Արոս (թռչուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արոս (այլ կիրառումներ)
Արոս

Արոս (Otis tetrax), արոսների կարգի թռչուն։ Հայտնի է արոսի 23 տեսակ, որից 3-ը (սովորական, փոքր և գեղեցկուհի արոս)՝ նաև Հայկական լեռնաշխարհում։ Տարածված են Արևմտյան Եվրոպայի հարավային մասերի տափաստաններում, Միջերկրական ծովի արևմտյան ափերին, նախկին ԽՍՀՄ-ում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոս

Մարմնի երկարությունը՝ 43-50 սմ, քաշը՝ 600-950 գ։ Ոտքերը երկար և ամուր, մատները՝ կարճ։ Պոչուկային գեղձ չունի։ Արագավազ է և արագաթռիչ։ Արոսները նստակյաց են կամ քոչվոր։ Ձմռանը չվում է Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, երբեմն՝ նաև Ղրիմ, Միջին Ասիա, Անդրկովկաս։

Սնվում է մորեխներով, բզեզներով, փափկամարմիններով, բույսերի կանաչ մասերով։ Բնադրում է գետնին, դնում 3-5 ձու։ Թխսում է միայն էգը։ Արդյունագործական թռչուններ են, ունեն համեղ միս։ Հայաստանի տարածքում փոքրաքանակ են, ուստի որսն արգելված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png