Բոտոշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոտոշանիից)
Քաղաք
Բոտոշան
ռումիներեն՝ Botoșani
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԺուդեցԲոտոշան
Հիմնադրված է1350 թ.
Առաջին հիշատակում1493
Այլ անվանումներԲոտուշանի
Մակերես40,7 կմ²
ԲԾՄ170 ± 1 մ մ
Բնակչություն100 899[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTCUTC+2:00, ամռանը UTC+3:00
Հեռախոսային կոդ(+40) 02 31
Փոստային դասիչ720xxx
Ավտոմոբիլային կոդBT
Պաշտոնական կայքprimariabt.ro
Բոտոշան (Ռումինիա)##
Բոտոշան (Ռումինիա)

Բոտոշան (ռումիներեն՝ Botoșani), քաղաք Ռումինիայում, Մոլդովա շրջանում, համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտոշան անվանումը, հավանաբար, գալիս է բոյարական Բոտաշ ընտանիքից, որը հիշատակվում է որպես Մոլդովայի կարևորագույն ընտանիքներից մեկը Շտեֆան Մեծի կառավարման ժամանակ (15-րդ դարի վերջ) և հանդես է գալիս 11-րդ դարից սկսված ժամանակագրության մեջ։

Քաղաքն ինքնին առաջին անգամ հիշատակվում է Գրիգորե Ուրեկե Letopiseţul Ţării Moldovei պատմիչի տարեգրության մեջ, ընդգրկելով շրջանի պատմությունը 1359-1594 թվականները, որում նշված է թաթարների ավերիչ ներխուժումը քաղաք 1493 թվականի նոյեմբերի 28-ին։

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ քաղաքը կարևոր առևտրական ճանապարհների սահմանագծին, տոնավաճառի անցկացման նախասկզբնական վայրում է։ Արդեն 16-րդ դարում շուկան Բոտոշանում համարվում էր հնագույնը և խոշորագույնը ամբողջ Մոլդովայում։ Հայկական և հրեական առևտրականների խոշոր համայնքները ծագել են 17 դարում։

1775 թվականից հետո, երբ Բուկովինան միացավ Հաբսբուրգների կայսրությանը, նկատվեց քաղաքի հրեական համայնքների աճ, որը հաջորդ դարում կազմում էր քաղաքի բնակչության մեծամասնությունը։ XIX դարի վերջին Բոտոշանը կորցրեց խոշոր առևտրական կենտրոնի նախկին դերը երկաթուղիների շինարարության կազմում[2]։ XX դարի երկրորդ կեսին քաղաքը բավականաչափ աճեց, գյուղական բնակչության ներքին միգրացիաների շնորհիվ, որին գրավում էր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը՝ ստեղծված խորհրդային ժամանակներում։ Մինչև հիմա քաղաքի բնակչությունը արտադրում է գավառի 70%, չնայած այն կազմում է իր բնակիչների միայն 25%։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտոշանի բնակչությունը տարբեր տարեթվերին
Տարի Բնակչություն
1900 32 193[3]
1912 32 574[4]
1930 32 355
1948 29 145
1956 29 569
1966 35 220
1977 63 182
1992 126 145
2002 115 070
2009 110 110

2002 թվականին բնակչությունը կազմում էր 115,1 հազար բնակիչ[5]։

Քաղաք-եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտոշանը համարվում է հետևյալ քաղաքների քաղաք-եղբայրը․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2011 Census (рум.). INSSE (February 02, 2012). Дата обращения 12 марта 2012. Архивировано 3 июня 2012 года.
  2. Primaria Botosani
  3. Энциклопедия Британника, 11-е издание
  4. A Handbook of Roumania
  5. Ethno-demographic Structure of Romania. The Ethnocultural Diversity Resource Center. Дата обращения 2 января 2011. Архивировано 22 февраля 2012 года.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոտոշան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտոշան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 524