Վիլեմ Ալեքսանդր
Վիլեմ Ալեքսանդր (ˈʋɪləm aːlɛkˈsɑndər, հոլ.՝ Willem-Alexander Claus George Ferdinand, ապրիլի 27, 1967), Նիդերլանդների թագավոր։
Վիլեմ Ալեքսանդր Կլաուս Ջորջ Ֆերդինանդը ծնվել է Ուտրեխտում և նա Նիդերլանդների նախկին թագուհի Բեատրիսի և գերմանացի ազնվական Կլաուս ֆոն Ամսբերգի ավագ որդին է։
1980 թվականի ապրիլի 30-ին երբ նրա մայրը` Բեատրիքսը, դարձավ Նիդերլանդների թագուհի, վերջինս դարձավ օրանյան արքայազն և Նիդերլանդների թագաժառանգ։ Գահ է բարձրացել 2013 թվականի ապրիլի 30-ին, երբ վերջինիս մայրը հրաժարական է տվել։
Սովորել է տարրական և միջնական դպրոցներում, ծառայել է Նիդերլանդների ռազմածովային թագավորական ուժերում, ինչպես նաև Լեյդենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն։ 2002 թվականին Վիլեմ Ալեքսանդրն ամուսնացել է արգենտինաբնակ Մաքսիմա Սորեգետա Չերրուտիի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստրեր՝ Կատարինա-Ամալյան արքայադուստրը (ծնվել է 2003 թվականին), Ալեքսիա արքայադուստրը (ծնվել է 2005 թվականին) և Արիանա արքայադուստրը (ծնվել է 2007 թվականին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Youth
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119142597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիդերլանդների թագավորական ընտանիքի պաշտոնական կայք էջը
- Կենսագրությունը ՄՕԿ-ի պաշտոնական կայք էջում(անգլ.)
- Վիլեմ Ալեքսանդր` Նիդեռլանդների արքա//«Эхо Москвы» ռադիոկայան
|