Հակոն (Նորվեգիայի թագաժառանգ)
Հակոն Մագնուս նորվ.՝ Haakon Magnus | |||
| |||
---|---|---|---|
Հունվարի 17 1991 | |||
Նախորդող | Հարալդ V | ||
| |||
Նոյեմբերի 25 2003 - ապրիլի 12 2004 | |||
Նախորդող | Հարալդ V | ||
Կրթություն՝ | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Օսլոյի համալսարան Կալիֆոռնիայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | heir apparent | ||
Դավանանք | Նորվեգիայի եկեղեցի | ||
Ծննդյան օր | Հուլիսի 20 1973 | ||
Ծննդավայր | , Օսլո | ||
Դինաստիա | Շլեզվիգ-Գոլշթեին-Զոնդենբուրգ-Գլյուկսբուրգ | ||
Քաղաքացիություն | Նորվեգիա | ||
Հայր | Հարալդ V | ||
Մայր | Սոնյա | ||
Ամուսին | Մետտե Մարիտ | ||
Զավակներ | Ալեքսանդրա Ինգրիդ, Մագնուս Սվերե | ||
Պարգևներ | |||
Նորին թագավորական մեծություն թագաժառանգ Հակոն (մկրտության անունը՝ Հակոն Մագնուս, (նորվ.՝ Haakon Magnus, հուլիսի 20 1973, Օսլո), Նորվեգիայի թագաժառանգ, Նորվեգիայի Հարալդ V թագավորի և Նորվեգիայի Սոնյա թագուհու որդին։ Շլեզվիգ-Գոլշթեին-Զոնդենբուրգ-Գլյուկսբուրգ դինաստիայի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոն Մագնուսը հաճախել է սովորական մանկապարտեզ և միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է քրիստոնեական գիմնազիա։ Այն ավարտել է 1992 թվականին։ Թագաժառանգ է դարձել 1991 թվականի հունվարի 17-ին, երբ թագադրվել է իր հայրը։ 1991 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ մասնակցել է ազգային խորհրդի նիստին, իսկ նույն թվականի հուլիսի 22-ին, թրկրից թագավորի բացակայության կապակցությամբ, առաջին անգամ գլխավորել է ազգային խորհրդի նիստը։
1992 թվականին Հակոնը ընդունվել է Ստավանգերի Ռազմածովային պատրաստության դպրոցը, որտեղից էլ տեղափոխվել է Հորթենիի Ռազմածովային ուժերի ուսումնարան։ Զինվորական ծառայությունը անցկացրել է ռազմածովային ուժերում, սակայն զինվորական կարիերան չի շարունակել։ Այնուհետև ԱՄՆ-ում ստացել է հասարակական-քաղաքական գիտությունների բակալավրիկոչում[1]։ 2001 թվականին աշխատանքի է անցնում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունում[2]։
Մասնակցել է Լիլիհերմենի օլիմպիադիային, դառնալով ջահակիր և վառել օլիմպիադիայի գլխավոր ջահը։
2003 թվականին թագաժառանգ Հակոնը առաջարկություն է ստանում դառնալու ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան» (UNDP): Նորվեգական հեռուստառադիոհաղորդումների լուրերի համաձայն՝ Հակոնը 2003 թվականի հոկտեմբերի 15-ին շնորհակալություն է հայտնել նման բարձր առաքելություն իրեն վստահելու համար և ընդունել է առաջարկը մեկ տարի ժամկետով[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի օգոստոսի 25-ին թագաժառանգ Հակոնը ամուսնացել է Մետե Մարիտի Թեսեմ Հյոյբիի հետ։ Ամուսնական արարողությունը անցկացվել է մայրաքաղաք Օսլոյի Մայր տաճարում։
2004 թվականի հունվարի 21-ին ծնվում է թագաժառանգ Հակոնի և Մետե Մարիտի դուստր Ալեքսանդրա Ինգրիդը, ով հանդիսանում է Նորվեգիայի թագի թագաժառանգը։
2005 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվում է թագաժառանգ Հակոնի և Մետե Մարիտի ոդրին՝ Մագնուս Սվերեն։ Նա թագը ժառանգորդների ցուցակում երրորդն է իր հորից և քրոջից հետո։
Թագաժառանգ Հակոնը ունի նաև որդեգրած մեկ որդի՝ Մարիուսը, ով հանդիսանում է Մետե Մարետի և Բորգ Մորտենի որդին։ Մարիուսը ծնվել է 1997 թվականին և չի մասնակցում գահի ժառանգման գործընթացին։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագաժառանգ Հակոնը սիրում է զբաղվել սպորտով։ Հիանալի տիրապետում է դահուկավազքին, վարում է արագընթաց մոտորանավակ, երբեմն էլ թռչում պարապլանով։ Շատ է սիրում թատրոն և հաճախակի խորհուրդ է տալիս այցելել Հենրիկ Իբսենի թատրոն։
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին թագաժառանգ Հակոնը արժանացել է Ղազախստանի Լ.Ն.Գումիլևայի անվան Եվրասիական ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Պարգևատրման ամսաթիվ | Պարգև | Ծանոթ. | |
---|---|---|---|---|
Նորվեգիա | 1991 | Նորվեգիայի թագավորական Սուրբ Օլավ շքանշանի Մեծ խաչի շղթայի ասպետ | ||
Նորվեգիա | ' | Նորվեգիայի թագավորական Արժանիքների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Նորվեգիա | ' | Սուրբ Օլաֆի մեդալ | ||
Նորվեգիա | ' | Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով | ||
Նորվեգիա | 18 նոյեմբերի 2005 | Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ | ||
Նորվեգիա | 30 հունվարի 1991 | Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ | ||
Նորվեգիա | 21 սեպտեմբերի 1982 | Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ | ||
Նորվեգիա | 2 հուլիսի 2003 | Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ | ||
Նորվեգիա | 17 հունվարի 2016 | Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ | ||
Նորվեգիա | ' | Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալ | ||
Նորվեգիա | ' | Պահեստի սպաների մեդալ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թագաժառանգ Հակոնի պաշտոնական կենսագրությունը թագավորական կայքում: Արխիվացված 2007-07-02 Wayback Machine(նորվ.)
- Его Королевское Высочество наследный принц.(ռուս.)
- The Decorations of HRH The Crown Prince. (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Монархи Европы: Судьбы династий / Ред.-сост. Н. В. Попов. — М.:Терра, 1997. — 624 с.: ил. ISBN 5-300-01154-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кронпринц Хокон. Արխիվացված 2007-06-25 Wayback Machine(ռուս.)
- ↑ http://grani.ru/Society/People/Monarchy/p.4657.html Արխիվացված 2005-08-29 Wayback Machine Принц ровесницу не ищет /Грани.ру/.(ռուս.)
- ↑ Кронпринц Норвегии стал послом доброй воли.(ռուս.)
- ↑ Тусупбекова Л., Пархоменко М., Алибекова Р. Важный и перспективный партнёр; Казахстанская правда 2010.02.06 номер=27 (26088).
- ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana S.A.R. il Principe Haakon Magnus.(իտալ.)
- ↑ Պարգևատրման պաշտոնական հրամանագիր:
- ↑ Լիտվիայի նախագահի հրամանագիր, 2011 թվականի մարտի 23, № 1K-636. Արխիվացված 2009-09-16 Wayback Machine(լիտվ.)
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգիայի զինվորականներ
- 1973 ծնունդներ
- Հուլիսի 20 ծնունդներ
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Նորվեգիայի թագավորական տան անդամներ
- Գահաժառանգներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ