Անջեյ Դուդա
Անջեյ Դուդա լեհ.՝ Andrzej Sebastian Duda | |
![]() | |
օգոստոսի 6, 2015 | |
---|---|
Նախորդող | Բրոնիսլավ Կոմորովսկի |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն (2015)[1], Ազատության միություն (2001), անկախ քաղաքական գործիչ (2005) և անկախ քաղաքական գործիչ |
Կրթություն՝ | Կրակովի համալսարան (1996)[1][2] և Jan III Sobieski High School in Kraków? |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս, փաստաբան և international forum participant |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 16, 1972[1][3][4][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | լեհ.՝ Andrzej Sebastian Duda |
Հայր | Յան Տադեուշ Դուդա |
Մայր | Յանինա Միլևսկա-Դուդա |
Ամուսին | Աքատա Կորնհաուսեր-Դուդա |
Զավակներ | Կինգա Դուդա |
Կայք՝ | andrzejduda.pl president.pl |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Անջեյ Սեբաստիան Դուդա (լեհ.՝ Andrzej Sebastian Duda, մայիսի 16, 1972[1][3][4][…], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ քաղաքական, պետական գործիչ՝ իրավաբան։ Լեհաստանի նախագահ է դարձել 2015 թվականի մայիսի 24-ին հաղթելով նախագահական ընտրություններում։ «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լեհաստանի Կրակով քաղաքում 1972 թվականի մայիսի 16-ին։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Կրակովում ավարտել է Յագելոնյան համալսարանի իրավաբանական բաժինը։ 1997 թվականի փետրվարին սկսել է իր գիտական և ուսուցչական աշխատանքը Յագելոնյան համալսարանի արդարադատության բաժնում։ 2001 թվականին դարձել է Յագելոնյան համալասարանի վարչության անդամ։ 2005 թվականին ստացել է դոկտորի կոչում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2007 թվականներին եղել է արդարադատության փոխնախարար։ 2008-2010 թվականներին Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի աշխատակազմի պետքարտուղարի տեղակալ։ 2011-2014 թվականին Լեհաստանի Սեյմի «Օրենք և արդարություն» խմբակցության անդամ։ 2014 թվականի մայիսի 25-ին դարձել է Եվրախորհրդարանի անդամ։
Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դեկտեմբերի 6-ին «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ստացել է աջակցություն նաև այլ կուսակցությունների՝ «Միացյալ Լեհաստան», «Անկախության Պահպանության Լիգա», «Համերաշխություն» կողմից։ 2015 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ստանալով 34,76% քվե՝ անցել է երկրորդ փուլ՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ միասին[5]։ 2015 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրությունների արդյունքում Անջեյ Դուդան ստացավ 53% ձայն և ընտրվեց Լեհաստանի նախագահ[6]։
Լեհաստանի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա դարձավ Լեհաստանի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.sejm.gov.pl/sejm7.nsf/posel.xsp?id=077
- ↑ 2,0 2,1 https://nauka-polska.pl/#/profile/scientist?id=125568
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ Լեհաստանի նախագահական ընտրություններ
- ↑ Լեհաստանի նախագահական ընտրությունների արդյունքներ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|