Կարլ Ֆիլիպ (Շվեդիայի արքայազն)
Կարլ Ֆիլիպ Էդմունդ Բերթիլ (շվեդերեն՝ Carl Philip Edmund Bertil; մայիսի 13, 1979[1], Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ արքայազն։ Կարլ Ֆիլիպը Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ զավակն է։ Ունի Վերմլանդի դուքս նորին թագավորական մեծություն Կարլ Ֆիլիպ Շվեդացի կոչումը։
Կարլ Ֆիլիպը 1980 թվավականի հունվարի 1-ից կրոնպրինց է և գահի օրինական ժառանգը։ Սակայն 1979 թվականի Շվեդիայի Սահմանադրության մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի թագաժառանգ պետք է համարվի միապետի ավագ դուստրը կամ որդին։ Ներկայումս գահի ժառանգման ցանկում չորրորդն է՝ իր քույր Վիկտորիայից և զարմիկներ Էսթելից և Օսկարից հետո։ Ի տարբերություն Շվեդիայի, Մեծ Բրիտանիայում նախապատվությունը տրվում է ավագ արու ժառանգին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Ֆիլիպը նախնական կրթությունը ստացել է Ստոկհոլմի Ուեսթ Փերիշ դպրոցում, այնուհետև Բրոմլիի մի քանի դպրոցներում, Վերմլանդի Լունդբերի դպրոցում և երկու տարի էլ ամերիկյան Քենթ դպրոցում, որտեղ ուսումնասիրել է բնական գիտություններ։ Դպրոցը ավարտել է 1999 թվականին։ 2006 թվականին սովորել է գրաֆիկական դիզայն և գովազդ Ֆորսբուրգում, ինչպես նաև ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Դիզայնի դպրոցում։
Ներկայումս արքայազնը սովորեւմ Գյուղատնտեսական գիտությունների շվեդական համալսարանում, որտեղ նաև դասախոսում է։ Նա հետազոտություններ է իրականացնում գյուղատնտեսական կուլտուրաների, ինժենրիայի և անտառային տնտեսության ոլորտներում։
Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Ֆիլիպը ունի Ամֆիբիոս շվեդական կորպուսի պահեստազորի սպայի կոչում։ Վերջինս զբաղվում է երկրի նավատորմի պահպանությամբ։ Վակսհոլմում անցկացրած ծառայությունից հետո, անցել է երկամյա լրացուցիչ կուրսեր, որտեղ պատրաստում էին պրոֆեսիոնալ սպաներ։ 2002 թվականին ստացել է կրտսեր լեյտանանտի, իսկ 2004 թվականին էլ լեյտենանտի զինվորական կոչում[3]։ 2007 թվականին ստացել է կապիտանի զինվորական կոչում[4], համապատասխան վերապատրաստումից հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1018215115 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.kungahuset.se/kungafamiljen/aktuellahandelser/2004/2004aktuellt/prinscarlphiliputnamndtilllojtnantden14december.5.19ae493103f9816b7080001834.html%7Cutgivare=Kungl(չաշխատող հղում).
- ↑ utgivare=Kungl. Hovstaterna