Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով
նորվ.՝ Forsvarsmedaljen
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 1, 1982
Հերթականություն
Ավագ պարգևCivil Defence Cross of Honour?
Կրտսեր պարգևQ12717748?

Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև։ Պետք չի այս մեդալը շփոթել Զինված ուժերում ծառայության համար մեդալ-ի հետ, քանզի վերջինս միանգամայն առանձին աստիճանակարգ ունեցող մեդալ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով հաստատվել է 1982 թ.-ի մայիսի 1-ին և տրվում է այն քաղաքացիներին, ովքեր զգալի ներդրում են կատարել Նորվեգիայի պաշտպանության համար։ Մեդալը տրվում է Ներքին գործերի նախարարի կողմից[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմային մասում պատկերված են 3 հատ թրեր ուղղված դեպին վեր։ Հակառակ կողմում գրված է «FORSVARET • FOR FORTJENESTER •» (Զինուժ • Հանուն ծառայության

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի է կենտրոնում 4 մմ-անոց սպիտակ գծով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Norwegian Decorations». Det Norske Kongehus. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  2. «Direktiv for bruk og bæring av dekorasjoner, ordener og medaljer i Forsvaret» (PDF). www.forsvaret.no. 2011 թ․ նոյեմբերի 9. էջեր 11–12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]