Կլաուս Յոհաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Յոհաննես
ռումիներեն՝ Klaus Iohannis
Klaus Iohannis Senate of Poland 2015 02 (cropped 2).JPG
Դրոշ
(5-րդ) Ռումինիայի Նախագահ
Դրոշ
 դեկտեմբերի 21, 2014
Նախորդող Տրայան Բեսեսկու
 
Կուսակցություն՝ Ազգային լիբերալ կուսակցություն (2014), Democratic Forum of Germans in Romania? (2013) և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բաբեշ-Բոլյաի համալսարան և Samuel von Brukenthal National College?
Մասնագիտություն՝ դպրոցի ուսուցիչ, քաղաքական գործիչ, physics teacher, school inspector, պետական գործիչ և գրող
Ազգություն Ռումինացի
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունիսի 13, 1959 (63 տարեկան)
Ծննդավայր Սիբիու
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Ի ծնե անուն ռումիներեն՝ Klaus Iohannis
Ամուսին Carmen Iohannis?
 
Կայք՝ iohannispresedinte.ro
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ro3osr.gif ROU Rib Ordinul Național Pentru Merit civil.png
GER Bundesverdienstkreuz 2 BVK.svg AUT Honour for Services to the Republic of Austria - 1st Class BAR.png
Commendatore OSSI medal BAR.svg LUX Order of Merit of the Grand Duchy of Luxembourg - Grand Officer BAR.png
BEL Kroonorde Officier BAR.svg

GER Bundesverdienstkreuz 4 GrVK.svg

Կլաուս Վեռներ Յոհաննես (ռումիներեն՝ Klaus Werner Iohannis, հունիսի 13, 1959(1959-06-13)[1][2][3], Սիբիու, Ռումինիա[4]), Ռումինիայի նախագահը Սիբիու քաղաքում։ 2014 թվականի դեկտեմբերի 21-ից հաղթելով նախագահական ընտրությունները դարձել է Ռումինիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուս Յոհաննեսը ծնվել է 1959 թվականի հունիսի 13-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում։ Նա եղել է Տրանսիլվանիայի Սաքսոնի և Գուստավ Սուսաննա Հայնց Յոհաննեսի ընտանիքի ավագ որդին։ 1979 թվականին Յոհաննես Կլաուսը ընդունվեց Ֆիզիկայի Ֆակուլտետ։ Ֆակուլտետ ընդւոնվելուց անմիջապես հետո Յոհաննես Կլաուսը անցավ 9 ամսյա զիվորական ծառայության Ռումինիայի զինված ուժերում[5]։ 9 ամիս անց Յոհաննես Կլաուսը վերադարձավ զինվորական ծառայությունից և շարունակեց ուսումը Ֆիզիկայի Ֆակուլտետում։ 1983 թվականին Ֆիզիկայի Ֆակուլտետը ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Սիբիու քաղաքի տարբեր դպրոցներում և քոլեջներում, որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Հետագայում, 1992 թվականին, նրա ծնողները տեղափոխվել է գերմանական Վյուրցբուրգ և ստացել գերմանական քաղաքացիություն, ունենալով վերադարձի իրավունքը։
Կլաուս Յոհաննեսը տիրապետում է Ռումիներենին, Անգլերենին և Գերմաներենին[5]։
Նա 1989 թվականին ամուսնացել է Կարմեն Յոհաննեսի հետ, ով հանդիսանում է Անգլերենի ուսուցիչ[5]։

Քաղաքական Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիույի Քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ռումինիայի Սիբիու քաղաքի քաղաքպետի ընտրություններին ընդառաջ «Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական կուսակցություն»ը առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածություն։ Չնայած նրան որ Սիբիու քաղաքում գերմանացիները կազմում էին բնակչության 1.6%-ը անսպասելիորեն Կլաուս Յոհաննեսը ստացավ ձայների շուրջ 69,18%-ը և դարձավ Սիբիույի քաղաքապետ։ Քաղաքապետ ընտրվելուց հետո ևս երեք անգամ Կլաուս Յոհաննեսը վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում (2004, 2008, 2012)՝ ստանալով համապատասխանաբար (88.7%, 83.2%, 77.9%) ձայն[6]։ Իր պաշտոնավարման ընթացքում, նա սկսել է վերականգնել քաղաքի ենթակառուցվածքները և վերակառուցել քաղաքի պատմական կենտրոնը, դարձնելով Սիբիուն Ռումինիայի ամենատարածված տուրիստական ուղղություններից մեկը։ 2007 թվականին (լյուքսեմբուրգի հետ միասին), Սիբիու քաղաքը ընտրվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Յոհհանես Կլաուսի պաշտոնավարման ընթացքում ամեն տարի Սիբիու էին ժամանում ավելի քան 1 միլիոն տուրիսստներ զարգացնելով այն։ Յոհաննես Կլաուսը նաև վերականգնել է Սիբիույի Օդանավակայանը։ Նա Ներգրավել է բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որով էլ Սիբիուն դարձրել է խոշոր արդյունաբերական հանգույցի։ 2007 թվականին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկոն Յոհաննես Կլաուսին պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով (Ռումինիայի Առաջին աստիճանի շքանշանով)[7]։

Ազատական Կուսակցության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 20-ին Յոհաննես Կլաուսը միացել է Ազգային Լիբերալ կուսակցությանը (ԱԼԿ)։ Անդամագրվելուց հետո Յոհհանես Կլաուսը՝ Կրին Անտոնեսկու հետ տվեց մամլո ասուլիս։ Նույն տարում Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) արտահերթ համագումարում Յոհաննես Կլաուսը ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2014 թվականի հունիսի 28-ին Յոհաննես Կլաուսը 95% ձայնով ընտրվել է Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) նախագահ[8]։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը Ազգային Լիբերալ կուսակցությունը (ԱԼԿ) և Դեմոկրատական Լիբերալ կուսակցությունը (ԴԼԿ) ստեղծեցին Քրիստոնեական Լիբերալ Դաշինք (ՔԼԴ)։ Այնուհետև Քրիստոնեական Լիբերալ Դաշինքը (ՔԼԴ) գալիք նախագահական ընտրություններում առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածությունը[9]։ Ընտրությունները անցան երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնության չհասավ։ Առաջին փուլը անցկացվեց 2014 թվականի նոյեմբերի 2-ին։ Այդ ժամանակ Յոհաննես Կլաուսը ստացավ ձայների 30,37%-ը[10]։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2014 թվականի նոյեմբերի 16-ին։ Երկրորդ փուլում Յոհաննես Կլաուսը կողմ քվեարկեց՝ քվեարկողների շուրջ 54.53%-ը որով էլ Յոհաննես Կլաուսը դարձավ Ռումինիայի Նախագահ[11]։ Յոհհանես Կլաուսի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Ռումինիայի Սենատում[12]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]