Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր
| Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր գերմ.՝ Frank-Walter Steinmeier | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1956[1][2][3][…] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Դեթմոլդ, Գերմանիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Կրոն | Evangelical Church in Berlin, Brandenburg and Silesian Upper Lusatia?[4] |
| Կրթություն | Գիսենի համալսարան (1982)[1] |
| Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր[5] (1991) |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Գիսենի համալսարան և Lower Saxony State Chancellery? |
| Ամուսին | Elke Büdenbender?[6] |
| Զբաղեցրած պաշտոններ | Գերմանիայի նախագահ |
| Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Aktion Deutschland Hilft?[1], German Protestant Church Assembly?[1], German Protestant Institute?[1], First Merkel cabinet? և Third Merkel cabinet? |
| Երեխաներ | Merit Steinmeier? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր (գերմ.՝ Frank-Walter Steinmeier, հունվարի 5, 1956[1][2][3][…], Դեթմոլդ, Գերմանիա[1], Գերմանիայի նախագահ։ 2005-2009 և 2013-2017 թվականներին եղել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար։ 1975 թվականից Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2016 թվականին եղել է ԵԱՀԿ նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ծնվել է 1956 թվականին Դեթմոլդում։ 1974 թվականին ավարտելով գիմնազիան նա անցել է զինվորական ծառայության Բունդեսվերում։ 1975 թվականին նա մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը։ 1976 թվականին ընդունվել է Գիսենում գտնվող Յուստուս Լիբիխի անվան համալսարան, որտեղ նա 1982 թվականին ուսումնասիրեց իրավաբանություն, հետո քաղաքական գիտություններ։ 1986 թվականին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը պաշտպանեց դոկտորական դիսերտացիա «Անօթևանների իրավական դրությունը» թեմայով։
1986-1991 թվականներին Շտանմայերը եղել է Գիսսենի համալսարանի իրավախորհրդատվության և քաղաքագիտության ֆակուլտետի գիտաշխատող։ 1991 թվականին եղել է Ներքին Սաքսոնիայի պետքարտուղարության տեղեկատվական իրավունքի և քաղաքականության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների իրավախորհրդատու։ 1993 թվականից 1994 թվականներինղեկավարել է Ներքին Սաքսոնիայի վարչապաետի անձնական բյուրոն։ 1994 թվականից 1996 թվականներին գլխավորել է միջգերատեսչական համակարգման ու պլանավորման քաղաքական դիրեկտիվի բաժինը, իսկ 1996 թվականից 1998 եղել է Ներքին Սաքոնիայի պետքարտուղար։
1998 թվականի նոյեմբերից 1999 թվականի հուլիսը զբաղեցրել է դաշնային կառավարության պետքարտուղարի պաշտոնը, լիազորված համակարգման հատուկ ծառայությունների գործունեությամբ, իսկ 1999 թվականի հուլիսից մինչև 2005 թվականը դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար։

2005 թվականին ստացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում, իսկ 2007 թվականին դարձել է ԳԴՀ փոխկանցլեր, այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանց Մյունտեֆերինգին։ 2007 թվականի առաջին կեսին Շտանմայերը զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։
2017 թվականի փետրվարի 12-ին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը 931 ձայնով Դաշնային ժողովի կողմից ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Dr. Frank-Walter Steinmeier, SPD (գերմ.) — 1996.
- 1 2 Corkin N. Encyclopædia Britannica
- 1 2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ STEINMEIER: MEIN GLAUBE DARF NICHT SELBST ZUM GEGENSTAND DER POLITIK WERDEN
- ↑ Frank-Walter Steinmeier geb. 1956 (գերմ.) / Hrsg.: Deutsches Historisches Museum, Haus der Geschichte, Bundesarchiv — 1997.
- ↑ Mein Umfeld (գերմ.) — Frank-Walter Steinmeier.
- ↑ https://web.archive.org/web/20171107011001/http://www.zeit.de/news/2017-01/26/deutschland-steinmeier-mit-orden-der-franzoesischen-ehrenlegion-ausgezeichnet-26193206
- ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=steinmeier&type=&aarstall=
- ↑ https://www.vestnesis.lv/op/2019/37.33
- ↑ https://www.prezident.sk/page/vyznamenania/
- ↑ https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=0
- ↑ http://www.ritarikunnat.fi/index.php/fi/ritarikunnat/rekisterit/216-suomen-valkoisen-ruusun-ritarikunnan-suurristin-ketjuineen-saajat-ulkomaalaiset/
- 1 2 quirinale.it (իտալ.)
- 1 2 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք (գերմ.) — 2004.
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունվարի 5 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի նախագահներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Գերմանացի իրավաբաններ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Գերմանիայի կառավարության նախարարներ
- Գերմանացի դիվանագետներ