Սոնյա (Նորվեգիայի թագուհի)
Նորին գերազանցություն թագուհի Սոնյա, ծնված Սոնյա Հարալդսեն (նորվ.՝ Sonja Haraldsen, հուլիսի 4, 1937[1][2][3], Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայի թագուհին սկսած 1991 թվականի հունվարի 17-ից: Ներկայիս թագավոր Հարալդ V-ի կինն է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնյա Հարալդսենը ծնվել է 1937 թվականի հուլիսի 4-ին մայրաքաղաք Օսլոյում: Կարլ Ավգուստ Հարալդսենի և Դագնի Հարալդսենի դուստրն է: Հարալդն ու Սոնյան գաղտնի հանդիպել են գրեթե ինը տարի: Ծածուկ հանդիպման գլխավոր պատճառը Սոնյայի «ոչ թագավորական» կարգավիճակն էր հանդիսանում: Այն բանից հետո, երբ արքունիքի ժառանգորդ արքայազնը խոստացավ հրաժարվել գահից, որպեսզի ամուսնանա Սոնյայի հետ, թագավոր Ուլաֆ V-ը խորհրդակցություններ վարեց երկրի կառավարության՝ սթորթինգի հետ: Արդյունքում եկան ընդհանուր հայտարարի և սիրեցյալ զույգը ամուսնացավ:
Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 1968 թվականի օգոստոսի 29-ին Օսլոյում: Սոնյան և թագավոր Հարալդն ունեն երկու երեխաներ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և կրոնպրինց Հոկոնը:
Ուլաֆ V թագավորի մահվանից հետո գահին բազմեց որդին՝ Հարալդ V-ը: Ու բնականաբար, 1991 թվականի հունվարի 17-ին Սոնյան դարձավ Նորվեգիայի Թագավորության թագուհին՝ հիսուներեք տարեկան հասակում: Առաջին անգամ Նորվեգիան ունեցավ թագուհի՝ Հարալդի մոր՝ Մոդ թագուհու մահվանից հետո, ով վախճանվել էր 1938 թվականին, ու այդ պահից թագուհու գահը թափուր էր համարվում:
1994 թվականին Նորին գերազանցություն թագուհի Սոնյան բացեց Լիլեհամերում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը:
2005 թվականին թագուհի Սոնյան դարձավ աշխարհի առաջին թագուհին, ով երբևիցե ոտք էր դրել Անտարկտիդայում: Սոնյան նաև բացել է Մոդ թագուհու երկրում գտնվող Նորվեգական արկտիկական կայանը, որը կոչվում է Թրոլ: Թագուհին այդտեղ ժամանեց Նորվեգական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից մեկով, որը վայրէջք կատարեց Թրոլի սառցադաշտային թռիչքուղու վրա:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիա - Սուրբ Օլաֆի շքանշան
Նորվեգիա - Արժանիքների շքանշան՝ Մեծ խաչ
Նորվեգիա - Նորվեգական թագավորական տան հարյուրամյակի շքանշան
Նորվեգիա - Հակոն VII թագավորի ծննդյան հարյուրամյակին նվիրված շքանշան
Նորվեգիա - Օլաֆ V թագավորի հիշատակի մեդալ, 1991 թվականի հունվարի 30
Նորվեգիա - Օլաֆ V թագավորի հուշամեդալ 1957-1982
Նորվեգիա - Օլաֆ V թագավորի ծննդյան հարյուրամյակին նվիրված շքանշան
Նորվեգիա - Օլաֆ V արքայական տան շքանշան
Նորվեգիա - Հարալդ V արքայական տան շքանշան
Նորվեգիա - Նորվեգիայի Կարմիր խաչի պատո շքանշան
Նորվեգիա - Նանսենի մեդալ (1982)
Նորվեգիա - Օսլոյի ռազմական ընկերության ոսկե պատվո շքանշան
Ավստրիա - Ավտրիայի Հանրապետության համար պատվո մեծ աստղ շքանշան
Բելգիա - Լեոպոլդ I մեծ խաչ շքանշան
Բրազիլիա - Հարավային աստղի մեծ խաչ շքանշան
Բուլղարիա - «Ստարա պլանինա» շքանշան ժապավենով
Դանիա - Փղի շքանշանի տիկին
Էստոնիա - Մարիամի երկրի խաչի շքանշան 1-ին կարգի (1998 թվականի օգոստոսի 24)
Ֆինլանդիա -Ֆինլանդիայի Սպիտակ վարդի մեծ խաչ շքանշան
Ֆրանսիա - Ծառայության համար ազգային մեծ խաչ շքանշան
Գերմանիա - Մատուցած ծառայությունների համար շքանշանի մեծ խաչի
Հունաստան - Փրկչի շքանշանի մեծ խաչ
Հունգարիա - Մատուցած ծառայությունների համար շքանշան
Օլիմպիական շքանշան (Միջազգային օլիմպիական կոմիտե)
Իսլանդիա - Բազեի շքանշանի մեծ խաչ
Իտալիա - Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար մեծ խաչ
Ճապոնիա - Թանկարժեք թագի շքանշան 1-ին կարգի
Հորդանան - Վերածնունդի շքանշանի մեծ աստղ
Լատվիա - Երեք աստղի շքանշանի մեծ խաչ
Լիտվա - Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ
Լյուքսեմբուրգ - Ադոլֆ Նասաուի շքանշանի մեծ խաչ
Լյուքսեմբուրգ - նասաուի ոսկե առյուծի մեծ խաչ
Նիդերլանդներ - Նիդերլանդական առյուծի շքանշանի մեծ խաչ
Նիդերլանդներ - Թագի շքանշանի մեծ խաչ
Նիդերլանդներ - Բեատրիքս թագուհու թագադրման մեդալ
Լեհաստան - Սպիտակ արծվի շքանշան
Պորտուգալիա - Քրիստոսի շքանշանի մեծ խաչ
Պորտուգալիա - Ինֆանտ դոն Հենրիի շքանշան
Պորտուգալիա - Ծառայության համար շքանշան
Իսպանիա - Կառլոս III շքանշանի մեծ խաչ
Իսպանիա - Իզաբելլա Կաթոլիկուհու շքանշանի մեծ խաչ
Շվեդիա - Սերաֆիմովի շքանշան
Շվեդիա - Շվեդիայի Կառլոս XVI Գուստավի հիսնամյամի շքանշան[4]
Սլովակիա - Կրկնակի սպիտակ խաչի շքանշան երկրորդ կարգի (2010 թվականի հոկտեմբերի 26)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Queen Sonja of Norway — 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Royal House web page on Queen Sonja’s decorations Կաղապար:No icon - Retrieved 5 November 2007
- ↑ Rad Bieleho dvojkríža, II. trieda(սլովակ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորվեգիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայք(նորվ.)
- Նորություններ քագավորական ընտանիքից(անգլ.)
- Թագավոր Հարալդը(ռուս.)
- The Decorations of HM The Queen(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոնյա (Նորվեգիայի թագուհի) կատեգորիայում։ |