Նորվեգիայի հեռարձակող ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգիայի հեռարձակող ընկերություն
(հակիրճ՝ NRK)

Norsk Rikskringkasting
Norsk-rikskringkasting-Logo.svg
NRK radiohuset Marienlyst.jpg
Տեսակ Լրատվամիջոց
Հիմնադրված է 1924թ.
Վայր Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տնօրեն Հանս Տորե Բջերկաս
Սպասարկվող տարածք 3 481 (2004)
Արդյունաբերություն Ռադիոհեռուստահերարձակում
Արտադրանք Հեռուստատեսություն
Ռադիո
Ինտերնետ
Կայք Պաշտոնական կայք (նորվեգերեն)
Մասնակից է Եվրոպական հեռարձակողների միություն
Norsk rikskringkasting Վիքիպահեստում
NRK-ի հեռուստաաշտարակը։
NRK-ի գլխամասային գրասենյակի մուտքը։

Նորվեգիայի հեռարձակող ընկերություն (նորվ.՝ Norsk Rikskringkasting), նորվեգական պետական-հասարակական ռադիոհեռուստահեռարձակող ընկերություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ստեղծվել է մասնավոր «Հեռարձակող կայան» ռադիոընկերությունը (Kringkastningselskape): 1933 թվականին վերջինիս հիման վրա ստեղծվել է պետական ռադիոընկերությունը (NRK)՝ հեռարձակելով միջին և հեռավոր հաճախականություններում համանուն ռադիոհաղորդում: 1954 թվականին NRK-ն սկսեց հեռարձակել համանուն հեռուստահաղորդում:

Մինչև 1975 թվականը ունեցել է ռադիոհեռուստահաղորդումների թողարկման մոնոպոլ արտոնագիր Նորվեգիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հեռարձակել է ֆաշիստագերմանական զորքերը օգտագործել են այն քարոզչական նյութեր տարածելու համար դեպի Շոտլանդիա, Իռլանդիա և Սկանդինավիայի երկրներ երկրներ: Նորվեգական հեռարձակման կայանների որակը մյուսների համեմատ ավելի բարձր էր, այդ իսկ պատճառով ֆաշիստները օգտագործում էին վերջինները: 1984 թվականին NRK ուլտրակարճ հաճախականությամբ հեռարձակեց իր երկրորդ ռադիոալիքը՝ NRK Programma 2-ը: NRK ռադիոալիքը սկսեց կոչվել NRK Programma 1: 1992 թվականին NRK-ն զրկվեց հեռուստատեսության մոնոպոլիայից, և սկսեց գործել նաև TV 2 մասնավոր հեռուստաալիքը: 1993 թվականին NRK-ն սկսեց հեռարձակել 3-րդ ռադիոալիքը՝ NRK Programma 3-ը, իսկ 1996 թվականից՝ երկրորդ հեռուստաալիքը՝ NRK 2:

Լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքները հասանելի են թվային, անալոգային,կաբելային, սպուտնիկային տիրույթներում:

Ռադիոալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանելի են թվային, անալոգային, կաբելային, սպուտնիկային և ինտերնետ տիրույթներում:[1])

Թվային մոդիֆիկացված ռադիոհերարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարում և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

NRK-ի ղեկավարումը իրականացվում է NRK-ի տնօրենների խորհուրդը (NRKs styre) և հեռարձակման ղեկավարը (kringkastingssjefer): Հսկողությունը իրականացնում է խորհրդարանի կողմից նշանակված հանձնաժողովը: Ընկերությունը հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության հիմնադիրներից մեկը:

Հեռարձակումը հիմնականում կատարվում է նորվեգերենով: Կան ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]