Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ նորվ.՝ Kong Harald Vs jubileumsmedalje 1991–2016 | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մեդալ |
Կարգավիճակ | չի շնորհվում |
Վիճակագրություն | |
Պարամետրեր | տրամագիծը 30 մմ |
Հիմնադրման ամսաթիվ | 2016թ. |
Պարգևատրման քանակը | ոսկի՝ 365 |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ |
Կրտսեր պարգև | Թագավորական հոբելյանական արծաթե մեդալ |
Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի Հարոլդ V թագավորի թագադրման 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի ունեցան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 2016 թվականի հունվարի 17-ին: Այդ կապակցությամբ հաստատվեց Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալը: Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար: Այս մեդալը ստացել են նաև տվյալ միջոցառման մասնակցած Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HARALD V NORGES KONGE • ALT FOR NORGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հարոլդ V թագավորի թագադրումը: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին[2]։
Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով: Սալիկի վրա գրված է «1991-2016»[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Jubileumsmedalje», kongehuset.no, 17. januar 2016.
- ↑ Tildeling av Kong Harald Vs jubileumsmedalje 1991–2016, Kongehuset
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեդալի նկարագրությունը: (նորվեգերեն)
- Պարգևատրվածների ցուցակ: (նորվեգերեն)