Սոֆիա դքսուհի Վերմլանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիա դքսուհի Վերմլանդացի
շվեդերեն՝ Prinsessan Sofia hertiginna av Värmland[1] և շվեդերեն՝ Sofia Kristina Hellqvist[1]
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1984(1984-12-06)[1] (38 տարեկան)
ԾննդավայրDanderyd Hospital, Դանդերյուդ[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1]
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի[1]
Մասնագիտությունմոդել, ազնվական և yoga instructor
ԱմուսինՇվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1][2][3][…]
Ծնողներհայր՝ Erik Hellqvist?[2][1], մայր՝ Marie Hellqvist?
Պարգևներ և
մրցանակներ
«Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա)[4] Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Սերովբեների արքայական շքանշան
ԵրեխաներԴուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի[1][2], Prince Gabriel, Duke of Dalarna?[1][2] և Prince Julian, Duke of Halland?
Commons-logo.svg Princess Sofia, Duchess of Värmland Վիքիպահեստում

Նորին թագավորական մեծություն արքայադուստր Սոֆիա, (շվեդերեն՝ Prinsessan Sofia hertiginna av Värmland, (դեկտեմբերի 6, 1984(1984-12-06)[1], Danderyd Hospital, Դանդերյուդ[1]), վերմլանդացի դքսուհի, շվեդացի մոդել, Կարլ Ֆիլիպի կինը, գործող թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիի հարսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6֊ին՝ Էրիկ և Մարի Հելկվիստների ընտանիքում։ Նա ունեցել է երկու հարազատ քույր։ Նրանք բոլորը մեծացել են Ավդալենում։ Պարի, կոմեդիայի և դաշնամուրի դասընթացներ է անցել։ Գիմնազիայի ավարտից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ՝ աշխատել է որպես մատուցողուհի և մոդել։ 20 տարեկանում նրա նկարը զետեղվել է Շվեդիայում հայտնի լրագրի՝ «Slitz»֊ի մեջ և ստացել «Միսս Slitz» տիտղոսը։ Ֆոտոմոդելի ասպարեզում ունեցած հաջողությունից հետո նրան հրավիրել են ռեալիթի֊շոու ՝ Paradise Hote֊ի էրոտիկ տարրերով, որի ավարտից հետո Սոֆյան մեկնել է բնակվելու Նյու֊Յորքում։ Այնտեղ նա յոգա է սովորել և բացել է իր սեփական յոգա֊կենտրոնը։ Ավելի ուշ նա թողարկել է յոգայի համար հագուստների իր արտադրանքը։ 2009 թվականին մինչև արքայազնի հետ հանդիպելը, նա որոշել է որպես կամավոր մեկնել Գանա, որտեղ օգնել է՝ կառուցել մանկապարտեզ։ Ապագա ամուսնու հետ ծանթոանալուց հետո, սակայն մինչև նրա հետ օրինական հարաբերություններ սկսելը, 2010 թվականին Սոֆիան դարձել է «Խաղահրապարակ» մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը։

2010 թվականի ապրիլից հանդիպել է արքայազն Կարլ Ֆիլիպի հետ[5][6], իսկ 2014 թվականին հայտարարվել է նրանց նշանադրության մասին։

Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 13֊ին ժամը 17։00֊ին՝ Թագավորական պալատի եկեղեցում[7]։

2015 թվականի հոկտեմբերի 15֊ին պարզ է դարձել, որ զույգն իրենց առաջնեկին սպասում է 2016 թվականին[8]։ 2016 թվականի ապրիլի 19֊ին Դանդերյուդ հիվանդանոցում ժամը 18։25֊ին տղա է ունեցել. Ալեքսանդր Էրիկ Խուբերտուս Բերտիլ, Սյոդերմանլանդի դուքս[9]։ Փոքրիկը կշռել է 3595 գրամ, հասակը՝ 49 սմ[10]։

2017 թվականի մարտի 23֊ին հայտնի է դարձել, որ զույգը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Հայտնվել է նաև,որ նա լույս աշխարհ է գալու 2017 թվականի սեպտեմբերին։ 2017 թվականի օգոստոսի 31֊ին, ժամը 11։24֊ին թագուհի Սոֆիան ունեցել է երկրորդ որդին՝ թագաժառանգ Գաբրիել Կառլ Վալտերին, Դալարնի դուքս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերաֆիմի շքանշան[11]
  • Կառլ XVI Գուստավի թագավորական ընտանիքի տիկին II աստիճանի շքանշան[12]
  • Շվեդիայի թագավոր Կառլ XVI֊րդ Գուստավի 70 ամյակին նվիրված հուշամեդալ (ապրիլի 30, 2016)
  • Սոկոլի շքանշանի Մեծ խաչի տիկին (Իսլանդիա, 2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Swedish Royal Court - HRH Princess Sofia: Biography
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. Swedish Royal Court - The Prince Wedding
  4. https://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2021-18863
  5. «Hovet erkänner att Carl Philip och Sofia är ett par | Svensk Damtidning»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2018-11-01 
  6. Squires Nick (ապրիլի 8, 2010)։ «Swedish prince has relationship with glamour model»։ The Daily Telegraph։ Վերցված է հունիսի 19, 2010 
  7. Yle следит за свадьбой шведского принца Карла Филипа. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 июня 2015.(Ստուգված է 13 Հունիսի 2016)
  8. «The Prince Couple is expecting a child»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2015 
  9. Alexander blir hertig över Södermanland
  10. «Prins Carl Philip och Prinsessan Sofia har fått en son - Sveriges Kungahus» (շվեդերեն)։ www.kungahuset.se։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-04-20 
  11. Фотография
  12. Фотография