Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի
շվեդերեն՝ Prins Alexander, hertig av Södermanland
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 2016(2016-04-19)[1] (6 տարեկան)
ԾննդավայրԴանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի
Մասնագիտությունազնվական և աշակերտ
Ծնողներհայր՝ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1], մայր՝ Սոֆիա դքսուհի Վերմլանդացի[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սերովբեների արքայական շքանշան և Կառլ XIII-ի շքանշան
Commons-logo.svg Prins Alexander, Duke of Södermanland Վիքիպահեստում

Նորին թագավորական մեծությունՙ դուքս Ալեքսանդր, թագաժառանգ Ալեքսանդր, (ապրիլի 19, 2016(2016-04-19)[1], Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդիայի թագաժառանգ, Կարլ Ֆիլիպի և նրա տիկին Սոֆիայի առաջին որդին, գործող թագավոր Կարլ XVI Գուստավի և թագուհի Սիլվիի հինգերորդ թոռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 15֊ին պարզվել է, որ թագաժառանգ Կարլ Ֆիլիպը և նրա կինը՝ թագուհի Սոֆյան սպասում են իրենց առաջնեկի ծննդին՝ 2016 թվականի ապրիլին[2]։ Թագաժառանգ Ալեքսանդրը ծնվել է 2016 թվականի ապրիլի 19֊ին՝ ժամը 18:25 ֊ին՝ Ստոկհոլմի Դանդերյուդ հիվանդանոցում[3]։ Նորածնի քաշը եղել է 3595 գրամ, հասակը՝ 49 սմ[4]։ Ապրիլի 20֊ին թագաժառանգի ծունդը նշվել է հրավառությամբ՝ 21 զարկով ՝ Շեպպսհոլմեն կղզում, որը դեմ դիմաց է գտնվում Ստոկհոլմյան պալատին։ Հրավառություն է եղել նաև Բուդենում, Կարլսկրունայում և Գյոթեբորգում[5]։

2016 թվականի ապրիլի 21֊ին թագավոր Կարլ XVI Գուստավը նախարարների խորհրդի նիստում հայտնել է թագաժառանգի անունը և տիտղոսը․ թագաժառանգ Ալեքսանդր Էրիկ Խուբերտուս Բերտիլ, դուքս Սոդերմանլանդացի։ Էրիկ անունը թագաժառանգը ստացել է իր պապի՝ Էրիկ Խելկվիստի պատվին։ Բացի դրանից այդ անունն են կրել մի քանի շվեդական թագավորներ, նրանցից վերջինը եղել է Էրիկ XIV–ը։ Բերնադոտների դինաստիայում այդ անունը կրել է Վեստմանլանդսկի դուքս թագաժառանգ Էրիկը։ Անուններից մեկը՝ Խուբերտուսը հանդիսանում է թագավորի չորրորդ անունը։ Բերտիլ անունն արդեն հանդիպել է թագավորական ընտանիքում, սա նաև թագաժառանգ Կարլ Ֆիլիպի անուններից մեկն է[6]։ Շվեդիայի պատմական գավառներից մեկը՝ Սոդերմանլանդը տեղակայված է Սվեալանդ շրջանում, դրանից առաջ դքսերի տիտղոսը տիտղոսը կրել են թագաժառանգներ Կարլը (ապագա թագավոր Կարլ XIII), Օսկարը (ապագա թագավոր Օսկար I) և Վիլհելմը (1884—1965)[7]։

2016 թվականի ապրիլի 22֊ին կատարվել է շնորհակալական մաղթանք՝ «Te Deum» (քրիստոնեական հիմն)։ Բացարձակ գենետիկ օրենքի ուժով, որը Շվեդիայում գործում է 1980 թվականից, Նորին Թագավորական Գերազանցությունը Շվեդական թագը ժառանգելու կարգով զբաղեցնում է հինգերորդ տեղը․ (թագուհի Վիկտորիայից, Էստելից, թագաժառանգ Օսկարից և իր հայր՝ թագաժառանգ Կարլ Ֆիլիպից հետո)։

2016 թվականի սեպտեմբերի 9֊ին թագաժառանգ Ալեքսանդրը կնքվել է արքեպիսկոպոս Անտիե Յակելենի ձեռամբ՝ Դրոթթնինգհոլմ պալատի մատուռում, որտեղ նախկինում կնքվել են իր զարմիկները՝ թագուհի Լեոնորը և թագաժառանգ Նիկոլասը։ Նրա կնունքի արարեղությանը ներկա են եղել թագուհի Վիկտորիան՝ հայրական կողմի զարմուհին, Լինա Ֆրեյդը՝ մայրական կողմի զարմուհին, Վիկտոր Մագնուսոնը՝ թագուհի Կրիստինայի փոքր որդին և Ալեքսանդրի զարմիկը, Յան֊Օկե Խանսսոն և Կայզա Լարսսոնը՝ Կարլ Ֆիլիպի և Սոֆիայի ընկերները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիա Սերոֆիմյան շքանշանի ասպետ (ծննդյան պահից);
  • Շվեդիա Կառլ XIII շքանշանի ասպետ (ծննդյան պահից);

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. «The Prince Couple is expecting a child»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2015 
  3. Alexander blir hertig över Södermanland
  4. «Prins Carl Philip och Prinsessan Sofia har fått en son — Sveriges Kungahus» (շվեդերեն)։ www.kungahuset.se։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-04-20 
  5. «=Sveriges kungahus»։ Արխիվացված է օրիգինալից 19 June 2016-ին։ Վերցված է 1 November 2018 
  6. «Professor om prinsnamnet: ”Väldigt gångbart och nutida”» 
  7. «H.K.H. Prins Alexander Erik Hubertus Bertil, hertig av Södermanland»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին։ Վերցված է 2018-11-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]