Դասթին Մոսկովից
Դասթին Մոսկովից անգլ.՝ Dustin Moskovitz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Vanguard High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և համակարգչային գիտնական |
![]() |
Դասթին Մոսկովից (անգլ.՝ Dustin Moskovitz, մայիսի 22, 1984, Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Մարկ Ցուկերբերգի, Էդուարդո Սավերինի և Քրիս Հյուզի[1] եղել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հիմնադիրներից մեկը։ Տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 7,6%-ին։ Նրա մասնաբաժինը գնահատվել է 3 մլրդ դոլար[2], ինչի շնորհիվ 2010 թվականին Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր[3]։
2013 թվականի մարտի 10-ին Դասթին Մոսկովիցը Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում է։ Նա շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 3,8 միլիարդ դոլար[4]։
Ծնվել է Վաշինգտոնում՝ հրեական ընտանիքում (նրա հայրը աշխատել է որպես հոգեբույժ), ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորել է տնտեսագիտություն։ Կամպուսի իր հարևանների հետ միասին սկսել է զարգացնել thefacebook.com կայքը։ Երկու տարի սովորելուց հետո նա Ցուկերբերգի նման տեղափոխվել է Պալո Ալտո՝ կենտրոնանալով Ֆեյսբուքում աշխատելու վրա։
Սկսած սկզբից Մոսկովիչը պատասխանատու էր տեխնիկական բաղադրիչի համար, այնուհետև որպես CTO (Chief technical officer) փոխնախագահ ղեկավարում էր ամբողջ զարգացումը։
«Սոցիալական ցանց» ֆիլմում Դասթին Մոսկովիցի դերը կատարել է Ջոզեֆ Մացելոն։
2008 թվականին հեռացել է Ֆեյսբուքից, որպեսզի Ջասթին Ռոզենշտայնի հետ հիմնի Asana ընկերությունը (ընկերությունն արտադրում է ծրագրեր նախագծերի վրա համատեղ աշխատանքի համար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carlson, Nicholas (2010 թ․ մարտի 5). «At Last – The Full Story Of How Facebook Was Founded». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Dustin Moskovitz topic page. Forbes.com. Retrieved September 2010.
- ↑ «America's Youngest Billionaires». Forbes.com. 2010 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դասթին Մոսկովից» հոդվածին։ |
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գեյնսվիլ քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ինտերնետային աստղեր
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Ֆեյսբուք