Դրոկիա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դրոկիա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1777 թ. | ||||
ԲԾՄ | 226 մետր | ||||
Բնակչություն | 13 150 մարդ (2014)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 252 | ||||
Փոստային ինդեքսներ | MD-5202 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DR | ||||
Պաշտոնական կայք | primariadrochia.md | ||||
| |||||
Դրոկիա (մոլդ.՝ Drochia), քաղաք Մոլդովայում։ Դրոկիայի շրջանի կենտրոնն է։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումն առաջացել է «dropie» բառից, որը նշանակում է նշանակում է արոս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Դրոկիայի մասին հիշատակվել է 1777 թվականին։
1830 թվականին Դրոկիան փոքր բնակավայր էր, որտեղ ապրում էր 25 ընտանիք։ 1847 թվականին այս բնակավայրում կառուցվում է առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ խաղողի վերամշակման գործարանը։ 1875 թվականին կառուցվեցին երկու ջրաղաց, որոնք աշխատում էին գոլորշիով։ Դրոկիայում արդյունաբերությունն առավել ընդլայնվեց 19-րդ դարի վերջին, երբ կառուցվեց Բելցի-Օկցինա երկաթուղին։
1954 թվականի սեպտեմբերի 3-ին Դրոկիան դարձավ քաղաքատիպ ավան, իսկ 1973 թվականի դեկտեմբերի 28-ին ստացավ քաղաքի կարգավիճակ՝ դառնալով ԽՍՀՄ-ի 2000-րդ քաղաքը[2]։
1991 թվականին այստեղ ապրում էր 21,9 հազար բնակիչ։
Քաղաքի օրը նշվում է ամեն տարվա օգոստոսի 28-ին։
Ըստ 2014 թվականի տվյալների՝ այսօր Դրոկիայում բնակիչների թիվը կազմում է 13 150 մարդ[3]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր քաղաքում կան սննդի արդյունաբերության (պանիր, յուղ) և շինանյութերի գործարաններ։ Քաղաքի ծայրամասում կա շաքարի գործարան, որը պատկանում է գերմանական «Sudzuker-Moldova» կոնցեռնին։
Աստվածածնի վերափոխման տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածածնի վերափոխման տաճարը Մոլդովայի սուրբ վայրերից է։ Տաճարի որմնանկարները ստեղծել է ռումինացի նկարիչ Պետրե Ակիտենեն։ Տաճարը կառուցվել է 1988 թվականին․ շինարարությունը տևել է չորս տարի։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2014 Moldovan census — 2017.
- ↑ «Дрокия — 2000-й город бывшего Советского Союза»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին։ Վերցված է 2019-03-28
- ↑ Rezultatele Recensămîntului Populației și al Locuințelor din 2014: «Caracteristici - Populație (populația pe comune, religie, cetățenie)» (XLS)։ Biroul Național de Statistică։ 2017։ Վերցված է 2017-05-01
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova - Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Drochia Stadium on divizianationala.com Archived 2013-06-04 at the Wayback Machine.
- Weather in Drochia
- Bogdan Petriceicu Hasdeu High School Webpage Archived 2011-08-12 at the Wayback Machine.
- Drochia in Photos
- Meteo Moldova
- Drochia.md
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դրոկիա կատեգորիայում։ |