Սկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սկոնե
շվեդ.՝ Skåne
Դրոշ Զինանշան
Flag of Skåne.svg
Զինանշան
Երկիր Շվեդիա Շվեդիա (պ)
Կարգավիճակ նահանգ
Մտնում է Գետալանդ
Հիմնական լեզու շվեդերեն
Բնակչություն (2013) 1,274,069
Խտություն 120 մարդ/կմ²
Տարածք 10,939 կմ²
Սկոնե վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի +1


Սկոնե (շվեդերեն՝ Skåne), նահանգ Շվեդիայի հարավային մասում, պատմական Գետալանդ շրջանում: Պրովինցիայի սահմանները գործնականորեն զուգատիպում են ժամանակակից Սկոնե (լեն) վարչական միավորի սահմանների հետ, միայն լենայի մի աննշան մաս համընկնում է Հալանդի շրջանի հետ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառների, դաշտավայրերի և բնակեցված տարածքների դասավորվածությունը Սկոնեում

Սկոնեն սահմանակից է Հալանդի, Սմոլանդի, Բլեքինգեի շրջաններին, ունի մուտք դեպի Բալթիկ ծով: Դանիայից բաժանվում է Էրեսունի նեղուցով:

Լանդշավտը կազմավորվել է Սառցե դարաշրջանի վերջում, որի ժամանակ շրջանի ամբողջ տարածքը ծածկված էր սառույցով: Գործնականորեն շրջանի ամբողջ տարածքը դաշտային է, ինչը առանձնացնում է այն Շվեդիայի ողջ տարածքից, որտեղ գերակշռում են անտառները և մեծաթիվ ջրամբարներ: Սկոնեի տարածքում չկան լեռներ, փոքրաթիվ բլուրեներ, անտառներ և լճեր: Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում են ցածր թմբեր, ծածկված տերևային անտառներով, որը ավելի վաղ մինչև 1997 թվականը կազմել է սահման Մալմեխուսի և Կրիստիանստադի (լեն) միջև:

Ամենաբարձր կետը Հորստ Սեդերոսենն է 212մ, ամնացածր կետը գտնվում է Կրիստիանստադ քաղաքում է 2.7մ ծովի մակարդակից ցածր: Ազգային պարկերը՝ Դալբյու-Սեդերսկուգ, Սեդերոսեն, Ստենսխուվուդ:

Դաշտավայրերի հողը բերքատու է, ինչը հանդիսնում է կարևոր գործոն ամբողջ Շվեդիայի համար: Երկրի գյուղացիական տնտեսության մեծ մասը կենտրոնացած է հենց Սկոնեում:

Խոշոր քաղաքները՝ Մալմյո, Հելսինգբորգ, Լունդ, Կրիստիանստադի, Լանդսկրունա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոնեն երկար ժամանակ պատկանել է Դանիային: Շրջանը ծաղկում է ապրել Դանիայի թագավորությունում XI դարի: Այս ժամանակաշրջանում Սկոնեի տարածքը բաժանված էին երկու թեմի՝ Լունդ և Դալբյու: Դանիայի թագավոր Սվեն II Էստրիդսենը Դալբյույում ունեցել է սեփական նստավայր: Նրա կառավարման ժամանակ հենց այնտեղ սկսեցին կառուցել վանքեր ու եկեղեցիներ:

Համաձայն 1658 թվականի Ռոսկիլդեի խաղաղության համաձայնագրի Սկոնեն անցավ Շվեդիային: Երկու տար անց Կոպենհագենի հաշտության պայմանագրով Բորնհոլմ կղզին վերադարձվեց Դանիային:

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոնեում ապրել և մեծացել են շատ հայտնիներ, նրանց թվում են՝

Կարիերան աստղագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

(460) Սկանիա աստերոիդը համարվում է Սկոնեի պարծանքը, հայտնաբերված 1900 թվականին, նվիրված 1904 թվականին Լունդ քաղաքում աստղագետների համաժողովին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի նահանգներ Սկանիա Շվեդիայի վարչական բաժանումները

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Flag of Sweden.svg Շվեդիայի նահանգներ Flag of Sweden.svg

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Օլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ