Սթևո Պենդարովսկի
Սթևո Պենդարովսկի | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն | |
Կրթություն՝ | Սկոպյեի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և international forum participant | |
Ծննդյան օր | ապրիլի 3, 1963[1] (59 տարեկան) | |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Էլիզաբեթ Գեորգևսկայա | |
Սթևո Պենդարովսկի (մակեդոներեն՝ Стево Пендаровски, ապրիլի 3, 1963[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի քաղաքական գործիչ և քաղաքագետ։ 2014 թվականի նախագահական ընտրություններին Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու՝ ընտրությունների արդյունքում զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2019 թվականի նախագահական ընտրություններին նույնպես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 5-ին, հաղթել է Սթևո Պենդարովսկին՝ ստանալով ձայների 51,66 %-ը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն և ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենդարովսկին 1987 թվականին ավարտել է Սուրբ Կիրիլի և Մեֆոդիի անվան համալսարանը՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան։ Ավելի ուշ նույն համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան, ինչին հաջորդել է քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճանը։
2008 թվականից Սկոպյեի «Ամերիկյան քոլեջ» համալսարանի դոցենտ է՝ միջազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և գլոբալիզացիայի բնագավառներում։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1998-2001 թվականներին զբաղեցրել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարարի օգնականի և այդ նույն նախարարության վերլուծական ու հետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնները։
Այնուհետև դարձել է Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկու օգնականը՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով. պաշտոնն զբաղեցրել է 2001 թվականից մինչև նախագահի մահը՝ 2004 թվականը։
Նախագահի մահվանից հետո զբաղեցրել է Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը (2004-2005 թվականներին)։
2005-2009 թվականներին զբաղեցրել է Մակեդոնիայի նախագահ Բրանկո Ցրենկովսկու խորհրդականի պաշտոնը։
2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության[3] կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։
2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու. ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, ստացել է քվեների 42,81 %-ը, կամ որ նույնն է՝ 322 581 ձայն[4], իսկ երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 5-ին, հաղթել է՝ ստանալով քվեների 51,66 %-ը, կամ որ նույնն է՝ 436,212 ձայն[5][6][7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «На выборах в Северной Македонии побеждает прозападный кандидат» (ռուսերեն)։ Радио Свобода։ Վերցված է 2019-05-05
- ↑ Pendarovski, official presidential nominee of the Macedonian opposition, Independent Balkan News Agency, 05.03.2014/
- ↑ «В Северной Македонии не смогли выбрать президента в первом туре голосования» (ռուսերեն)։ Новая газета - Novayagazeta.ru։ Վերցված է 2019-05-05
- ↑ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ է ընտրվել Սթևո Պենդարովսկին․ նախնական արդյունքներ
- ↑ «Հյուսիսային Մակեդոնիայում նախագահ է ընտրվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-06-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Հյուսիսային Մակեդոնիայում նախագահ է ընտրվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-06-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ է ընտրվել...»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-06-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ Стево Пендаровски е консензуален претседателски кандидат на СДСМ и ДУИ, Точка.мк (01.03.2019)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|