Սկագերակ
57°50′50″N 9°4′23″E / 57.84722°N 9.07306°E


Սկագերակ (Skagerrak), նեղուց Սկանդինավյան թերակղզու նորվեգիական ափեզրի և Յուտլանդիա թերակղզու միջև, որը միացնում է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովի հետ Կատեգատ նեղուցով։
Սկագերակի երկարությունն է 240 կմ, լայնությունը՝ 80-90 կմ։ Խորությունը հասնում է 700 մետրի Նորվեգիական խրամատի շրջանում։
Ջրի աղիությունը նեղուցում կազմում է 30 ‰։ Ֆլորան և ֆաունան ներկայացված են մոտ 2000 տեսակներով։
Սկագերակը եղել է ռազմավարական կարևորագույն դիրք Գերմանիայի համար երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է տեղի ունեցել խոշորագույն ծովային ճակատամարտերից մեկը՝ Յուտլանդական ճակատամարտը։ Այս նեղուցի վերահսկողության անհրաժեշտությունը հանդիսացավ Գերմանիայի համար Դանիայի և Նորվեգիայի վրա հարձակման պատճառներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Կենդանական աշխարհի ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկագերակ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 435)։ |