Հարալդ V
Հարալդ V նորվ.՝ Harald V | |
|---|---|
| Զինվորական կոչում | գեներալ, գեներալ և ծովակալ |
| Ծնվել է՝ | փետրվարի 21, 1937[1][2][3][…] (89 տարեկան) |
| Ծննդավայր | Սկաուգում, Ակերսհուս |
| Երկիր | |
| Տոհմ | Գլյուքսբուրգի տուն (Նորվեգիա) |
| Շրջանավարտ | Օսլոյի համալսարան (1955), Բալիոլ քոլեջ (1962), Նորվեգական ռազմական ակադեմիա (1959), Օսլոյի տաճարի դպրոց (1955) և Befalsskolen for kavaleriet? (1956) |
| Հայր | Ուլաֆ V[3] |
| Մայր | Մարթա Շվեդացի[3] |
| Երեխաներ | Մարթա Լուիզա և Հակոն |
| Հավատք | Նորվեգիայի եկեղեցի և լյութերականություն |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Հարալդ V (նորվ.՝ Harald V, փետրվարի 21, 1937[1][2][3][…], Սկաուգում, Ակերսհուս), Նորվեգիայի թագավորը՝ 1991 թվականի հունվարի 17-ից։ Հաջորդել է իր հորը՝ Նորվեգիայի նախկին թագավոր Ուլաֆ V-ին։ 12-րդ դարից սկսած Նորվեգիայի առաջին արքան է՝ Հարալդ անունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարալդը ծնվել է Ասքերի Սկաուգում նստավայրում 1937 թվականի փետրվարի 21-ին՝ արքայազն Ուլաֆ V-ի ընտանիքում։ Հետագայում Ուլաֆը դարձավ Նորվեգիայի թագավոր։ Հարալդն ընտանիքի երրորդ զավակն էր։ Ուներ երկու ավագ քույր։ 1940 թվականին թագավորական ընտանիքը, Երրորդ Ռայխի` Նորվեգիայի վրա հարձակվելուց հետո, լքեց Նորվեգիան։ Նրանք բնակվում էին Վաշինգտոնում։ 1945 թվականին արքայազնը վերադարձավ հայրենիք և սկսեց սովորել Օսլոյի համալսարանում և ռազմական ակադեմիայում։ 1960 թվականին սովորել է Օքսֆորդի համալսարանում։
1968 թվականին ամուսնացել է ոչ ազնվական Սոնյա Հարալդսենի հետ։ Նրանք ունեն երկու զավակ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և արքայազն՝ Հոքոնը, ով գահաժառանգն է։
Հարալդը հետաքրքրվում է առագաստային սպորտով և մեկ անգամ չէ՝ իր հոր` Ուլաֆի նման, մասնակցել աշխարհի առաջնությանը։ 1987 թվականին Նորվեգիայի թագավորության հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ, 1964, 1968, 1972 թվականներին Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության հաղթող։ 1964 թվականին նա է տարել Նորվեգիայի դրոշը Տոկիոյի օլիմպիական խաղերում։ Ի տարբերություն իր հորը, ով 1928 թվականին Ամստերդամում դարձել է չեմպիոն, Հարալդի լավագույն ցուցանիշը 8-րդ հորիզոնականն էր։ Արդեն 2005 թվականին 68 տարեկան հասակում իր ազգային հավաքականի հետ Շվեդիայում կայացած եվրոպական առաջնությունում հաղթանակ է տարել։
2003-2004 և 2005 թվականներին Հարալդ արքան ծանր հիվանդ էր։ Մի քանի անգամ ենթարկվել է քաղցկեղի վիրահատությունների։ Այդ ընթացքում միապետի պարտականությունները իրականացրել է արքայազն, թագաժառանգ Հոքոնը։
Հարալդը Նորվեգիայի բողոքական եկեղեցու առաջնորդն է։ Լինելով Նորվեգիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ունի գեներալի և ծովակալի կոչումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. Evans — London: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_10542/imfname_251156.pdf
- ↑ Le Monde (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/19147/harald-v
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 The Decorations of HM The King — Norwegian royal family.
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
- ↑ https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=15
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 497.
- 1 2 http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- 1 2 3 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://www.kongehuset.no/artikkel.html?tid=27940&sek=27011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայք էջ
- Թագավորի կենսագրությունը Արխիվացված 2005-11-03 Wayback Machine
- Նորություններ թագավորական ընտանիքի վերաբերյալ
- Հարալդ թագավոր
- The Decorations of HM The King (անգլ.)
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ V» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգիայի թագավորներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ