Կոմունիստական կուսակցության մանիֆեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Կոմունիստական կուսակցության մանիֆեստը (բնօրինակ)

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (գերմ.՝ Das Manifest der Kommunistischen Partei), գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը, որը Կոմունիստների միության երկրորդ կոնգրեսի (1847) հանձնարարությամբ գրել են Կառլ Մարքսն ու Ֆ. էնգելսը։

Aquote1.png «Այս աշխատության մեջ հանճարեղ պարզությամբ ու ցայտունությամբ, - գրել է Լենինը, - ուրվագծված է նոր աշխարհայեցողությունը, նաև սոցիալական կյանքի բնագավառը ընդգրկող հետևողական մատերիալիզմը, դիալեկտիկան, որպես ամենաբազմակողմանի ու խոր ուսմունք զարգացման մասին, դասակարգային պայքարի և նոր, կոմունիստական հասարակություն ստեղծող պրոլետարիատի համաշխարհային, պատմական ռևոլյուցիոն դերի թեորիան»։ Aquote2.png


Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքս և Էնգելս

Աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողջական շարադրանքն է։ Առաջին գլխում՝

  1. «Բուրժուաները և պրոլետարները»,
  2. Պրոլետարներին և կոմունիստներ,
  3. Սոցիալիստական ​​և Կոմունիստական ​​գրականություն
    1. Սոցիալիզմի ռեակցիան
      1. Ֆեոդալական սոցիալիզմ
      2. Մանր - բուրժուական սոցիալիզմ
      3. Գերմաներեն, կամ «Ճշմարիտ« սոցիալիզմ
    2. Պահպանողական կամ Բուրժուա սոցիալիզմ
    3. Կրիտիկական-ուտոպիական սոցիալիզմ և կոմունիզմ
  4. Հարաբերակցությունը կոմունիստների տարբեր ընդդիմադիր կուսակցությունների
Hammer and Sickle Red Star with Glow.svg

Կապիտալիզմից կոմունիզմի անցման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուրժուաները և պրոլետարները», բացահայտված են հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները, արտադրաեղանակների հերթափոխության անխուսափելիությունը և հին հասարակարգի ընդերքում նորի սաղմնավորման դիալեկտիկական պրոցեսը։ Մարքսը և էնգելսը ապացուցում են, որ հասարակության պատմությունը (բացառությամբ նախնադարյան հասարակարգի) դասակարգային պայքարի պատմություն է, որ բուրժուական հասարակարգում ի դեմս թշնամի երկու դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի, ավելի են սրվել դասակարգային պայքարն ու դասակարգային հակասությունները։ Գիտականորեն հիմնավորվում են կապիտալիզմի խորտակման անխուսափելիությունը և նոր, անդասակարգ կոմունիստական հասարակության ստեղծման պատմական անհրաժեշտությունը։ Բացահայտելով նոր հասարակարգի ստեղծման ուղիները՝ Մարքսն ու էնգելսը հասարակության վերափոխման իրական ուժը համարում են բոլոր աշխատավորների շահերը արտահայտող պրոլետարիատին, ցույց են տալիս պրոլետարիատի պատմական առաքելությունը, եզրակացնելով, որ կապիտալիզմը, հանձինս պրոլետարների

Aquote1.png «...արտադրում է ամենից առաշ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումը և պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են»։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայերեն հրատարակության (1968) շապիկն Երկրորդ գլխում՝ «Պրոլետարները և կոմունիստները» Aquote2.png


Մարքսն ու էնգելսը պարզաբանում են կոմունիստների կուսակցության՝ բանվոր դասակարգի առաջավոր ջոկատի էությունն ու պատմական դերը, նշում, որ կոմունիստները

Aquote1.png «...գործնականում հանդիսանում են բոլոր երկրների բանվորական կուսակցությունների ամենավճռական, միշտ դեպի առաջ շարժվելու դրդոդ մասը, իսկ թեորիական տեսակետից՝ պրոլետարիատի մնացած մասի հանդեպ նրանց առավելությունը պրոլետարական շարժման պայմանները, ընթացքը և ընդհանուր հետևանքները հասկանալու մեջ է»։ Aquote2.png


Կոմունիստների մերձավորագույն նպատակն է

Aquote1.png «...պրոլետարիատի ձևավորումը որպես դասակարգ, բուրժուազիայի տիրապետության տապալումը, քաղաքական իշխանության նվաճումը պրոլետարիատի կողմից»։ Aquote2.png
Կոմունիստական կուսակցության մանիֆեստի թուղթը

Չնայած աշխատության մեջ Մարքսը և էնգելսը դեռևս չէին օգտագործել «պրոլետարիատի դիկտատուրա» հասկացությունը, սակայն հիմնավորել են պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը, գտնելով, որ

Aquote1.png «...բանվորական, հեղափոխության մեջ առաջին քայլը պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալն է, դեմոկրատիայի նվաճումը։ Պրոլետարիատն իր քաղաքական տիրապետությունը կօգտագործի նրա համար, որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները կենտրոնացնի պետության, այսինքն՝ որպես տիրող դասակարգ կազմակերպված պրոլետարիատի ձեռքում, և ըստ հնարավորին արագ մեծացնի արտադրողական ուժերի գումարը»։ Aquote2.png


Այս գլխում պարզաբանվել է կոմունիստների վերաբերմունքը ընտանիքի, սեփականության, ազգի, հայրենիքի, դաստիարակության նկատմամբ, նշվել են այն կարևորագույն սոցիալ-տնտեսական միշոցառումները, որոնք պրոլետարիատը պետք է իրականացնի իշխանությունը նվաճելուց հետո։ Մարքսը և էնգելսը եզրակացնում են, որ պրոլետարիատը

Aquote1.png «...ոչնչացնում է դասակարգային հակադրության գոյության պայմանները, ոչնչացնում է առհասարակ դասակարգերը և դրանով իսկ՝ հր սեփական տիրապետությունը որպես դասակարգի»։ Aquote2.png


Երրորդ գլխում՝ «Սոցիալիստական և կոմունիստական գրականություն», գիտականորեն քննադատված է այդ տարիների սոցիալիստական և կոմունիստական գրականությունը, վեր են հանված սոցիալիզմի դրոշով հան֊դես եկող բուրժուական ու մանրբուրժուական հոսանքների (ֆեոդալական սոցիալիզմ, մանրբուրժուական սոցիալիզմ, «ճշմարիտ» սոցիալիզմ) դասակարգային էությունը, արտահայտված է հեղինակների վերաբերմունքը ուտոպիական սոցիալիզմի ու կոմունիզմի ուսմունքների նկատմամբ։ Չորրորդ գլխում՝ «Կոմունիստների վերաբերմունքը դեպի տարբեր օպոզիցիոն կուսակցությունները», Մարքսն ու էնգելսը շարադրել են կոմունիստների տակտիկան օպոզիցիոն մյուս կուսակցությունների նկատմամբ, նշել, որ կոմունիստները պաշտպանում են գոյություն ունեցող հասարակական ու քաղաքական կարգի դեմ ուղղված ամեն մի հեղափոխական շարժում։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ավարտվում է

Aquote1.png «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք» Aquote2.png

կոչով, որը դարձել է համաշխարհային հեղափոխական շարժման նշանաբանը։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» վիթխարի դեր է խաղացել պրոլետարիատի ազատագրական պայքարում. գնահատելով այդ դերը, Վլադիմիր Լենինը գրել է.

Aquote1.png «Այս փոքրիկ գրքույկն արժե ամբողջ հատորներ, նրա ոգով է ապրում ու շարժվում մինչև այժմ քաղաքակիրթ աշխարհի ամբողշ կազմակերպված ու մարտնչող պրոլետարիատը»։ Aquote2.png


Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հրատարակվել է 1848 թվականին Լոնդոնում, գերմաներեն։ 1882 թվականին ժնևում տպագրվել է ռուսերեն երկրորդ հրատարակությունը՝ Գ. Վ. Պլեխանովի թարգմանությամբ, Մարքսի և էնգելսի հատուկ առաշաբանով։ Ոչ լրիվ տվյալներով արտասահմանյան երկրներում 1848-1871 թվականներին լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով։ ԽՍՀՄ-ում 1973 թվականիի հունվարի 1-ի տվյալներով թողարկվել է 447 հրատարակություն 24341 հազար օրինակով՝ 74 լեզվով։

Թարգմանություններ հայերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» հայերեն թարգմանվել է 1887 թվականին։ «Մանիֆեստի» 1888 թվականին անգլերեն և 1890 թվականին գերմաներեն հրատարակությունների առաջաբաններում Էնգելսը նշում է, որ հայերեն թարգմանությունը պետք է 1887 թվականին հրատարակվեր Կոստանդնուպոլիսում, սակայն «...լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրքը լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆեստը» ներկայացնել որպես իր աշխատությունը»։ 1894 թվականին Հ. Աթաբեկյանը և Մ. Հովհաննիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը սակայն չի հրատարակվել։ Աթաբեկյանը նամակով դիմել է էնգելսին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»-ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսը, շնորհակալություն հայտնելով աշխատության թարգմանության համար, պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առածաբան գրել չի կարող։ 1894 թվականին «Գաղափար» հանդեսում հրատարակվել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի ներածությունը, 1872 թվականի գերմաներեն հրատարակության հեղինակների առաջաբանը և 1-ին, 2-րդ գլուխների հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Մարո Նազարբեկյան), իսկ մնացած մասը չի հրատարակվել հանդեսը փակվելու պատճառով։ 1901 թվականին Թիֆլիսում «Մանիֆեստը» թարգմանվել է հայերեն ռուսերեն երկրորդ հրատարակությունից։ Աշխատությունը, «Մանիֆեստ կոմունիստական կուսակցության» վերնագրով, առանձին գրքով հրատարակվել է 1904 թվականին՝ ժնևի ՌԽԴԲԿ տպարանում, Ստեփան Շահումյանի և Մ. Մանուչարյանի գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Աշխատությանը կցված են եղել 1872 թվականի, 1883 թվականի, 1890 թվականի հրատարակությունների առաջաբանները, որպես հավելված՝ Կ. Կաուցկու

Aquote1.png «Որքա՜ն է հնացել կոմունիստական մանիֆեստը» հոդվածը։ Aquote2.png

Հետագայում «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» թարգմանել են նաև Պ. Մակինցյանը (1918), Ա. Կասյանը և ուրիշներ։ Մինչև 1979 թվականը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» առանձին գրքով հայերեն լույս է տեսել 17 անգամ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 560 CC-BY-SA-icon-80x15.png