Շոն Փարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Փարքեր
անգլ.՝ Sean Parker
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1979(1979-12-03) (44 տարեկան)
ԾննդավայրHerndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունOakton High School? և Chantilly High School?
Մասնագիտությունձեռնարկատեր և համակարգչային գիտնական
ԱմուսինAlexandra Lenas?
Ծնողներհայր՝ Bruce B. Parker?
Պարգևներ և
մրցանակներ
 Sean Parker Վիքիպահեստում

Շոն Փարքեր (անգլ.՝ Sean Parker, դեկտեմբերի 3, 1979(1979-12-03), Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ինտերնետ գործարար, հայտնի է որպես Napster, Plaxo, ինչպես նաև Ֆեյսբուքի համահիմնադիր[1]։ Անձնական ունեցվածքը կազմում է 2.1 միլիարդ դոլար, 2012 թվականին զբաղեցրել է 215-րդ տեղը ամենահարուստ մարդկանց ցանկում ըստ Forbes[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարքերը սովորել է Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս շրջանի Օկտոն միջնակարգ դպրոցում երկու տարի, նախքան ներքին Ալկեևի դպրոց տեղափոխվելը 1996 թվականին[3]։

Երբ Շոնը եղել է 7 տարեկան, հայրը նրան սովորեցրել է ծրագրավորում։ 16 տարեկանում նա ձերբակալվել է հաքերության համար[4]։ Փարքերն այդ ժամանակ զբաղվում էր Fortune 500 ցանկի ընկերությունների կայքերը կոտրելով։ Սակայն մի գիշեր, երբ Շոնը կոտրում է հերթական կայքը, նրա հայրը բարկանում է և վերցնում ստեղնաշարը, ինչի պատճառով նա չի հասցնում դուրս գալ կայքից։ Հաղթելով Վիրջինիա նահանգի ինֆորմատիկայի օլիմպիադայում՝ նա օգնել է աշխատել որոնողական ռոբոտի վրա և հավաքագրել է Կենտրոնական հետախուզական վարչությունում[5]։ Միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում Փարքերը վաստակում էր տարեկան ավելի քան 80000 դոլար տարբեր նախագծերի շնորհիվ, ինչի շնորհիվ նա համոզում է ծնողներին թույլ տալ թողնել ուսումը քոլեջում և շարունակել կարիերան որպես գործարար[5]։

Փարքերը մոլի ընթերցող է և զբաղվել է ինքնակրթությամբ[6][7]։ Չնայած պաշտոնական կրթության բացակայությանը՝ նրան հաճախ անվանում են «հանճար»[8][9][10][11][12]։

1999 թվականին Շոն Փարքելը ճանաչում է ձեռք բերել նրա շնորհիվ, որ Napster-ի ստեղծման գործում օգնել է իր երիտասարդ ընկերոջը՝ Շոն Ֆենինգին։ Napster-ը կայք է, որը նախատեսված է երաժշտական ֆայլերի փոխանակման համար։ Այդ ծառայությունը հեղաշրջում է կատարել երաժշտական արդյունաբերության մեջ[13][14]։

24 տարեկան հասակում Շոն Փարքերը Պալո Ալտոում հանդիպել է Մարկ Ցուկերբերգի հետ և հետագայում դարձել է նրա Facebook նախագծի նախագահը։ 2005 թվականին Շոնը հեռացվել է Facebook-ից, քանի որ մեղադրվել էր կոկաին պահելու համար։ 2012 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ նա տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 3,2 %-ին[15]։ 2010 թվականին Շոն Փարքերը հայտարարել է, որ պատրաստվում է 10000 դոլար նվիրաբերել Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման շարժմանը[16]։

2013 թվականի մարտի 13-ին Շոնի Փարքերը ընդգրկվել է 10 ամենաերիտասարդ միլիարդատերի ցանկում ըստ Forbes-ի։ Նա զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2 միլիարդ դոլար[17]։

Աշխատանքը Ֆեյսբուքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ցուկերբերգի և Շոն Փարքերի հանդիպումից հետո Ֆեյսբուքն սկսում է արագ զարգանալ։ Շոնը դառնում է ընկերության նախագահ և սկսում համագործակցել ներդրողների հետ։ Փիթեր Տիլը դառնում է առաջին ներդրողը այդ սոցիալական ցանցում։ Այն բանից հետո, երբ Փարքերը մեղադրվել է կոկաին պահելու համար, նա հեռացել է ընկերությունից։ Շոն Փարքերը սոցիալական ցանցերում խմբեր ստեղծելու գաղափարի հեղինակն է և դրա իրականացման ղեկավարը։

Աշխատանքը Spotify-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով Founders Fund-ում՝ Շոն Փարքերը որոնում էր ստարտափ, որով կշարունակեր Napster-ի գաղափարի իրականացումը, սակայն արդեն օրինական ճանապարհով։ Մի երեկո ընկերը նրան ցույց է տվել Spotify նախագիծը, որը նախատեսված էր երգերի ու երգացանկերի հետ աշխատանքի օպտիմալացման համար։ Շոն Փարքերը նախագծում ներդրել է 15 միլիոն դոլար և դարձել է տնօրենների խորհրդի անդամ։ Facebook F8 վերջին նիստում որոշվել է սկսել համագործակցություն Facebook-ի և Spotify-ի միջև։ Մասնավորապես օգտատերերը կարող են Ֆեյսբուք ներբեռնել Spotify-ում ստեղծված երգացանկերը։

Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Փարքերը ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի կերպարներից մեկը[4], ինչի շնորհիվ նրանով լրջորեն հետաքրքրվել են լրագրողները։ Ֆիլմում Շոն Փարքերի դերը կատարել է Ջասթին Թիմբերլեյքը։ Հարցազրույցներին մեկում Փարքերը ֆիլմը բնութագրել է որպես ոչ ավելին, քան գեղարվեստական ստեղծագործություն, իսկ այն հարցին, թե իրականությանը համապատասխան են արդյոք թմրանյութերի օգտագործման և Victoria’s Secret-ի մոդելների հետ ժամադրությունների տեսարանները, Փարքերը պատասխանել է, թե իրեն չի հաջողվել այդպիսի բուռն կյանք ապրել[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vascellaro, Jessica E. (2009 թ․ ապրիլի 16). «Firm Lets Others Choose Start-Ups». Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  2. Sean Parker
  3. «Гений из класса '96». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 9 января 2012-ին.
  4. 4,0 4,1 Kirkpatrick, David (2010-09-06). «With a Little Help From His Friends» // Vanity Fair
  5. 5,0 5,1 Bertoni, Steven. Sean Parker: Agent of Disruption. Forbes. September 21, 2011.
  6. Kirkpatrick, David. With a Little Help From His Friends. Vanity Fair. Октябрь 2010.
  7. DealBook (7 сентября 2010). «Веб-Гений Шон Паркер». The New York Times. Վերցված է 09/01/2012-ին.
  8. Estes, Adam Clark. Перезревшие плоды трудов Шона Паркера на Twitter Արխիվացված 2013-10-30 Wayback Machine. The Atlantic. 27 октября 2011.
  9. Gastaldo, Evann. Встреча с гением Facebook Шоном Паркером. Newser. 8 сентября 2010.
  10. Bertoni, Steven. Шон Паркер: агент подрыва. Forbes. 21 сентября 2011. «Question the audiophile about the best brand of headphones and you first learn how sound waves are registered by our tympanic membranes.»
  11. Kirkpatrick, David (октябрь 2010). «With a Little Help From His Friends». Vanity Fair. Վերցված է 9 января 2012-ին. «Вряд ли существует тема — литературная, политическая, медицинская, технологическая, о которых он не может сказать обоснованного тонкого взгляда своей скороговоркой. (Don’t get him started on Ben Franklin’s role as a media pioneer.)»
  12. Kirkpatrick, David (октябрь 2010). «With a Little Help From His Friends». Vanity Fair. Վերցված է 9 января 2012-ին. «Он всегда говорил о потенциале компьютеров при создания мелодии, и у нас это постоянный аргумент: он считает, что это только вопрос времени, когда компьютеры смогут создавать мелодии.»
  13. «Napster shut down». BBC News Online. 2000 թ․ հուլիսի 27. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  14. «Napster must stay shut down». BBC News Online. 2002 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  15. Facebook готовят к распродаже // vedomosti.ru
  16. MacAskill, Ewen (2010 թ․ հոկտեմբերի 10). «Один из сооснователей Facebook дает $ 100 000 для легализации марихуаны в Калифорнии». The Guardian. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  17. Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
  18. Шон Паркер: «Социальная сеть» является не более чем художественным произведением // Thenextweb.com, 2011-01-23

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Փարքեր» հոդվածին։