Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններ (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններ (2019)
Հյուսիսային Մակեդոնիա
2019 թվալանի ապրիլի 21
Stevo Pendarovski.jpg

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Մակեդոնիայի Հանրապետության նախագահ

Թեկնածուներ Սթևո Պենդարովսկի և Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովա

Հաղթող Սթևո Պենդարովսկի

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի ապրիլի 21-ին: Այդ քվեարկությունը 1991 թվականից ի վեր անկախ հանրապետության պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրություններն էին։ 2009 և 2014 թվականների ընտրություններում հաղթել է Գեորգե Իվանովը, որն իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով[1][2]։

Առաջին փուլում աննշան առավելությամբ հաղթեց Պենդարովսկին[3]։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի անցել 50 %-ի շեմը, Հյուսիսային Մակեդոնիայում 2019 թվականի մայիսի 5-ին կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Մակեդոնիայի գործող նախագահ Գեորգե Իվանովն առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին՝ աջակցելով այն ժամանակ իշխող Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն: Գեորգի Իվանովը վերընտրվել է 2014 թվականին՝ երկրորդ փուլում հաղթելով Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության թեկնածու Սթևո Պենդարովսկուն[1]:

2015 և 2016 թվականներին լայնածավալ քաղաքական ճգնաժամը և զանգվածային բողոքները հանգեցրել են 2016 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Չնայած նրան, որ իշխող Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունն առաջինն է դարձել խորհրդարանում ձայների և ստացած տեղերի թվով (51 մանդատ 120-ից), կառավարության ստեղծման նախաձեռնությունը գրավել է Մակեդոնիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը: Նոր իշխող կոալիցիայի մեջ են մտել Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը (49 մանդատ) և ալբանական փոքրամասնությունը ներկայացնող կուսակցությունները՝ հանուն ինտեգրման ժողովրդավարական միությունը (10 մանդատ), ալբանացիների դեմոկրատական կուսակցությունը (2 մանդատ), Բեսա շարժում խմբակցության մի մասը (5 պատգամավորից 3-ը)[1][5]։ Վարչապետ նշանակվեց Զորան Զաևը։

2019 թվականի ընտրություններն անցկացվում են տարածաշրջանային կազմակերպություններին, մասնավորապես Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը և Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի ինտեգրման գործընթացի ակտիվացման ֆոնին, որոնց միանալու շուրջ բանակցությունները երկար ժամանակ սառեցվել էին երկիրը անվանելու չլուծված հարցի պատճառով: 2018 թվականի սեպտեմբերի 30-ին երկրում հանրաքվե Է անցկացվել, որը վերաբերում էր Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի (Պրեսպանյան համաձայնագիր) հավանությանը: Համաձայնագրին աջակցել է ընտրողների 91,5 %-ը, որոնք քվեարկությանը մասնակցել են 36,9 %-ով: 2019 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանն ընդունեց Պրեսպանյան համաձայնագրով նախատեսված սահմանադրական փոփոխությունները, ինչն ապաշրջափակեց տարածաշրջանային կազմակերպություններին Հանրապետության միանալու շուրջ բանակցությունների գործընթացը: Համաձայնագրի ակտիվ կողմնակիցներ են եղել իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]