Էդուարդո Սավերին
Էդուարդո Սավերին անգլ.՝ Eduardo Saverin | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Eliot House? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և տնտեսագետ |
Ամուսին | Elaine Andriejanssen? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էդուարդ Սավերին (անգլ.՝ Eduardo Saverin, մարտի 19, 1982, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլական ծագումով ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։ 2011 թվականի հունվարի 4-ին ընկերության բաժնետոմսերի վերագնահատումից հետո Ֆեյսբուքի 5 % բաժնեմասի արժեքը հասել է 2.5 միլիարդ դոլարի[2]։ Ներկայումս բնակվում է Սինգապուրում։ Բրազիլիայի քաղաքացի է[3][4]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Սավերինը ծնվել է հրեաների ընտանիքում[5][6] Սան Պաուլոյում (Բրազիլիա)։ Հասակ է առել Մայամիում (Ֆլորիդա)։ Նրա հայրը աշխատել է անշարժ գույքի բնագավառում։ Էդուարդը սովորել է Մալամիի Գուլլիվերի նախապատրաստական դպրոցում և կրթությունը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ նա եղել է Phoenix Club-ի անդամ և Հարվարդի ներդրումային ասոցիացիայի նախագահ։ 2006 թվականին Սավերինը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով դիպլոմով տնտեսագիտության ոլորտում[7]։ Մարկ Ցուկերբերգի հետ Էդուարդոն ծանոթացել է առաջին կուրսում։ Արդեն երկրորդ կուրսում նրանք ստեղծել են իրենց համատեղ նախագիծը՝ The Facebook: Սավերինը եղել է նախագծի հիմնական ներդրողն ու կոմերցիոն տնօրենը։ 2004 թվականի ամռանը Սավերինը պրակտիկայի է մեկնել Նյու Յորք, իսկ Մարկը մնացել է զարգացնելու նախագիծը։ Ցուկերբերգը ծանոթանում է Շոն Փարքերի և Պիտեր Տիլի հետ, որոնք օգնում է նրան ներդրումներ գտնել Ֆեյսբուքի համար[7]։ Հետագայում Էդուարդոն հեռացել է Ցուկերբերգից, և վերջինիս ջանքերով Սավերինի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում 2015 թվականի ապրիլին կրճատվել է 34 %-ից մինչև 0,03 %[8]: Սավերինը դատական հայց է ներկայացրել, և 2009 թվականի հունվարին դատարանը հաստատել է նրա իրավունքը ընկերության 5 % բաժնետոմսերի վրա[9]։
2013 թվականի մարտի 13-ին Էդուարդո Սավերինն ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմված ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում։ Նա ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2.2 միլիարդ դոլար[10]։
2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվում են Սավերինի և Մարկ Ցուկերբերգի հարաբերությունները Ֆեյսբուքի ստեղծման ժամանակից մինչև Ցուկերբերգի դեմ Սավերինի հայց ներկայացնելը։ Սավերինի դերը կատարում է դերասան Էնդրյու Գարֆիլդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.tatlerasia.com/people/eduardo-saverin
- ↑ «Facebook revalued after investment»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է 2017-11-14
- ↑ Kucera Danielle, Harper Christine, Drucker Jesse (2012-05-12)։ «Facebook Co-Founder May Gain Choosing Singapore Over U.S.»։ Bloomberg News։ Վերցված է 2012-05-14։ «Saverin still does hold Brazilian citizenship, Goodman said.»
- ↑ «Saverin 'has no plans to become S'pore citizen'»։ Today։ 2012-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին։ Վերցված է 2012-05-17
- ↑ The Social Network
- ↑ «Zuckerberg: jovem, bilionário e… trapaceiro?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-05-ին։ Վերցված է 2017-11-14
- ↑ 7,0 7,1 Эдуардо Саверин (Eduardo Saverin). Facebook. Краткая биография(չաշխատող հղում)
- ↑ «The Facebook Movie Is An Act Of Cold-Blooded Revenge — New, Unpublished IMs Tell The Real Story», Business Insider, 21 сентября 2010
- ↑ «Страница Эдуардо Саверина на Forbes», Forbes.com
- ↑ Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդուարդո Սավերին կատեգորիայում։ |