Պորվոո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք / քաղաք
Պորվոո
ֆիններեն՝ Porvoo
շվեդերեն՝ Borgå
Զինանշան
Porvoo.vaakuna.svg

Porvoo in January.jpg
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՔաղաքագլուխJukka-Pekka Ujula
Հիմնադրված է1380 թ.
Մակերես663,71 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1] և շվեդերեն[1]
Խոսվող լեզուներֆիններեն, շվեդերեն
Բնակչություն50 619 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Խտություն73,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ06100
Պաշտոնական կայքporvoo.fi
##Պորվոո (Ֆինլանդիա)
Red pog.png

Պորվոո (ֆիններեն՝ Porvoo [ˈporʋoː]), Բորգո (շվեդերեն՝ Borgå [`bɔrˌgoː]), համայնք և փոքրիկ քաղաք Ֆինլանդիայում, Հելսինկիից 50 կմ արևելք։ Բնակչությունը՝ 50 619 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարի մատենագրություններում։ Մինչ 1809 թվականը մտնում էր Շվեդական թագավորության կազմի մեջ։ 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո քաղաքը մտավ Ֆինլանդիայի Մեծ դքսության կազմ՝ կապված Ռուսական կայսերական տան անհատական միության։ 1917 թվականից հետո քաղաքը անկախ Ֆինլանդիայի մաս էր։

Քաղաքը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ 1809 թվականի (22) մարտի 10֊ից (19) հուլիսի 8-ը ռուս կայսեր Ալեքսանդր I-ը հրավիրեց Բորգոյական սեյմ՝ լայն ինքնավարություն տրամադրելով ֆինն ժողովրդին։ Այս սեյմը փաստացի ճանաչեց Մեծ դքսության ֆին ազգային պետությունը, որը մինչ այդ կախվածության մեջ էր գտնվում Շվեդիայից։ Շվեդական էլիտան հետագայում ևս պահպանեց իր իրավունքները և ազդեցությունը Ֆինլանդիայում, այդ թվում և Պորվոոյում։

Porvoo old town hall

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է 48 794 մարդ (2013 թվականի մարտի 31-ի տվյալներով)։

Ֆիննական շվեդները մինչև այժմ էլ քաղաքի բնակչության մեկ երրորդն են կազմում՝ 16 102 մարդ (33 %), ֆիններ՝ 31 228 մարդ (64 %) (2011)։ Քաղաքը պաշտոնապես երկլեզու է։


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորվոոյում է նկարահանվել Լեոնիդ Գայդայի «Լուցկու հատիկների ետևից» ֆիլմը, որտեղ քաղաքը կոչվում է Յոկի[6]։

Քաղաքում է գտնվում է ֆինն նացիոնալիստ, Ֆինլանդիայի ռուս գեներալ-նահանգապետ Բոբրիկովին սպանող Էյգեն Շաումանի գերեզմանը։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Յուհան Ալդերկրեյց (1757—1815) — կոմս, շվեդ գեներալ
  • Էլիզա Բունգե (1734—1819) — շվեդ գրող, բուսաբան
  • Չել Կարլստրյոմ (ծնվ․ 1976) ― հեծանվորդ
  • Ալբերտ Էդելֆելտ (1854—1905) — ֆինն գեղանկարիչ, գրաֆիկ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]