Վերմլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերմլանդ
շվեդ.՝ Värmland
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՍվեալանդ
Հիմնական լեզուշվեդերեն
Բնակչություն (2009)311,652
Խտություն17
Տարածք18,164
Ժամային գոտի+1

Վերմլանդ (շվեդ.՝ Värmland), պատմական նահանգ Շվեդիայում, որը գտնվում է Սվեալանդ շրջանում։ Նահանգի լատիներեն անվանումներն են՝ Vermelandia[1] և Wermelandia[2]: Ընդհանուր մակերեսը կազմում է 18,164 կմ², բնակչության թիվը 2009 թվականի դրությամբ կազմում էր 311,652 մարդ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմլանդը հարավում սահմանակցում է Վեստերգյոտլանդի և Դալսլանդի, արևմուտքում՝ Նորվեգիայի, արևելքում՝ Դալարնայի, Վեստմանլանդի և Ներքեյի հետ։ Նահանգի տարածքի մեծ մասը բաղկացած է Վերմլանդի լենի հողերից, սակայն Սյոդրա Ռոդա տարածքը պատկանում է Վեստրա-Գյոտալանդ լենին, իսկ Դեգերֆորս և Կարլսկուգա կոմունաների տարածքի մի մասը՝ Էրեբրու լենին։

Վերմլանդին է պատկանում Շվեդիայի խոշորագույն Վենեռն լճի հյուսիսային մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմլանդում հայտնաբերվել են հնադարյան պատմության համեմատաբար քիչ քանակությամբ վկայություններ։ Դրանց թվում է մոտ 500 բնակավայր, որոնց մեծ մասն իրենցից ներկայացնում էին ձկնորսական բնակավայրեր, որոնք տեղակայված էին լճերի ափերին։ Վերմլանդի հարավ-արևմուտքում հայտնաբերվել են նաև ժայռապատկերներ։ Վեներնի շրջանում հայտնաբերվել են նեոլիթի ժամանակաշրջանի առանձին իրեր։ Ուշ նեոլիթին են պատկանում 138 պատկերասրահային դամբարան, որոնք հայտնաբերվել են հնագետների կողմից նահանգի հարավ-արևմուտքում։ Դամբարանների հյուսիսային սահմանը ձգվում է մինչև Արվիկան։

Բրոնզի դարն իրենից հետո թողել է մոտ 2200 դոլմեն, որոնց մեծ մասը գտնվում է Վենեռն, Գլաֆսֆյորդ և Ֆրյուկենյան լճերի (Էվրե Ֆրյուկեն, Մելան Ֆրյուկեն և Նեդրե Ֆրյուկեն) շուրջը։ Այդ շինությունները թողած մշակույթի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

Վաղ երկաթի դարին պատկանող գտածոներ Վերմլանդում գրեթե չեն հայտնաբերվել։ Այդ սակավաթիվ գտածոների թվում են երկու տասնյակ գերեզմանոցային դաշտեր (դրանց մեծ մասը հայտնաբերվել է Վերմլանդսնես թերակղզում) և քարե օղակներ։

Ուշ երկաթի դարից պահպանվել է ավելի քան 2200 դամբարանաբլուր։ Հիմնականում, դրանք կենտրոնացված են Վերմլանդսնեսում և Բյուելվեն, Նորսելվեն և Կլարելվեն գետահովիտներում, սակայն դրանցից մի քանիսը հայտնաբերվել են Վենեռնից արևելք և Չյոլայի շրջանում՝ արևմուտքում։ Դրանց մեծ մասը թվագրվում է Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջանին, իսկ մնացյալները պատկանում են վիկինգների ժամանակաշրջանին։

Նահանգի անվանումը ծագել է 13-րդ դարից ոչ շուտ։ Միջին դարերում այդ ժամանակ քիչ բնակեցված Վերմլանդի սահմաններն, ենթադրաբար, մեծ մասամբ համընկնում էին այժմյան Վերմլանդի սահմանների հետ։

Այն մասին, թե ինչպես է քրիստոնեությունն եկել Վերմլանդ, գրեթե ոչինչ հայտնի չէ։ Սկարայի թեմի կազմի մեջ մտնող այս նահանգում երբեք վանքեր չեն եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fredrik Fryxell as per Svenskt biografiskt lexikon below pdf here
  2. Graesse
  3. Statistics Sweden


Շվեդիայի նահանգներ

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ