Կոլումբիա (Միսսուրի)
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Կոլումբիա | |||
| անգլ.՝ Columbia | |||
| |||
| 38°56′0″N 92°18′0″W / 38.93333°N 92.30000°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Բուն շրջան[1][2] | ||
| Հիմնադրված է | 1821[1] թ. | ||
| Մակերես | 169,010024 կմ² | ||
| ԲԾՄ | 231 մետր | ||
| Բնակչություն | ▲126 254 մարդ (ապրիլի 1, 2020)[3] | ||
| Ժամային գոտի | UTC-6, UTC-5 և CDT? | ||
| Հեռախոսային կոդ | 573 | ||
| Փոստային դասիչ | 65201, 65202, 65203, 65205, 65211, 65212, 65215, 65216, 65217, 65218 և 65299 | ||
| Պաշտոնական կայք | como.gov(անգլ.) | ||
|
| |||
Կոլումբիա (անգլ.՝ Columbia, արտասանություն kəˈlʌmbiə), Միսսուրի նահանգի հինգերորդն ամենամեծ քաղաքն իր մեծությամբ[4]։ 2009 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 102 334 մարդ[5]։ Կոլումբիան «Մեծ Կոլումբիայի» գլխավոր մունիցիպալիտետն է, որի բնակչությունը կազմում է 164 283 մարդ[6]։
Քաղաքը Բուն շրջանի վարչական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Միսսուրիի համալսարանը։ Կոլումբիայի բնակչության կեսիվ ավելին ունի բակալավրի աստիճան[7], իսկ, առնվազն, մեկ քառորդը ունի ամբողջական բարձրագույն կրթություն, ներառյալ ավելի բարձր ակադեմիական աստիճանները[8], որի շնորհիվ քաղաքը Միացյալ Նահանգներում զբաղեցնում է13-րդ հորիզոնականը՝ բնակչության կրթության մակարդակով[8]։
Քաղաքի տարածքը դեռևս մինչկոլումբոսյան ժամանակաշրջանում բնակեցված է եղել հնդկացիների կողմից, որոնք եղել են Միսիսիպիի մշակույթի ներկայացուցիչներ։ 1818 թվականին սպիտակ վերաբնակների մի խումբ, որոնք համագործակցում էին Սմիթոն Լանդ ընկերության հետ, ձեռք է բերել ավելի քան 8 կմ² տարածք և հիմնել Սմիթոն բնակավայրը, որն այժմ Կոլումբիայի գործարար կենտրոնն է։ 1821 թվականին բնակիչները տեղափոխվեցին նոր վայր և վերանվանեցին իրենց բնակավայր Կոլումբիա (Միացյալ Նահանգների բանաստեղծական անվանումը)[9]։ 1839 թվականին Միսուրիի համալսարանի հիմնադրմամբ քաղաքը դարձավ կրթական և հետազոտությունների կենտրոն։ Ավելի ուշ քաղաքում ստեղծվեցին բարձրագույն կրթության ևս երկու հաստատություններ ՝ Սթիվենս քոլեջը (1833 թվականին) և Կոլումբիայի քոլեջը (1851 թվականին)։
Քաղաքը տեղակայված է Միսուրի գետի վտակների հովտում և մոտավորապես հավասար հեռավորություն ունի Սենթ Լուիսից և Կանզաս Սիթիից։ Կոլումբիան երբեք արդյունաբերական խոշոր կենտրոն չի եղել։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է կրթության, բժշկության, տեխնոլոգիաների և ապահովագրական ծառայությունների վրա և անընդհատ զբաղեցնում է բարձր հորիզոնական՝ կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների, մշակութային հնարավորությունների և կյանքի արժեքի համար[10][11]։
Քաղաքի բնակիչները կոչվում են «կոլումբիացիներ»[12]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քութայիս, Վրաստան
Հակուսան, Ճապոնիա
Սիբիու, Ռումինիա
Սունչհոն, Հարավային Կորեա
Լաոշան, Ցինդաո, Չինաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ Gazetteer
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2006 Population estimates for incorporated July 1, 2006». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Population Estimates for All Places: 2000-2009». U.S. Census Bureau, Population Division. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «2007 Metropolitan Area Population Estimates July 1, 2007». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
- ↑ «American Factfinder Columbia, Missouri». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «Money's best places to live - most educated». Money Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Switzler, William (1882). History of Boone County, Missouri. էջեր 150–166.
{{cite book}}: Unknown parameter|published=ignored (օգնություն) - ↑ «History of Columbia». Columbia Public Schools. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Why you should choose Columbia». Relocate America. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Your Community Maps». Columbia Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիա (Միսսուրի)» հոդվածին։ |
| ||||||||||
