Վիկտորիա (Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր)
Վիկտորիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հուլիսի 14, 1977[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց |
Երկիր | ![]() |
Տոհմ | Բերնադոտներ |
դիվանագետ և international forum participant | |
Շրջանավարտ | Ուփսալայի համալսարան (հունիս 2009), Enskilda Gymnasiet?, Catholic University of the West? (1997) և Եյլի համալսարան (2000) |
Հայր | Կառլ XVI Գուստաֆ[2] |
Մայր | Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[2] |
Երեխաներ | Princess Estelle, Duchess of Östergötland?[2] և Օսկար Սկոնե[2] |
Հավատք | Շվեդիայի եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Պրոսոպագնոզիա, Ջղային Անախորժակութիւն և Դիսլեքսիա |
Ստորագրություն | ![]() |
Վիկտորիա, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր, Վաստերգոթլանդի դքսուհի (շվեդերեն` Victoria Ingrid Alice Désirée, հուլիսի 14, 1977[1][2][3], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի ավագ երեխան և թագաժառանգը։ Երբ նա դառնա թագուհի, նա կլինի Շվեդիայի չորրորդ կառավարող թագուհին և առաջինը 1720 թվականից հետո։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիան ծնվել է 1977 թվականի հուլիսի 14-ին Կենտրոնական Եվրոպական ժամանակով ժամը 21:45-ին[4] Կարոլիսկայի համալսարանական հիվանդանոցում, որը գտնվում է Շվեդիայի Սոլնա բնակավայրում, և հանդիսանում է արքա Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի ավագ երեխան։ Նա թագավորական Բեռնադոտտե տոհմի անդամ է։ Ծնվել է որպես արքայադուստր, իսկ 1979 թվականին դարձել է թագաժառանգ արքայադուստր` առաջ լինելով իր կրտսեր եղբորից։ Նրա թագաժառանգությունը հաստատվել է 1980 թվականի հունվարի 1-ին համաձայն իրավահաջորդության ակտի։
Նրա անունը տրվել է ի պատիվ նրա մեծ-տատ Վիկտորիա Բադենացու պատվին, ով եղել է Շվեդիայի թագուհին, Շվեդիայի թագավոր Գուստավ V-ի կինը և նրա նախնին եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան։
Նա մկրտվել է Թագավորական պալատի եկեղեցում 1977 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրա կնքահայրերն էին Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, նրա մորեղբայր Ռալֆ Սոմմերլաթը, Նիդերլանդների արքայադուստր Բեատրիքսը և նրա զարմուհի արքայադուստր Դեսիրին։ Վիկտորիան 1992 թվականին հաստատվեց Օլանդ կղզու Ռապիլինջ եկեղեցում[5]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիան մեկ տարի ուսանել է (1996-97) Ֆրանսիայի Անժե քաղաքի Կաթոլիկե համալսարանում և 1997 թվականին մասնակցեց հատուկ նախագծի Ռիսկդագ ընկերությունում։ 1998-ից 2000 թվականներին Վիկտորիան տեղափոխվեց ԱՄՆ և տարբեր առարկաներ ուսանեց Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում[6]։
1999 թվականին նա պրակտիկա անցավ Վոշինգտոնում Շվեդիայի դեսպանատանը և ավարտեց քաղծառայողի դասընթացները 2001 թվականին[5]։
2006 թվականից մինչև 2007 թվականը Վիկտորիան որակավորվեց Արտգործնախարարության դիվանագիտական նախագծի շրջանակներում։ Նախագիծը կոչված էր ուսանել երիտասարդ դիվանագետների Շվեդիայի արտգործնախարարությունում աշխատելու համար[5]։ 2009 թվականին նա բակալավրի աստիճանով ավարտեց Ուպսալայի համալսարանը։
Վիկտորիան խոսում է շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Sponberg Udo (փետրվարի 2, 2012)։ «Och så ska det gå till» [And so it will be done]։ Göteborgs-Posten (շվեդերեն)։ Վերցված է 2014-01-19
- ↑ 5,0 5,1 5,2 «The Crown Princess's biography»։ Royal Court of Sweden։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին։ Վերցված է 2016-09-23
- ↑ «The Swedish monarchy»։ Վերցված է նոյեմբերի 29, 2014
|