Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ
նորվ.՝ Kongehusets 100-årsmedalje
Kongehusets 100-årsmedalje stripe.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 2005թ.-ի նոյեմբերի 25
Պարգևատրման քանակը 365
Հերթականություն
Ավագ պարգև Թագավորական հոբելյանական ոսկե մեդալ
Կրտսեր պարգև Հոկան VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ

Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հարոլդ V թագավորի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 25-ին՝ 100 տարի հետո այն նույն օրից, երբ Նորվեգիայի Հակոն VII թագավորը և իր կինը՝ թագուհի Մոդը ժամանեցին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո: Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին օտարերկրյա դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[1][2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթիցից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է Հակոն VII թագավորը, որի ներքևում գրված է «KONGEHUSETS 100 ÅR»: Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ է, որի վերևում վերևից ներքև գրված է «ALT FOR NORGE», «1905-2005»: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին: Մեդալի ժապավենը մետաքսից է, կենտրոնում կապույտ գույնի, եզրերին սպիտակ ու կարմիր գծերով[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kongehusets 100-årsmedalje. 2008. Samlerforumet. Accessed November 24, 2015.
  2. 2,0 2,1 Hallberg, Harald. 2012. Norske dekorasjoner. Tildelt med bånd til å bæres på uniform eller sivilt antrekk. Ålgård: Dreyer bok, p. 228.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]