Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1982(1982-06-10)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԴրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան (հունվարի 23, 2006), Enskilda Gymnasiet? (2001), Smedslättsskolan? և Carlssons skola?
Գիտական աստիճանԲակալավր
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, ազնվական, բարեգործ և դիվանագետ
ԱմուսինChristopher O'Neill?
Ծնողներհայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Օլաֆի շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Երեք աստղերի շքանշան Ադոլֆ Նասաուի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Հորդանանի աստղի շքանշան Ռիու Բրանկու շքանշան և «Հավատարիմ ծառայության համար» շքանշան
ԵրեխաներPrincess Leonore, Duchess of Gotland?[1], Prince Nicolas, Duke of Ångermanland?[1] և Princess Adrienne, Duchess of Blekinge?[1]
Commons-logo.svg Princess Madeleine, Duchess of Hälsingland and Gästrikland Վիքիպահեստում

Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա (շվեդերեն՝ Prinsessan Madeleine av Sverige, hertiginna av Hälsingland och Gästrikland հունիսի 10, 1982(1982-06-10)[1], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ աղջիկը (երրորդ երեխան)։ Կնունքի ժամանակ նրան տրվել է Հելսինգլանդի և Եստրիքլանդի դքսուհու տիտղոսը։ Համարվում է նաև Շվեդիայի արքայադուստր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Էնսկիլդի գիմնազիայում, որի հիմնական դասընթացն ավարտել է 1998 թվականի օգոստոսի 20-ին։ Երկու տարի անց Էնսկիլդի դպրոց գիմնազիայում մշակույթի բակալավրի դիպլոմ է ստացել։

Նախասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է պրոֆեսիոնալ ձիասպորտով։ Մասնակցել է ձիասպորտի մրցաշարերի։ Հանդիսանում է Ստոկհոլմի Faeltrittklub ձիասպորտի ակումբի անդամ։ 1998 թվականի ապրիլին Քյոնիգի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել արծաթե գավաթ։ Մրցաշարերին նա մասնակցել է Աննա Սվենսոն անվամբ, որպեսզի մամուլում և հասարակության մեջ լրացուցիչ իրարանցում չառաջանա։

Սիրում է ճամփորդել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադլենը երկար ժամանակ հարաբերությունների մեջ է եղել իրավաբան Յունաս Բերգստրյոմի հետ (lang-sv|Jonas Bergström, ծնվել է 1979), սակայն զույգը չի ամուսնացել, որովհետև, օրենքի համաձայն՝ թագավորական ընտանիքի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ միայն ավագ դստեր ամուսնությունից հետո։ 2009 թվականի փետրվարի 24-ին Շվեդիայի թագուհի Վիկտորիան հայտնել է նշանադրության մասին, իսկ արդեն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է թագուհի Մադլենի և Յունասի նշանադրության լուրը[2]։ Նշանադրությունը հանկարծակի չեղյալ է հայտարարվել 2010 թվականի ապրիլի 24[3]։

Մադլենի և Քրիստոֆերի հարսանիքը

2012 թվականի հոկտեմբերի 24-ին թագուհու հայրը՝ թագավոր Կառլ Գուստաֆը հայտնել է Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի նշանադրության մասին։ Զույգը ծանոթացել է երկու տարի առաջ՝ Նյու Յորքում։ Քրիստոֆերը մասնակցել է Մադլենի զարմուհու՝ Վիկտորիայի դստեր՝ թագուհի Էստելի կնունքին։ Թագուհի Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 8-ին՝ Ստոկհոլմ քաղաքում[4]։ Հարսի զգեստի հեղինակը Վալենտինան էր, այն մետաքսից էր, փղոսկրե երանգով, ժանյակներով կատարված ապլիկացիաներով, գոտկատեղի հատվածում առկա էին մանր ուղղահայաց դարսեր, քղանցքը չորս մետր։ Ամուսնությունից հետո զույգը շարունակել է ապրել Նյու Յորքում, որտեղ թագուհին աշխատել է Համաշխարհային մանկական հիմնադրամ World Childhood Foundation[5] բարեգործական կազմակերպությունում, որը ստեղծվել է 1999 թվականին՝ Մադլենի մոր՝ Սիլվիայի մասնակցությամբ (հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ անբարենպաստ շրջաններում բնակվող երեխաների կենսապայմանների բարելավմամբ)։

Զույգն ունի երեք երեխա

  • Լեոնոր Լիլիան Մարիա[5][6], Գոթլանդի հերցոգուհի, ծնվել է 2014 թվականի փետրվարի 20-ին՝ Նյու Յորքում։
  • Նիկոլաս Պաուլ Գուստաֆ, Օնգերմանլանդի հերցոգ[7]։ Ծնվել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ Ստոկհոլմի ժամանակով 13:45-ին[8]։ Պաուլ և Գուստաֆ անունները տրվել են ի պատիվ հայրական և մայրական պապերի՝ Պոլ Օ Նիլի և Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի։
  • Ադրիենա Ժոզեֆինա Ալիսա, Բլեքինգեի հերցոգուհի։ Ծնվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Նորածնի առաջին անունը ընտրվել է ծնողների կողմից, Ժոզեֆինա անունը արքայատոհմի կողմից հաճախ է կիրառվել, Ալիսան թագուհի Սիլվիայի մոր անունն է։

Ներկայումս ընտանիքը բնակվում է Լոնդոնում։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիա։
    • Սերաֆիմի շքանշան
    • Կառլ XVI Գուստաֆի ընտանեկան թագավորական շքանշան
    • Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 50-ամյակի մեդալ
    • Կառլ XVI Գուստաֆի հոբելյանի ռուբինե մեդալ
    • Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 70-ամյակի հուշամեդալ (30 ապրիլի 2016)
  • Բրազիլիա Բրազիլիա: Ռիու Բրանկոյի մեծ խաչի շքանշան (2007)[9][10][11]
  • Գերմանիա Գերմանիա : «Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար մատուցած ծառայությունների դիմաց» շքանշան (2003)[12]
  • Հորդանան Հորդանան: Հորդանանի աստղի շքանշան (2003)[13][14]
  • Լատվիա Լատվիա : Երեք աստղի շքանշան (22 մարտի 2005)[15][16]
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ: Ադոլֆ Նասաուի Մեծ խաչի շքանշան (04/2008)[17][18][19]
  • Մալայզիա Մալայզիա : Մալազիայի գահի լոյալության շքանշան (P.S.M. — 2005)[20][21]
  • Նորվեգիա Նորվեգիա: Սուրբ Օլաֆի Մեծ խաչ շքանշան (2005)[22]
  • Ռումինիա Ռումինիա : «Հավատարիմ ծառայության համար» շքանշան (2008)[23][24]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Lundy D. R. The Peerage
  2. La princesa Magdalena de Suecia ya tiene novio oficial(իսպ.)
  3. Шведская принцесса расторгла помолвку с женихом
  4. Yle покажет свадьбу шведской принцессы // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июня 2013.(Ստուգված է 9 Հունիսի 2013)
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEWSru20140227 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «H.K.H. Prinsessan Leonore Lilian Maria, Hertiginna av Gotland» (շվեդերեն)։ Kungliga Hovstaterna[sv]։ 2014-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2014-02-27 
  7. «H.K.H. Prins Nicolas Paul Gustaf, hertig av Ångermanland»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-17-ին։ Վերցված է 2020-03-15 
  8. Шведская принцесса родила второго ребёнка
  9. State visit of Lula da Silva in 2007, ANP Photo, Madeleine wearing the order
  10. Insignia Archived 2014-02-22 at the Wayback Machine. of the Order of Rio Branco
  11. DECRETO DE 5 DE SETEMBRO DE 2007 — website JusBrasil
  12. Gallery on www.theroyalforums.com, State visit of President Johannes Rau in Sweden in 2003 : Madeleine Archived 2013-06-16 at the Wayback Machine.'s photo
  13. State visit of Jordan in Sweden (2003), Photo Archived 2015-07-05 at the Wayback Machine. of Prince Carl Philip with Princess Madeleine, both wearing the order
  14. State visit of Jordan in Sweden (2003), Photo Archived 2013-06-16 at the Wayback Machine. of Princess Liliane with Carl Philip, Madeleine & Victoria
  15. Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Archived 2013-05-12 at the Wayback Machine.(լատիշերեն)
  16. State visit of Latvia in Sweden (2005), Gala dinner, Madeleine Archived 2013-06-16 at the Wayback Machine.'s photo
  17. Swedish Royal website Archived 2013-05-23 at the Wayback Machine. (Swedish), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
  18. Luxembourgish Grand-Ducal website (French), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
  19. AMP Picture, State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner Archived 2014-03-28 at the Wayback Machine. on 15/04/2008
  20. Photo Archived 2013-06-16 at the Wayback Machine. on a royal news forum
  21. Photo Archived 2016-01-06 at the Wayback Machine. on a fansite
  22. Photo Archived 2012-04-26 at the Wayback Machine. on a fansite
  23. PPE Agency Photo among gala dinner gallery
  24. ODM of Romania : Republic of Romania — Order of Faithful Service (Ordinul national «Serviciul Credincios»)

[1] }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Швеции появилась Её королевское высочество принцесса Леонор Лилиан Мария»։ NEWSru.com։ 2014-02-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2014-02-27