Լունդ
Քաղաք | |||
---|---|---|---|
Լունդ | |||
Lund | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Լեն | Սկոնե | ||
Կոմունա | Լունդ | ||
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | ||
Մակերես | 24,99 կմ²[1] կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | 107 351 [2] մարդ (2009) | ||
Խտություն | 3 049 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 046 | ||
Փոստային ինդեքս | 22xxx | ||
Փոստային դասիչ | 22X XX | ||
Պաշտոնական կայք | lund.se | ||
| |||
Լունդ (շվեդերեն՝ Lund , [lɵnd]), քաղաք Շվեդիայի հարավում, համանուն կոմունայի վաչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «պուրակ»։
Համարվում է, որ Լունդը հիմնադրվել է 990 թվականին, երբ այդ տարածքը պատկանել է Դանիային։ Ավելի ուշ այդ տարածքը դարձել է Հյուսիսային Եվրոպայի քրիստոնեական կենտրոն։ 1103 թվականին կառուցվել է Լունդի մայր տաճարը։
1666 թվականին հիմնադրվել է Լունդի համալսարանը, որը Սկանդինավիայում ամենախոշորներից մեկն է։
2005 թվականին քաղաքում բնակվել է 76 188 մարդ[1], որոնց մեջ չեն ներառվել ժամանակավոր բնակություն հաստատած ուսանողները։ 2007 թվականի դեկտեմբեր ամսին Լունդի կոմունայում բնակվել է 105 286 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունդի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը մնում է անհայտ։ Որոշ ժամանակ առաջ համարվում էր, որ քաղաքը հիմնվել է մոտ 1020 թվականին՝ Կնուդ Մեծի կողմից։ Սակայն վերջին պեղումները առիթ են տվել մտածելու, թե այս տարածքում դեռևս 990 թվականին բնակավայր է եղել։ Հետո, Ուպոկրայի (շվեդերեն՝ Uppåkra) բնակիչները Կանութ Դանիացու կամքով տեղաշարժվել են այն տարածք, որտեղ գտնվում է ներկայիս Լունդ քաղաքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունդը գտնվում է Շվեդիայի ամենախոշոր գյուղատնտեսական շրջանում։
Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունդում է գտնվում Շվեդիայի MAX-lab ազգային լաբորատորիան։
2014 թվականին Լունդի մոտակայքում սկսվել են European Spallation Source մատերիալագիտական կենտրոնի կառուցողական աշխատանքները[3]։
Լունդի և Լունդի աստղադիտարանի պատվին անվանվել է (809) Լունդիա աստերոիդը[4]։
Քաղաքի տեսարանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիբորգ (Դանիա)
Համար (Նորվեգիա)
Պորվոո (Ֆինլանդիա)
Դալվիկ (Իսլանդիա)
Նեվեր (Ֆրանսիա)
Լեոն (Նիկարագուա)
Գրեյֆսվալտ (Գերմանիա)
Զաբժե (Լեհաստան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Tätorternas landareal, folkmängd och invånare per км² 2000 och 2005» (xls) (շվեդերեն)։ Statistics Sweden։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2009-12-28
- ↑ «Population statistics» (անգլերեն)։ Statistics Sweden։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2009-12-28
- ↑ Российская газета: В Скандинавии создается крупнейший центр изучения нейтронов
- ↑ Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 75. — ISBN 3-540-00238-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի պաշտոնական կայքը(շվեդ.)(անգլ.)
- Տուրիստական կայք(շվեդ.)(անգլ.)(գերմ.)
- Քաղաքի բնութագրություն(ռուս.)
- Լունդ քաղաքի համալսարանի բուսաբանական այգի(ռուս.)
|