Բոտոշան անվանումը, հավանաբար, գալիս է բոյարական Բոտաշ ընտանիքից, որը հիշատակվում է որպես Մոլդովայի կարևորագույն ընտանիքներից մեկը Շտեֆան Մեծի կառավարման ժամանակ (15-րդ դարի վերջ) և հանդես է գալիս 11-րդ դարից սկսված ժամանակագրության մեջ։
Բոտոշանը հայտնի է 14-րդ դարից։ Քաղաքն ինքնին առաջին անգամ հիշատակվում է Գրիգորե Ուրեկե Letopiseţul Ţării Moldovei պատմիչի տարեգրության մեջ, ընդգրկելով շրջանի պատմությունը 1359-1594 թվականները, որում նշված է թաթարների ավերիչ ներխուժումը քաղաք 1493 թվականինոյեմբերի 28-ին։
Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ քաղաքը կարևոր առևտրական ճանապարհների սահմանագծին, տոնավաճառի անցկացման նախասկզբնական վայրում է։ Արդեն 16-րդ դարում շուկան Բոտոշանում համարվում էր հնագույնը և խոշորագույնը ամբողջ Մոլդովայում։ Հրեական առևտրականների խոշոր համայնքը ծագել են 17-րդ դարում։
1775 թվականից հետո, երբ Բուկովինան միացավ Հաբսբուրգների կայսրությանը, նկատվեց քաղաքի հրեական համայնքների աճ, որը հաջորդ դարում կազմում էր քաղաքի բնակչության մեծամասնությունը[2]։ Մինչև 1819 թվականը քաղաքը եղել է Մոլդովայի իշխանուհիների կալվածք[3]։ XIX դարի վերջին Բոտոշանը կորցրեց խոշոր առևտրական կենտրոնի նախկին դերը երկաթուղիների շինարարության կազմում[2]։ XX դարի երկրորդ կեսին քաղաքը բավականաչափ աճեց, գյուղական բնակչության ներքին միգրացիաների շնորհիվ, որին գրավում էր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը՝ ստեղծված խորհրդային ժամանակներում։ Մինչև հիմա քաղաքի բնակչությունը արտադրում է գավառի 70%, չնայած այն կազմում է իր բնակիչների միայն 25%։
Բոտոշանի հայ բնակչությունը և հայկական եկեղեցին հիշվում են 14-րդ դարից[4]։ Ավանդության համաձայն հայկական եկեղեցին հիմնադրվել է 1350 թվականին։ Մինչև նոր ժամանակները քաղաքի կենտրոնի մի մասը (գլխավոր շուկային մոտիկ) բնակեցված է եղել հայերով, ինչը հուշում է սրանց վաղեմի ներկայության մասին[5]։ Նրանք զբաղվել են առևտրով և արհեստներով, երկրագործությամբ, ունեցել իրենց դատարանը։ Քաղաքում գործել է երիտասարդական «Կտրիճավորաց եղբայրությունը», որը սատարել է հայապահպանման գործին։ 19-րդ դարի կեսին Բոտոշանում ապրել է շուրջ 250 հայ, գործել են արական և իգական դպրոցներ։ Քաղաքում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ 1869-ին Բոտոշանի հայերը օժանդակել են զեյթունցիներին, 1880-ին՝ նյութական աջակցություն ցույց տվել արևմտահայերին։ 1926-ին այդտեղ իր մասնաճյուղն է ստեղծել Ռումինահայ որբախնամի կենտրոնական վարչությունը։ 1933-ի տվյալներով Բոտոշանում ապրում էր 300 հայ։ Բոտոշանում են ծնվել ռումինացի հայագետ և պետական գործիչ Ն․ Յորգան, պատմաբան Ս․ Պալասանյանը, հնախույզ Հովհաննես Ղրիմեցին և ուրիշներ[4]։
↑«Botoșani». Enciclopedia Romaniei. Vol.2. București: Imprimeria Națională. 1939. էջ537.{{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
12Քոլանջյան Ս., Բոտոշան, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 2 (խմբ. Աբել Սիմոնյան), Եր., «Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրոիթյոին», 1976, էջ524 — 720էջ։
↑Rǎdvan, Laurentiu (2010). At Europe's Borders: Medieval Towns in the Romanian Principalities. East Central and Eastern Europe in the Middle Ages, 450–1450, Volume 7. Leiden: Brill. էջ470. ISBN978-90-47-44460-2.
↑Chisolm, Hugh, ed. (1911). «Botoshani». Encyclopædia Britannica. Vol.4 (11thed.). New York: Encyclopædia Britannica, Inc. էջ305.
↑A Handbook of Roumania. Prepared by the Geographical Section of the Naval Intelligence Division, Naval Staff, Admiralty. London: His Majesty's Stationery Office. 1920. էջ60.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
↑Ethno-demographic Structure of Romania. The Ethnocultural Diversity Resource Center. Дата обращения 2 января 2011. Архивировано 22 февраля 2012 года.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 524)։