1,037 (0.7%)
2005 թվականին ստեղծվում է Բրաշովի մետրոպոլիան։ Շրջակա գյուղերի հետ միասին Բրաշովը ունի 369,896 բնակչություն (2011 թվականի մարդահամարի համաձայն)[6]
Բրաշովի պատմական բնակչություն | ||
Տարի | Բնակչություն | %± |
---|---|---|
1890 | 30,781 | — |
1900 | 34,511 | 12.1% |
1910 մարդահամար | 41,056 | 18.9% |
1930 մարդահամար | 59,232 | 44.2% |
1948 մարդահամար | 82,984 | 40% |
1965 նախահաշվարկ | 140,500 | 69.3% |
1975 նախահաշվարկ | 206,156 | 46.7% |
1983 նախահաշվարկ | 331,240 | 60.6% |
1992 մարդահամար | 323,736 | −2.2% |
2002 մարդահամար | 284,596 | −12% |
2011 մարդահամար | 253,200 | −11.0% |
Կրթական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական դպրոցներ
- 30 հիմնական դպրոց
Ավագ դպրոցներ
- «Յոհաննես Հոնտերուսի» անվան ազգային քոլեջ
- Անդրեյ Սագունայի անվան ազգային քոլեջ
- Պր. Յոհան Մեշոտայի անվան ազգային քոլեջ
- Գրիգորե Մոիսիլի անվան ազգային քոլեջ
- Ունիրեա ազգային քոլեջ
- Անդրեյ Մուրեսանուի անվան լիցեյ
- Նիկոլայ Տիտուլեսկու անվան լիցեյ
- Արվեստի լիցեյ
- Սպորտային լիցեյ
- Եվրոպական Միության լիցեյ
Համալսարաններ։
- Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան
- Գերոգե Բարիցիուի անվան համալսարան
- Սպիրու Հարեթի անվան համալսարան
- Քրիստոնեական համալսարան Դիմիտրի Կանտեմիր
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովի տեղական տրանսպորտային ցանցը կազմում է շուրջ 50 ավտոբուս և տրոլեյբուսների ուղիներ։ Կա նաև հատուգ ավտոբուս որը սպասարկում է ճանապարհը դեպի Պոիանա Բրաշով ձմեռային հանգստի գոտի։Կենտրոնական դիրքի շնորհիվ Բրաշովի երկաթգիծը ամենազբաղվածներից մեկն է Ռումինիայում։
Բրաշովի օդանավակայանի կառուցումը սկվել է «Ինտելկան Կանադա» ընկերության կողմից 2008 թվականի ապրիլի 15-ին։ Չնայած նախատեսված էր շինարարությունը ավարտին հասցնել 24-ից 30 ամսվա ընթացքում, բայց ժամկետները երկարացվեցին առանց որևէ կոնկրետության։ Օդանավակայանը պաշտոնապես բացվել է 2014 թվականին։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական դիրքի շնորհիվ Բրաշովը հիանալի է տեղակայված Ռումինիան բացահայտելու համար, այն շատ հեռու չէ հիմնական տուրիստական ուղղություններից (ներառյալ Սև ծովի հանգստավայրերը, հյուսիսային Մոլդավիայի եկեղեցական համալիրները և Մարամուրեշի փայտե եկեղեցիները)։ Այն նաև տարածաշրջանի ամենամեծ լեռնային հանգստի գոտին է։ Հին քաղաքը շատ լավ պահպանվել է և ճեպանուղում միջոցով կարող է հասցնել մինչև Թամպա լեռան գագաթը։
Մայիսից սեպտեմբեր միջին ջերմաստիճանը 23 °C (73 °F) է։ Շնորհիվ ձմեռանը եղած լավ կլիմայի այն համարվում է ձմեռային սպորտաձևերի կենտրոնը։ Պոիանա Բրաշովը դահուկասահքի ամենահայտնին կենտրոնն է, ձմռանը այստեղ շտապում են գրեթե բոլոր եվրապական երկրներից։
Քաղաքում կան նաև տարբեր ազգային խոհանոցներ ներկայացնող ռեստորաններ (հունգարական, չինական)։ Շտերը տեղակայված են քաղաքի կենտրոնում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սև եկեղեցի» ("Biserica Neagră"),գոթական ոճով կառուցված եկեղեցի, թվագրվում է 1477 թվականից, երբ փոխարինեց հին եկեղեցուն(ավերվել էր մոտավորապես 1385 թվականին).Անունը ստացել է 1689 թվականի մեծ հրդեհի հետևանքով ստացած սև գունավորումից։
- Բրաշովի Ֆրանցիսկյան եկեղեցի
- Քաղաքապետարանի շենքը Casa Sfatului ("Casa Sfatului "). Բրաշովի վարչական կենտրոնը այստեղ է եղել մոտավորապես 500 տարի
- Սբ. Նիկոլասի եկեղեցի (Biserica Sf. Nicolae), թվագրվում է 14-րդ դարով
- Առաջն Ռումինական դպրոց, թանգարան, որտեղ պահվում են ռումիներեն առաջին տպագիր գործերը
- Պարանի փողոց, Ռումինիայի ամենանեղ փողոցը
- Սև աշտարակ, Հին քաղաքի դիտաշտարակը
- Սպիտակ աշտարակ, Հին քաղաքի դիտածտարակ
- Շչեի, պատմականորեն բուլղարական բայց հետագայում ռումինական պաշտպանական պարիսպ
- Մոտակայքում Բրանի ամրոց, Դրակուլայի շատ երկրպագուների աայցելավայրը .[21]
- Ռըշնովի ամրոց, Ռաշնով քաղաքի մոտակայքում
- Սբ. Գևորգի եկեղեցի, Բրաշով
-
Բրան ամրոց, Բրաշովի մոտակայքում
-
Սպիտակ ամրոցը, հետևում Տամպա լեռը
-
Սև եկեղեցի
-
Քաղաքի կենտրոնի համայնապատկերը Տամպա լեռնից
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովը երկվորյակ քաղաք է հետևյալ քաղաքների հետ.
- Բիելինա, Բոսնիա և Հերցեգովինա (2018)[22][23]
- Բուրգաս, Բուլղարիա (2013)[24][25]
- Գենտ, Բելգիա (1993)[26][22]
- Դյոր, Հունգարիա (1992)[26][22][27]
- Էրբիլ, Իրաք
- Լիդս, Միացյալ Թագավորություն[26][22]
- Լիմասոլ, Կիպրոս[24]
- Լինց, Ավստրիա (փետրվար 2012)[26][22][28]
- Կաստորիա, Հունաստան (1999)[29]
- Կեմեր, Թուրքիա (1999)[29]
- Հոլստեբրո, Դանիա (2005)[26][22]
- Մինսկ, Բելառուս (2005)[26][22]
- Մուսասինո, Ճապոնիա (1991)[26][22][30]
- Նեթանյա, Իսրայել (1999)[29]
- Ռիշոն Լե Ցիոն, Իսրայել (1996)[26][29]
- Վենարիա Ռեալե, Իտալիա
- Տամպերե, Ֆինլանդիա (1981)[26][31][22][…]
- Տուր, Ֆրանսիա (1990)[26][22][32]
- Տրիկալա, Հունաստան (ապրիլի 27, 2006)[26][24][33]
- Քլիվլենդ, ԱՄՆ
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ունի հարուստ սպորտային անցյալ, առաջին սպորտային իրադարձությունը տեղի է ունեցել 19-րդ դարի ավարտին։ Տրնասիլվանիայի սպորտային թանգարնը ամենահին թանգարաններից է երկրում որը ներկայացնում է քաղաքի սպորտային կյանքը։ Կոմունիստական ժամանակաշրջանում ունիվերսիադաները և Դակիադաներ էին անցկացվում, որոնցում մասնակցում էին տեղացի մարզիկները։ Ներկայում քաղաքի հնարավորությունները թույլ են տալիս կազմակերպելու տարբեր սպորտային միջոցառումներ, ֆուտբոլ, թենիս, հեծանվավազք, ձեռքի գնդակ, ալպինիզմ, բոուլինգ, լող, բիաթլոն, բասկետբոլ, վոլեյբոլ ևն։ Ամեն տարի «Օլիմպիա» մարզադաշտում անցկացվում է «Բրաշովի գավաթի մրցույթ» թենիսային մրցաշարը։
Colțea Brașov ֆուտբոլային ակումբը 1928 թվականի առաջնորդն էր, 1927 թվականին երկրորդն էր, այս հաջություններին հասել է գոյության 10 տարիների ընթացքում (1921–1931)։
2013 թվականի փետրվարի 17-ից 23-ը քաղաքը հյուրընկալեց Եվրոպական երիտասարդական օլիմպիական մրցաշարը։
2012-ից սկսած Բրաշովը հյուրընկալում է երկու կիսա-մարաթոններ։ Բրաշովի միջսպորտային կիսամարաթոնը՝ ապրիլին, և Բրաշովի միջազգային մարաթոնը՝ տևում է ապրիլից մինչև մայիս։
2013 թվականի նոյեմբերին, Բրաշովը հայտ ներկայացրեց 2020 թվականի երիտասարդական ձմեռային օլիմպիական խաղերի համար։ Սակայն հաղթող ճանաչվեց Լոզանը՝ Շվեյցարիա։
Տեղական ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SR Brașov – ֆուտբոային թիմ
- ASC Corona Brașov – ֆուտբոլային ակումբ, կանանց հենդբոլի և հոկեյի ակումբ
- CSU Brașov - բասկետբոլի ակումբ
- CFR Brașov – ռեգբիի ակումբ
Սպորտային մարզասրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագիծ
- Բրաշով Արենա (23,000 ) – նախկին քաղաքային մարզադաշտի փոխարեն նախագծված ֆուտբոլային մարզադաշտ
- Արդեն իսկ գոյություն ունեցողներ
- Silviu Ploeșteanu Stadium Սիլվիու Պլոեշտյանուի անվան մարզադաշտ (8,500) - կառուցվել է 1960 թվականին, վերակառուցվել է 2009-ին
- Dumitru Popescu Colibași Sports Hall Դումիտրիու Պեպեսկու Կոլիբաշի Սպորտային համալիր (2,300 ) – կառուցվել է 1970 թվականին, ներսում ֆուտբոլ, հենդբոլ, բասկետբոլ. վոլեյբոլ խաղալու մարզասրահներով։
- Brașov Olympic Ice Rink Բրաշովի Օլիմպիական սառցասրահ(մինչև 2,000 այցելուներ։ 1,600 նստած, 400 կանգնած) – բացումը արվել է 2010 թվականի փետրվարի 18-ին, հոկեյի և հանրային գեղասահքի համար
- Ավերված
- Քաղաքային մարզադաշտ (30,000 ) – կառուցվել է 1975 թվականին օգտագործվում էր մայիսի 1-ից մինչև օգոստոսի 223-ը անցկացվող միջոցառումների համար, ավելի հազվադեմ ֆուտբոլային միջոցառումների (քանդվել է 2008
Կարևոր իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tess Rally Brașov, Տես Ռալլի Բրաշով - Տեղական ավտոռալլի մրցույթ
- BRD Brașov Challenger - թենիսի միցաշար
- Braşov International Marathon- Բրաշովի միջազգային մարաթոն -Մարթոն- 42կմ , կիսամարաթոն- 21կմ, թիմային վազք + 5,7կմ
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաշովը մի քանի տեղական հրատարակությունների հայրենիքն է, ինչպես օրինակ Տրնսիլվանիա էքսպրես, Բունա Զիվա Բրաշով (Բարի օր Բրաշով), Բրաշով Տու (Քո Բրաշով).[34] ԻՆչպես նաև մի քանի տեղական հեռուստաալիքներ, ինչպիսիք են RTT, MIX TV and Nova TV.[35]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ro.wikipedia.org/wiki/România
- ↑ http://www.geopostcodes.com/Brasov
- ↑ Կաղապար:Cite American Heritage Dictionary
- ↑ "Braşov" Արխիվացված 2019-05-10 Wayback Machine (US) and Կաղապար:Cite Oxford Dictionaries
- ↑ «Braşov». Merriam-Webster.com Dictionary. Վերցված է 10 May 2019-ին.
- ↑ 6,0 6,1 «Population at 20 October 2011» (ռումիներեն). INSSE. 2013 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 Orbán Balázs (1868). A Székelyföld leírása VI. Pest.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Dragoș Moldovanu, Toponimie de origine romană în Transilvania și în sud-vestul Moldovei, Anuarul de lingvistică și istorie literară, XLIX-L, 2009-2010, Bucuresti, p 59
- ↑ Alexandru Madgearu, "Români și pecenegi în sudul Transilvaniei" Արխիվացված 2010-01-08 Wikiwix, Editura Economică, 2005, 973-709-158-2
- ↑ Drăganu, Nicolae "Români in veacurile IX—XIV pe baza toponimiei şi a onomasticei" (The Romanians in the 9th - 14th Centuries According to Toponymy and Onomastics), Imprimeria Naţionala, 1933, Bucureşti, p.560
- ↑ Austerlitz, Robert ""Brasov-Brasso'-Kronstadt-Berries and Bushes", in Xenia Slavica; Papers Presented to Gojko Ruzicic on the Occasion of his Seventy-Fifth Birthday, 2 February 1969, Rado Lencek and Boris O. Unbegaun, eds. (The Hague: Mouton, 1957), p.19
- ↑ J. G. Th. Graesse: Orbis Latinus, G. Schönfeld, Dresden 1861, Կաղապար:URN (html, with alphabetical search index).
- ↑ «Brasov - Travel To Romania». www.traveltoromania.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Coles, Harding, էջ 140
- ↑ Coles, Harding, էջ 410
- ↑ Mediaeval studies, Volumes 17-18, Pontifical Institute of Mediaeval Studies, 1955, Toronto, Canada, An annual journal of scholarship, History, ISSN 0076-5872
- ↑ 17,0 17,1 «Erdély etnikai és felekezeti statisztikája». varga.adatbank.transindex.ro. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Michael B. Barrett, Indiana University Press, 2013, Prelude to Blitzkrieg: The 1916 Austro-German Campaign in Romania, pp. 26 and 122
- ↑ «PRIMARII BRAȘOVULUI (in Romanian), p. 4» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Shmuel Spector, Geoffrey Wigoder (eds.), The Encyclopedia of Jewish Life Before and During the Holocaust: A-J, p. 182. NYU Press, 2001, 978-081-4793-76-3
- ↑ Middleton, Christopher (2014 թ․ մայիսի 11). «Buy a stake in Dracula's castle». Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 https://www.brasovcity.ro/file-zone/regulamente/primarie/Statutul-mun-Brasov.pdf
- ↑ https://www.gradbijeljina.org/en/1912.bra%C8%99ov-romania.html
- ↑ 24,0 24,1 24,2 https://www.brasovcity.ro/file-zone/rapoarte/primar/2020/Raport%20de%20activitate%202020.pdf
- ↑ https://www.burgas.bg/bg/pobratimeni-gradove-1
- ↑ 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 http://www.brasovcity.ro/documente/municipiu/infratiri-parteneriate.pdf
- ↑ https://gyor.hu/easy-docs/6023e06eca492
- ↑ https://www.linz.at/politik/58809.php
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 https://www.brasovcity.ro/file-zone/strategii/Strategia%20de%20Dezvoltare%20Durabila%20Brasov%202030/Strategia-dezvoltare/Strategia%20de%20dezvoltare%20a%20Municipiului%20Brasov.pdf
- ↑ http://www.city.musashino.lg.jp/area/material/youran/2017english/html5.html#page=23
- ↑ https://www.tampere.fi/tampereen-kaupunki/tietoa-tampereesta/kansainvaliset-asiat/ystavyyskaupungit.html
- ↑ https://www.tours.fr/action-municipale/364-jumelages-et-partenariats.htm#par2406
- ↑ https://trikalacity.gr/en/twin-cities/
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coles, John; Harding, A.F. (1979). The Bronze Age in Europe pages 140. Routledge. ISBN 978-0-416-70650-5.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - "O istorie a Brașovului" ("A history of Brasov") - Ion Dumitrașcu, Mariana Maximescu, Phoenix, Brașov, 2001
- "Fortificația dacică de la Brașov - Pietrele lui Solomon" ("The Dacian citadel from Brașov - Pietrele lui Solomon"), Fl. Costea, CumidavaXX, Brașov, 1996
- "Săpăturile de salvare de pe dealul Șprenghi" ("The diggings for saving [the archaeological evidences] from Șprenghi Hill" - the hill was a quarry) A. Alexandrescu, N. Constantinescu, București, 1959
- "Die spätneolitischen Ansiedlungen mit bemalter Keramik aus oberem Laufe des Altflusses", J. Teutsch, Mitteilungen der Prehistorischen Komision, I, Wien.
Հետագա ընթերցանության
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Kronstadt», Austria-Hungary, Including Dalmatia and Bosnia, Leipzig: Karl Baedeker, 1905, OCLC 344268, OL 20498317M
Հավելյան հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- City Hall Official Website
- Tourism Official Website
- Weather in Brașov
- German Cultural Center, kulturzentrum-kronstadt.ro
- Art Museum Brașov Արխիվացված 2015-05-13 Wayback Machine, muzeulartabv.ro
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաշով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 555)։ |