Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
նորվ.՝ Olav Vs Jubileumsmedalje 1957—1982
Olav Vs jubileumsmedalje 1957-1982 stripe.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրեր տրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվ 1982թ.
Պարգևատրման քանակը 428
Հերթականություն
Ավագ պարգև Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգև Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ

Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ 1982 թ.-ին թագավորի թագադրման 25-ամյակի կապակցությամբ: Այդ օրվան նվիրված հաստատվեց Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ: Այն նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Օլաֆ V թագավորի թագադրումը: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին: Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով: Սալիկի վրա գրված է «1957-1982»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]