Սպուտնիկ (լրատվական գործակալություն)
Սպուտնիկ (նախկինում՝ Ռուսաստանի ձայնը), Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված և Russia Today լրատվական գործակալության կողմից վերահսկվող, ռուսական քարոզչության մաս հանդիսացող լրատվական գործակալություն, լրատվական համացանցային կայքեր և ռադիոհեռարձակման ծառայություն[1]։ Գործակալության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ունի նաև տարածաշրջանային խմբագրություններ Վաշինգտոնում, Կահիրեում, Պեկինում, Լոնդոնում և Էդինբուրգում։ Սպուտնիկի վաշինգտոնյան գրասենյակի գլխավոր խմբագիրն է Պյոտր Մարտինչևը, բյուրոի ղեկավար՝ Միխայիլ Սաֆրոնովը[2]։ Սպուտնիկը կենտրոնացած է գլոբալ քաղաքականության և տնտեսության վրա, ուղղված լինելով ոչ ռուսական լսարանին[3]։ Սպուտնիկ գործակալությունը մեղադրվում է կանխակալության, ապատեղեկատվության տարածման[4] և ռուսական քարոզչության մաս լինելու մեջ[5][6]։
Այժմ Սպուտնիկը կառավարում է ավելի քան 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, լեհերեն, հայերեն, սերբերեն և այլն) տեղեկատվություն տարածող լրատվական կայքեր։ Այդ կայքերում օրական տեղադրվում է նաև եթերային հեռարձակման ավելի քան 800 ժամ, ինչպես նաև Սպուտնիկի լրատվական գործակալությունը զբաղվում է տեղեկատվության 24-ժամյա տարածմամբ[7][8][9]։ Իր տեղեկատվական բովանդակության հետ միասին Սպուտնիկը նաև մատուցում է լուսանկարչական ռեպիրտաժներ, ուղիղ հեռարձակումներ, ինֆոգրաֆիկաներ և հասարակական կարծիքի հարցումներ[10][11]։
«Սպուտնիկ-Նորություններ» գործակալությունը հանդիսանում է ՌԻԱ Նովոստիի 2013 թվականին լուծարված միջազգային բաժանմունքի հաջորդացուն[10]։ Այն ժամանակ, երբ ՌԻԱ Նովոստիի արտադրանքը ավելի շատ տարածվում է Մոսկվայում կենտրոնացված բազայից, Սպուտնիկի բովանդակությունը ձևավորվում է անմիջապես տեղական՝ միջազգային բյուրոներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pizzi Michael (December 9, 2013)։ «Putin dissolves RIA Novosti news agency»։ Al Jazeera America
- ↑ Walker Hunter (August 2, 2017)։ «Reporter says ‘Russian propaganda outlet’ pushed him to cover conspiracy theory at the center of a White House lawsuit»։ www.yahoo.com։ Yahoo News։ Վերցված է August 20, 2017.
- ↑ Sputnik։ «Sputnik International»։ sputniknews.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-20-ին։ Վերցված է 2017-09-25
- ↑ MacFarquhar Neil (August 28, 2016)։ «A Powerful Russian Weapon: The Spread of False Stories»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 29, 2016
- ↑ Elias Groll (November 10, 2014)։ «Kremlin's ‘Sputnik’ Newswire Is the BuzzFeed of Propaganda»։ Foreign Policy։ Վերցված է January 24, 2015
- ↑ «Sputnik. Propaganda in a New Orbit»։ Center for European Policy Analysis (CEPA։ Արխիվացված է օրիգինալից August 16, 2017-ին։ Վերցված է January 29, 2016
- ↑ «Russian news agency Sputnik sets up Scottish studio» (en-GB)։ BBC News։ August 10, 2016։ Վերցված է November 14, 2016
- ↑ «Sputnik Launches 24/7 News Coverage in Chinese»։ Վերցված է November 14, 2016
- ↑ Hilburn Matthew։ «Russia's New World Broadcast Service is 'Sputnik'»։ Voice of America News։ Վերցված է November 14, 2016
- ↑ 10,0 10,1 «Sputnik launched to news orbit: Russia's new intl media to offer alternative standpoint»։ rt.com
- ↑ Sputnik։ «International News Agency and Radio Sputnik Launches Photobank»։ sputniknews.com։ Վերցված է November 14, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- sputniknews.com, the official website of "Sputnik" news agency
Links for Radio Sputnik's Washington DC station (W288BS-FM 105.5 MHz)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի լրատվական գործակալություններ
- Ռուսական լրատվական կայքեր
- 2014 Ռուսաստանում հիմնադրված ընկերություններ
- 2014 հիմնադրված համացանցային սեփականություն
- Համացանցային ռադիոկայաններ
- Բազմալեզու լրատվական ծառայություններ
- Բազմալեզու կայքեր
- Պետական մեդիա
- Արտասահմանյան հեռարձակման ծառայություններ
- Ռուսական քարոզչություն
- Քարոզչական կազմակերպություններ
- Քարոզչական ռադիոհեռարձակումներ
- Ռուսաստանի մեդիաընկերություններ
- Միջազգային ռադիոընկերություններ