Ալեքսանդր Վուչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Վուչիչ
սերբ.՝ Александар Вучић
Aleksandar Vučić crop.jpg
Դրոշ
Սերբիայի նախագահ
 2017 թվականի ապրիլի 3
Նախորդող Տոմիսլավ Նիկոլիչ
Դրոշ
Սերբիայի վարչապետ
2014 թվականի ապրիլի 27 - 2017 թվականի ապրիլի 1
Նախորդող Դրագան Շուտանովաց
Հաջորդող Նեբոյշա Ռադիչ
 
Քաղաքացիություն՝ Flag of Serbia.svg Սերբիա
Կուսակցություն՝ Serbian Progressive Party
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և պետական գործիչ
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 5, 1970(1970-03-05) (48 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
 
Ինքնագիր Signature Aleksandar Vucic.png
 
Պարգևներ

Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան և Order of the Republika Srpska

Ալեքսանդր Վուչիչ (սերբ.՝ Александар Вучић, մարտի 5, 1970(1970-03-05), Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքագետ, անվտանգության ազգային միության գլխավոր քարտուղար, Սերբիայի կառավարության նախագահ, Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ: Սերբիայի պաշտպանության նախկին նախարար: Ավելի քան տասնչորս տարի եղել է Սերբիայի արմատական կուսակցության գլխավոր քարտուղար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի մարտի 5-ին Բելգրադում, Անգելինիի և Անջելկա Վուչիչի ընտանիքում: Տարրական և միջնակարգ դպրոցներում եղել է լավագույն աշակերտներից մեկը: Հաղթել է պատմության օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը: Ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1993 թվականին Վուչիչը համալրում է Սերբիայի արմատական կուսակցության շարքերը: 1996 թվականին Զեմունում անցկացվող տեղի ընտրություններում արմատական կուսակցության հաղթանակից հետո, Ալեքսանդրը «Պինկի» սպորտային բիզնես-կենտրոնում զբաղեցրեց տնօրենի պաշտոնը[1]:

Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջադիմական կուսակցությունը խորհրդարանում ստացավ 250 տեղերից 158-ը և Սերբիայի սոցիալիստական կուսակցության հետ ձևավորեց իշխող կոալիցիա: Վուչիչը ընտրվեց նաև Սերբիայի վարչապետ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է բասկետբոլով և ֆուտբոլով: Հայտնի է նաև որպես բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» ակումբի երկրպագու[2]:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]