Սկոպիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սկոպիե
Скопје
Դրոշ Զինանշան
Flag of Skopje horizontal.png Coat of arms of Skopje.svg

Skopje landmarks.jpg
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Մակերես1818 կմ²
ԲԾՄ270 մետր
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն850 000 մարդ (2008)
Խտություն2 318 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 000 000
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 02
Փոստային ինդեքս1000
Փոստային դասիչ1000
Ավտոմոբիլային կոդSK
Պաշտոնական կայքskopje.gov.mk
##Սկոպիե (Հյուսիսային Մակեդոնիա)
Red pog.png

Սկոպիե (մակեդոներեն՝ Скопје, սերբ.՝ Скопље), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Այն ձևավորում է 10 շրջաններից բաղկացած անկախ վարչական միավոր։

Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմել է 850 000 մարդ, որոնցից 65 %-ը մակեդոնացիներ են, 27 %-ը՝ ալբանացիներ։ Քաղաքում բնակվում են նաև սլավոնական այլ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ սերբեր, բոսնիացիներ, խորվաթներ, բուլղարացիներ և այլք։

Գտնվում է Մակեդոնիայի հյուսիսում, Սերբիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Վարդար գետի ափին, հովտում, որը շրջապատված է լեռնաշղթաներով։

Քաղաքում առկա էեն անտիկ կառույցներ, ինչպես նաև թուրքական տիրապետության ժամանակաշրջանի կառույցներ։ Քաղաքն ուժգին տուժել է 1963 թվականի երկրաշարժից, այնուհետև վերականգնվել ճապոնական ճարտարապետ Տանգեյի ղեկավարության տակ։ 2010 թվականից իրականացվում է քաղաքային կենտրոնը վերակառուցելու «Սկոպիե 2014» պետական նախագիծը, որը հաճախ հասարակության մեջ հակասությունների պատճառ է դառնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիե քաղաքի մասին առաջին անգամ հիշատակել է Կլավդիոս Պտղոմեոսը «Սկուպի» անտիկ անվան տակ։ Քաղաքը ձևավորվում է մ.թ.ա. 3-րդ դարում, իսկ մ.թ.ա. 164 թվականին հայտնվում Հռոմի տիրապետության տակ և դառնում Մյոզիա նահանգի կենտրոնը։ Մ.թ. 84 կամ 85 թվականին կայսր Դոմիցիանոսը այստեղ հիմնել է Փլավիա Աելիա Սկուպի գաղութը, որը հետագայում դառնում է խոշոր քաղաք։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդար գետի վրայով անցնող քարե կամուրջը համարվում է Սկոպիե քաղաքի խորհրդանիշը։ Կառուցվել է 15-րդ դարում։
  • Սկոպիե Ամրոցը (մակեդոներեն՝ Скопско Кале, թուրքերեն՝ Kale — «ամրոց» բառից), գտնվում է Վարդար գետի ձախ ափի մոտ։
  • 19-րդ դարում կառուցված ուղղափառ եկեղեցին։
  • Դաութ Փաշայի թուրքական բաղնիքը։
  • Սուրբ Կլիմենտ Օրիդսկի մայր տաճար, որի օծման արարողությունը տեղի է ունեցել 1990 թվականին։
  • Հազարամյակի խաչ

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիե քաղաքում ձևավորվել են 10 քաղաքային համայնքներ։ Բնակիչների թվով ամենամեծը Գազի Բաբա համայնքն է (72 617 բնակիչ), ամենափոքրը՝ Շուտո-Օրիզարի (20 800 բնակիչ)։ Տարածքով ամենամեծը Սարայ համայնքն է (229 կմ²), ամենափոքրը՝ Չաիր (3,5)։ Շուտո-Օրիզարի համայնքը հիմնականում բաղկացած է գնչուներից։

Skopje administrative division numbered1.png
  1. Coat of arms of Centar Municipality, Macedonia.svg Ցենտար
  2. Coat of arms of Gazi Baba Municipality.svg Գազի Բաբա
  3. Coat of arms of Aerodrom Municipality, 2012-present.svg Աերոդրոմ
  4. Coat of arms of Čair Municipality.svg Չաիր
  5. Coat of arms of Kisela Voda Municipality (2015).svg Կիսելա-Վոդա
  6. Coat of arms of Butel Municipality.svg Բուտել
  7. Coat of arms of Šuto Orizari Municipality, North Macedonia.svg Շուտո-Օրիզարի
  8. Coat of arms of Karpoš Municipality.svg Կարպոշ
  9. Coat of arms of Ǵorče Petrov Municipality.svg Գյորչե-Պետրով
  10. Coat of arms of Saraj Municipality.svg Սարայ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.7
(65.7)
24.2
(75.6)
28.8
(83.8)
32.4
(90.3)
35.2
(95.4)
41.1
(106)
42.8
(109)
43.2
(109.8)
37.0
(98.6)
33.9
(93)
28.2
(82.8)
22.1
(71.8)
43.2
(109.8)
Միջին բարձր °C (°F) 4.5
(40.1)
8.3
(46.9)
14.0
(57.2)
19.1
(66.4)
24.4
(75.9)
28.8
(83.8)
31.4
(88.5)
31.5
(88.7)
26.5
(79.7)
19.8
(67.6)
11.5
(52.7)
5.5
(41.9)
18.8
(65.8)
Միջին օրական °C (°F) 0.1
(32.2)
2.6
(36.7)
7.6
(45.7)
12.1
(53.8)
17.3
(63.1)
21.5
(70.7)
23.8
(74.8)
23.8
(74.8)
18.8
(65.8)
13.1
(55.6)
6.5
(43.7)
1.7
(35.1)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F) −3.8
(25.2)
−2.3
(27.9)
1.6
(34.9)
5.4
(41.7)
10.0
(50)
13.7
(56.7)
15.8
(60.4)
15.7
(60.3)
11.6
(52.9)
7.2
(45)
1.8
(35.2)
−1.8
(28.8)
6.2
(43.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −25.6
(−14.1)
−21.8
(−7.2)
−10.8
(12.6)
−5.8
(21.6)
−1.0
(30.2)
3.0
(37.4)
7.0
(44.6)
7.0
(44.6)
−2.0
(28.4)
−6.4
(20.5)
−12.2
(10)
−22.9
(−9.2)
−25.6
(−14.1)
Տեղումներ մմ (դյույմ) 30
(1.18)
29
(1.14)
38
(1.5)
40
(1.57)
43
(1.69)
54
(2.13)
38
(1.5)
36
(1.42)
34
(1.34)
49
(1.93)
45
(1.77)
48
(1.89)
483
(19.02)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10 9 10 10 11 10 7 6 6 7 9 11 106
Միջ. ձնառատ օրեր 5 5 3 0.2 0 0 0 0 0 0.1 2 5 20
% խոնավություն 83 75 68 66 66 61 56 56 63 74 82 85 70
Միջին ամսական արևային ժամ 86.9 112.5 161.1 198.4 245.2 276.3 323.0 305.4 247.5 188.2 114.8 79.6 2338,9
Աղբյուր #1: Pogoda.ru.net[2], World Meteorological Organization (precipitation days)[3]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Жежок ден во Скопје.jpg
National Artgallery of Republic of Macedonia (Skopje).JPG
Skopje X41.JPG
KaleFortress-Skopje2.JPG
Քարե կամուրջ Դաութ Փաշայի թուրքական բաղնիք Մակեդոնիա հրապարակ Սկոպիե Ամրոց

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիեն ունի 17 քույր-քաղաքներ.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Реконструкция или китч? «Скопье-2014» вызывает споры»։ // rus.azattyq.org։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 24 
  2. «Skopje Climate»։ pogoda.ru.net։ Վերցված է նոյեմբերի 11, 2012 
  3. «World Weather Information Service – Skopje»։ World Meteorological Organization։ Վերցված է նոյեմբերի 11, 2012 
  4. «Climatological Information for Skopje, Macedonia»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է դեկտեմբերի 10, 2013 
  5. «Skopje Sister cities»։ // skopje.gov.mk։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 22 
  6. «Ville de Dijon – Dijon, une politique renouvelée à l'international»։ Dijon.fr։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 26 
  7. «Ville de Dijon – Jumelages»։ Dijon.fr։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 26 
  8. «Nanchang City and Sister Cities Intercommunion»։ Nanchang Municipal Party Committee of the CPC and Nanchang Municipal Government։ Nanchang Economic Information Center։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5 
  9. «Medmestno in mednarodno sodelovanje»։ Mestna občina Ljubljana (Ljubljana City) (Slovenian)։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 27 
  10. Скопје и Белград се збратимија