Կառլ XVI Գուստաֆ
| Կառլ XVI Գուստաֆ շվեդ.՝ Carl XVI Gustaf | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| սեպտեմբերի 15, 1973 | ||||
| Նախորդող | Գուստաֆ VI Ադոլֆ | |||
| Կրթություն՝ | Ուփսալայի համալսարան և Sigtunaskolan Humanistiska Läroverket? | |||
| Մասնագիտություն՝ | միապետ | |||
| Ազգություն | Շվեդ | |||
| Դավանանք | քրիստոնեություն | |||
| Ծննդյան օր | ապրիլի 10, 1946 (80 տարեկան) | |||
| Ծննդավայր | Սոլնա | |||
| Դինաստիա | Բերնադոտներ | |||
| Քաղաքացիություն | ||||
| Ի ծնե անուն | շվեդ.՝ Carl Gustaf Folke Hubertus | |||
| Հայր | Prince Gustaf Adolf, Duke of Västerbotten?[1] | |||
| Մայր | Princess Sibylla of Saxe-Coburg and Gotha?[1] | |||
| Ամուսին | Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1] | |||
| Զավակներ | Վիկտորիա[1], Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[2][1] և Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա[2][1] | |||
| Ինքնագիր | ||||
| Պարգևներ | ||||
Կառլ XVI Գուստաֆը (շվեդ.՝ Carl XVI Gustaf, ապրիլի 30, 1946[3][2][4][…], Haga slott, Սոլնա), 1973 թվականի սեպտեմբերի 15-ից դարձել է Շվեդիայի արքան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ XVI Գուստաֆը ծնվել է 1946 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի Մայրաքաղաք Ստոկհոլմին կից Սոլնա քաղաքում՝ Արքայազն Դուքս Գուստաֆ Ադոլֆի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի ամենափոքր և միակ որդի երեխան։ Նրա հայրը Գուստաֆ Ադոլֆը մահացավ 1947 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում՝ ավիավթարի ժամանակ։ 1907 թվականից մինչև 1950 թվականը Շվեդիայի Թագավոր է եղել Կառլ XVI Գուստաֆի պապը՝ Գուստաֆ V-ը, որի մահից հետո էլ Շվեդիայի Արքա դարձավ Կառլ XVI Գուստաֆի Հորեղբայր Գուստաֆ VI-ը, որի մահից հետո էլ 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Արքա Դարձավ Կառլ XVI Գուստաֆը։
Կրթություն և Զինվորական Ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ XVI Գուստաֆը ավարտել է դպրոցը 1966 թվականին Ստոկհոլմում։ Ավարտելուց հետո Կառլ XVI Գուսաֆը երկուսուկես տարի ծառայել է Շվեդիայի զինված ուժերում։ Բանակում նա ծառայել է թե ցամաքային, թե օդային, և թե նավատորմի զորքերում։ Սակայն ամենից երկարը ծառայել է նավատորմում ինչի պատճառով էլ նա հետաքրքրված է ծովերով։ Զինվորական Ծառայությունից հետո Կառլ XVI Գուստաֆը հատուկ ծրագրով կրթությունը շարունակել է Ստոկհոլմի Ուփսալայի համալսարանում։ Հատուկ ծրագիրը իր մեռ նեռարում էր Պատմություն, Սոցիոլոգիա, Քաղաքագիտություն, Հարկային օրենսդրություն և տնտեսություն։ Այդ ամենցի հետո Կառլ XVI Գուստաֆը Ազգային տնտնեսությունը Ստոկհոլմի համալսարանում։ Քանի որ Կառլ XVI Գուստաֆը լինելու էր Շվեդիայի ապագա Արքա նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել, թէ ինչպես պետք է կառավարել Շվեդիան, որպեսզի այն ավելի բարձրացնի կյանքի որակը Շվեդիայում։ Նա ուսումնասիրել է դատական համակարգի աշխատանքը, սոցիալական ապահովածության և գործատուների միության աշխատանքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գործադիր, Օրենսդիր և արտաքին գործերի նախարարության գործառույթներին։ Նա ձեռք է բերել միջազգային փորձ՝ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական առաքելության շնորհիվ։
Արքա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ XVI Գուստաֆը արքա է դարձել իր հորեղբոր՝ Գուստաֆ VI-ի մահից հետո 1973 թվականի սեպտեմբերի 15-ին։ Արքա դառնալուց հետո Կառլ XVI Գուստաֆը շարունակել է հետևել տարբեր ոլորտներում Շվեդիայի հասարակության զարգացմանը՝ այցելելով շատ հաստատություններ, կազմակերպություններ, համալսարաններ և այլ վայրեր։ Նրա առաջինային նպատակն է եղել այցելել Շվեդիայի բազմաթիվ մարզեր և շրջաններ։
Հետաքրքիր է իմանալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ XVI Գուստաֆը մասնակցում է Ստոկհոլմում մայիսին տեղի ունեցող ամենամյա միջազգային Պոլառ մյուզիք մրցանակաբաշխության (Polar Music Prize) արարողությանը և ավանդաբար անձամբ է հանձնում մրցանակները յուրաքանչյուր դափնեկրին[5][6]։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում՝ Կառլ XVI Գուստաֆը հանդիպել է Սիլվիա Ռենատե հետ։ 1976 թվականի հունիսի 19-ին նրանք ամուսնացել են, որով էլ Սիլվիա Ռենատեն դարձել է Շվեդիայի Թագուհին։ Այժմ արքայական զույգն ունի երեք երեխաներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ XVI Գուստաֆը ստացել է բազմաթիվ պարգևներ շատ երկրներից՝ ինչպես նաև Շվեդիայից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- ↑ Карл XVI Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ «Արքան հանձնում է Polar Music Prize մրցանակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Evelyn Glennie receives the from H.M. The King of Sweden Էվելին Գլենին ստանում է Polar Music Prize մրցանակը Շվեդիայի արքայի կողմից, 2015 թվականի մայիս
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XVI Գուստաֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Շվեդ գեներալներ
- Շվեդիայի թագավորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ

