Բուհուսլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուհուսլեն

Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էԳոթալանդ և Շվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՎեստրա Գյոթալանդ[1]
Հիմնական լեզուշվեդերեն
Բնակչություն (2007)282 949
Տարածք4473
Սահմանակցում էՎեստերյոտլանդ

Բուհուսլեն (շվեդ.՝ Bohuslän), Շվեդիայի պատմական շրջան, որը գտնվում է Սկագերակ նեղուցի առափնյայի մոտ[2]։

Մակերեսը՝ 4473 կմ², բնակչության թիվը՝ 282 949 մարդ (2007 թվականի դրությամբ)[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակվում է Նորվեգիայի սահմանից 160 կմ հեռավորության վրա հյուսիսում մինչև Գյոտեբորգը՝ հարավում։ Արևելքում սահմանակցում է Դալսլանդի և Վեստերյոտլանդի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվինեսունդի և Գյոտա-Էլվի միջև ընկած առափնյայի հատվածը բավականին ուշ է դարձել վարչատարածքային միավոր։ Համենայնդեպս, վիկինգների դարաշրջանից սկսած նահանգը բաժանված էր երկու մասի և մտնում էր նորվեգական Ռանրիկե շրջանի մեջ հյուսիսում և և Էլվսուսել շրջանի մեջ՝ հարավում։ Սակայն XIII դարից սկսած շրջանները սկսեցին միավորվել։

Բուհուսլենի տնտեսական կյանքը պարբերաբար ակտիվացնում էր նրա ափերի մոտ ծովատառեխի մոտեցումը, ինչը տեղի է ունեցել XIII, XVI և XVIII դարերում։ XIX դարը դարձել է նահանգի բարգավաճման ժամանակաշրջան, այդ ժամանակ բնակչության թիվը զգալիորեն աճել է։ XX դարում առափնյա շրջաններում նույնպես բնակչության աճ է դիտվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Folkmängd i landskapen den 31 december 2016Statistics Sweden.
  2. Богус-лэн // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  3. Statistiska centralbyrån


Շվեդիայի նահանգներ

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուհուսլեն» հոդվածին։